ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՎՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Ծրագիր
Դասընթացի անվանումը և համարը
AL 121: Արևմտահայերենի սկսնակներ- (արևելահայերեն): 3 կրեդիտ
Ոսումնական շրջան
2013թ. Ամառային ուսումնական շրջան
Հուլիս 1- Սեպտեմբեր 3 Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)
| Նյութեր (ձայնա- տեսա- և տեքստային) |
1-2 ժամ |
| Քննարկումներ |
2-3 ժամ |
| Հարցումներ և առաջադրանքներ |
2-3 ժամ |
| Շաբաթական ակնկալվող զբաղվածություն |
5-8 ժամ |
Մասնակիցները պետք է.
- Նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն քննարկումների, ֆորումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսի միջոցով,
- Ընթերցեն և օնլայն քննարկեն տեքստերն ու նյութերը,
- Աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Արևմտահայերենի դասընթացը կազմված է հետևյալ սկզբունքներով. սովորեցնել ճանաչել ու գրել բոլոր տառերը` յուրաքանչյուր տառի ուսուցումը կապելով համապատասխան հնչյունի հետ, սովորեցնել ճիշտ համադրել հնչյուններն ու տառերը, կազմակերպել գրաճանաչության և կարդալու կարողություն:
Ուսանողը կճանաչի հայոց տառերը, կսովորի կարդալ և գրել արևմտահայերեն, սահմանափակ բառապաշարի օգնությամբ կկարողանա կազմել նախադասություններ, կկարդա տարբեր թեմաներով երկխոսություններ և տեքստեր: Յուրաքանչյուր դասի վերջում ուսանողը կկատարի ուսուցողական վարժություններ:
Դասընթացի նյութերը
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:
Ուսուցման արդյունքները
Դասընթացի ավարտին ուսանողը կճանաչի հայոց այբուբենի 38 տառերը , կիմանա բազմաթիվ բառեր, կկարողանա կարդալ, գրել և արտասանել այդ բառերը և այդ բառերով կազմված նախադասություններ:
Դասընթացի բովանդակությունը
- Հնչյուն-տառ-բառ, բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ
- Հնչյուն-տառ-բառ, ուղղախոսություն, բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ
- Հնչյուն-տառ-բառ, ուղղախոսություն, բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ
- Հայոց այբուբենը, ձայնավոր և բաղաձայն տառեր, բառեր, անձնական դերանուն, օժանդակ բայ, երկխոսություն
- Բառեր, եզակի և հոգնակի թիվ, բայեր, թվայի կապակցություններ, հատկանշային կապակցություններ, երկխոսություն,
- Բառեր, բայի խոնարհում, առարկայ ցույց տվող նախադասություններ, հարց- պատասխան արտահայտող նախադասություններ, երկխոսություն
- Բառեր, բայի խոնարհում հարց և պատասխան արտահայտող նախադասություններ, մակբայով կազմված նախադասություններ, երկխոսություն
- Բառեր, բայի խոնարհում, կապեր, նախադասություններ, երկխոսություն,
Դասավանդման մեթոդաբանությունը
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Դասընթացում առկա է նաև համեմատական մեթոդը, ինչը նպատակ ունի բայերի և ածականների ուսանումը դարձնել առավել մատչելի, քանի որ դասերը ներկայացված են առանց թարգմանությունների:
Դասընթացի դասացուցակը
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը և նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա 5 օրերի ընթացքում:
| Շաբաթ 0 |
Ծանոթացման շաբաթ
Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, որոշում են իրենց ուսանելու ոճը` լրացնելով համապատասխան հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորումին, որոշում են այն ժամային գոտին, որտեղ պետք է աշխատեն:
Ուսանողները պետք է ծանոթանան դասընթացի ընթացքում անհրաժեշտ հաղորդակցման և ուսանման օնլայն միջոցների հետ և կիրառեն դրանք: |
| Շաբաթ 1-8 |
Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ |
| Շաբաթ 4 |
Միջանկյալ քննություն |
| Շաբաթ 8 |
Ավարտական քննություն |
Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:.
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում հավաքած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20%- մասնակցություն
20%-առաջադրանքներ
30%-միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության .
Առաջադրանքների ուշ հանձնում
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունեն հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն (միայն ստուգվելու են), բայց չեն գնահատվի:
Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար լրացրեք գրանցման հայտը:
|
ԸՆԹԱՑԻԿ
2013թ. Ամառային շրջան
ՎՃԱՐ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Ստորև ներկայացված է ՀՎՀ դասընթացների ուսման գինը:
Armnet2012 Winner
GRADUATION
ՆՎԵՐ ԲԱՑԻԿ
ՈՒՂԻՂ ԿԱՊ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՎՀ ՕՐԱՑՈՒՅՑ 2013Թ.
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՎՀ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՂԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ
|