avc_logo

Ուսանողների ռեկորդային թիվ 2023 թվականի ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում

Այս ձմեռ ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներում ներգրավված են եղել ավելի քան 850 անհատական-առցանց սովորող ուսանողներ, և անցկացվել են 1000-ից ավելի տարբեր դասընթացներ։
Հետաքրքիր է, որ առցանց սովորող ուսանողների 38%-ը գրանցվել են հաջորդ մակարդակի դասընթացներին և ցանկանում են շարունակել ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում։


Հայ գրականության ամբողջովին նոր դասընթացի մշակումը

ՀԲԸՄ ՀՎՀ-ի կրթական թիմը մշակում է հայ գրականության այդքան սպասված նոր դասընթացը։
Դասընթացը մշակվում է երկու մասով․ մաս Ա, որտեղ ներկայացված է Մեսրոպ Մաշտոցի՝ հայոց այբուբենը ստեղծելուց առաջվանից մինչև 1850-ական թվականների հայ գրականության ժամանակաշրջանը, մաս Բ, որտեղ ներկայացված է 1850 թվականից մինչև նորագույն գրականությունն ընկած ժամանակաշրջանը։


ՀԲԸՄ ՀՎՀ-ի ուսանողները կիսվում են իրենց փորձառությամբ և տպավորություններով

ՀԲԸՄ ՀՎՀ-ի ուսանողներ Բերենդ Բումսը, Ռաֆայել Շիվոն և Լաուրա Բլանկոն խոսում են հայերեն սովորելու իրենց ձգտման և ՀԲԸՄ ՀՎՀ-ում ստացած փորձառության մասին։ Ավելին կարող եք իմանալ՝ անցնելով հետևյալ հղումներով․

Բերենդ Բումս
Ռաֆայել Շիվո
Լաուրա Բլանկո





Կրթական նոր ծրագրում ներկայացվում են ազգային անվտանգությունում համընդհանուր լավագույն գործողությունները

Ազգային անվտանգությունը չափազանց կարևոր է դարձել մերօրյա աշխարհում, որտեղ տարբեր երկրներ առնչվում են տարաբնույթ սպառնալիքների՝ ահաբեկչությունների, կիբերհարձակումների և աշխարհաքաղաքական լարվածությունների հետ։ Ռազմավարության և պլանավորման միջոցով ազգային անվտանգությունը բարելավելու նպատակով ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մեկնարկել է առցանց դասընթաց, որը կոչվում է «Ազգային անվտանգություն․ ռազմավարություն և պլանավորում»։


Երևանի և Գյումրիի աշակերտները ՀՎՀ-ի օգնությամբ սովորում են Արհեստական բանականության հիմունքները

Երևանի՝ Լեոյի անվան թիվ 65 դպրոցի 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ 2022 թվականի դեկտեմբերին ներգրավվեցին ՀՎՀ—ի՝ արհեստական բանականության (AI) առցանց դասընթացի ուսուցմանը։ Դասընթացն ունի նաև հիբրիդային ռեժիմ, ինչպես նաև համատեղում է առցանց և ավանդական կրթության առավելությունները՝ ուսանողներին ապահովելով ճկուն և հարմարավետ գրաֆիկով։
Չնայած դասընթացներն առցանց են, այս անգամ առցանց ուսուցիչ Մհեր Երզնկյանը հնարավորություն ունեցավ ներկա գտնվել դասարանում և դասղեկ Մերի Սիմոնյանի հետ աջակցել աշակերտներին՝ տրամադրելով լրացուցիչ ուղղորդումներ։ Նրանց հնարավորություն ընձեռվեց պատասխանել աշակերտների հարցերին և օգնել նրանց կատարել տարբեր տեսակի առաջադրանքներ՝ ներգրավելով յուրաքանչյուրին և ապահովելով ինտերակտիվ միջավայր։


