|
ՀՎՀ-ն գիտելիքների հարստացման աղբյուր
|
Մինչև Հայկական վիրտուալ համալսարանի մասին տեղեկանալը Վալերի Նովոսելսկին գիտեր միայն հայերեն որոշ խոսակցական նախադասություններ, որոշ սիրային արտահայտություններ, որ սովորել էր իր հայ ընկերներից: Այսօր Վալերին զարգացրել է հայոց պատմության, ճարտարապետության, լեզվի, ինչպես նաև երաժշտության բնագավառների իր ունեցած գիտելիքները` մասնակցելով ՀՎՀ-ի օնլայն դասընթացներին և ավարտելով այդ դասընթացների մեծ մասի բարձր մակարդակները:
Մեծանալով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում` Վալերին հիշում է, որ թեև այդտեղ հայկական համայնքը մեծ չէր, բայց նա միշտ սոցիալական կապեր է ունեցել հայերի հետ. «Սովետական Միության տարիներին մենք նույն պետության քաղաքացիներն էինք»: Հետագայում, երբ նա տեղափոխվեց Մոսկվա, այնուհետև` Իսրայելի Հայֆա քաղաք, այս ազդեցությունը վերափոխվեց հայերի հետ ամուր կապերի:
|
|
|
Նա մեծացավ հայազգի հարևանների, դասընկերների ու ընկերների հետ և զգալիորեն զարգացրեց իր հետաքրքրությունը հայկական մշակույթի և պատմության նկատմամբ: 2011 թվականի հոկտեմբերին համացանցում կարճ փնտրտուքից հետո նա գտավ Հայկական վիրտուալ համալսարանը, իսկ դասընթացների ցանկն ուսումնասիրելուց հետո հասկացավ, որ գտել է այն, ինչ փնտրում էր:
Վալերին արդեն ավարտել է հայոց պատմության`անտիկ ժամանակներից մինչև 20-րդ դար, ճարտարապետության, լեզվի և երաժշտության դասընթացները: Նա վստահեցնում է, որ անգամ եթե շատ դժվար է մտապահել որոշ հայ ականավոր դեմքերի, աշխարհագրական վայրերի անունները, դասընթացում ներառված մանրամասնությունները, միևնույն է բովանդակության որակի շնորհիվ նյութը հասկանալի և մատչելի է կրթական տարբեր մակարդակ ունեցող մարդկանց համար:
Վալերին նշում է, որ ՀՎՀ-ի դասընթացները և դասավանդման մեթոդները նրան ոգեշնչեցին առավել խորն ուսումնասիրել այն թեմաները, որ իր համար հետաքրքիր էին: Օրինակ, երբ պատմության դասընթացի շրջանակներում նա սովորեց Մամիկոնյան արքայատոհմի մասին, ինչպես ինքն է փաստում.
|
|
«Այն տեղեկությունները, որ ՀՎՀ-ի միջոցով ես իմացա այս արքայատոհմի մասին, ինձ շահադրդեցին ուսումնասիրել Չինաստանում հայկական համայնքների պատմությանը վերաբերող այլ աղբյուրներ: Թեմա, որն առավելապես գրավում է հայկական ժառանգությամբ հետաքրքրվածների ուշադրությունը»:
Իր գնչուական ծագման և մարդու իրավունքների պաշտպանության ջատագովը լինելու արդյունքում Վալերին ակտիվորեն ներգրավվել է գնչուական միջազգային շարժման մեջ և այժմ գնչուական վիրտուալ ցանցի խմբագիրն է: Նա բարձր է գնահատում ՀՎՀ-ի դերը, այն է` լինել կամուրջ Հայաստանի և միջազգային համայնքի միջև. «ՀՎՀ-ի շնորհիվ Հայաստանը նոր ընկերներ ձեռք կբերի, ովքեր բազային գիտելիքներ ունեն հայ ժողովրդի պատմության, մշակույթի և լեզվի մասին: Իսկ նրանք`անկախ իրենց աշխատանքային պարտականություններից, բառիս բուն իմաստով կդառնան Հայաստանի հանրային դիվանագետներն աշխարհում»,-հաստատում է Վալերին:
|
|
By Lena Tashjian
|
|
Եղե´ք կապի մեջ
|
ՀՎՀ-ի մասին
|
|
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որի նպատակն է հայկական կրթությունը հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009թ.-ից գործող ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ օժանդակ նյութեր տրամադրելով նաև նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Թվային գրքերի շարքի մեկնարկը փաստում է ՀՎՀ-ի աշխարհագրության ընդարձակումը նոր և հետաքրքիր ուղղությամբ:
|
|
|