Հիբրիդային դպրոցները նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը

Փետրվարի 21-ին ՀԲԸՄ ՀՎՀ տարբեր հիբրիդային դպրոցների և գործընկեր կրթական հաստատությունների ուսանողները նշեցին Մայրենի լեզվի միջազգային օրը՝ արտասանելով այբուբեն աղոթքը, որը հարգանքի տուրք է հայոց այբուբենի 36 տառերին։
Ինչպես միշտ ՀԲԸՄ ՀՎՀ-ն հպարտությամբ միավորում է ամբողջ աշխարհի երիտասարդ հայերին՝ նախաձեռնելով նմանատիպ առցանց արշավներ, որոնք ուղղված են հայ մշակույթի և ժառանգության պահպանմանն ու տարածմանը։


Հայալեզու ծրագրի ևս մեկ հաջողակ տարի Ռոսարիոյի համալսարանում

Արգենտինայի՝ Ռոսարիոյի ազգային համալսարանը (NRU) և Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հաջողությամբ ավարտին հասցրին հայալեզու ծրագրի երկրորդ տարին:
2022 թվականի դեկտեմբեր ամսին հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ուսանողները Cátedra Armenia-ի անդամների և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի ներկայացուցիչների հետ հավաքվել էին նշելու անցնող ուսումնական տարվա հաջողակ ավարտը։


Ծանոթություն հայկական ժառանջության հետ ՀՎՀ հասարակական միջոցառումների միջոցով

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), նվիրված լինելով հայկական մշակույթի և ժառանգության տարածման ու պահպանման գործին, կազմակերպում է հասարակական տարբեր միջոցառումներ և վիրտուալ շրջագայություններ, մշտապես աշխատում է բարելավել և հարստացնել կրթական բովանդակությունը հատուկ պատրաստված անիմացիաներով, տեսողական վարժություններով, մուլտիմեդիա ռեսուրսներով և այլն: ՀԲԸՄ ՀՎՀ հասարակական միջոցառումների նպատակներն են կրթել և միավորել աշխարհի տարբեր ծայրերի առցանց սովորող ուսանողներին:


Մասնագիտական աճը հայ մանկավարժների համար

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ սկսել է վեբինարների շարք ՀՎՀ Համահայկական կրթական ֆորումի հարթակում (PAEF): Վեբինարների շարքի նպատակն է ներկայացնել մանկավարժության և կրթության ժամանակակից թեմաներն ու համաշխարհային միտումները՝ ձգտելով ընդլայնել և ամրապնդել մանկավարժների և հայագիտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի մասնագիտական գիտելիքները:


Խոստումնալից համագործակցություն Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ

ՀԲԸՄ ՀՎՀ-ն և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը արդյունավետ հանդիպում ունեցան ՀԲԸՄ ՀՎՀ գրասենյակում: Հանդիպման նպատակն էր բացահայտել երկու կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր ոլորտները, և նիստի ընթացքում երկու կողմերը ներկայացրին իրենց գործունեությունն ու աշխատանքը: ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչները և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մասնագետները քննարկեցին համագործակցության շրջանակն ու հնարավորությունները։


Հայոց ցեղասպանության դասավանդումը Տեխասի դպրոցականներին աշխարհագրություն առարկայի միջոցով

ՀՎՀ կրթական հարցերով ղեկավար Մարինե Խաչատուրյանը և Օսթինի Համաշխարհային հարաբերությունների խորհրդի Global Scholars Diploma ծրագրի տնօրեն Մայքլ Քանինգհեմը ունեցան արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկեցին Տեխասի ավագ դպրոցի աշակերտների՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված փորձնական ծրագիրը՝ այն դասավանդելով աշխարհագրություն առարկայի միջոցով։


Շախմատի միջազգային ուսուցիչների վերապատրաստում․ համագործակցություն՝ նախաձեռնված Մավրիկիոսի շախմատի ֆեդերացիայի կողմից

2022-2023 թթ․ ուսումնական շրջանում Մավրիկիոսից 23 ուսուցիչներ մասնակցել են ՀՎՀ շախմատի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին։
Ուսումնական երրորդ տարին հաջողակ էր։ ՀՎՀ շախմատի առցանց դասավանդող Մարիա Գևորգյանի ուղղորդմամբ մասնակիցներն անցան Շախմատի ռազմավարության դասընթացը (CP422), որը դասավանդվում է անգլերենով։ Դասընթացը հաջողությամբ ավարտելով՝ ուսուցիչները ստացան պատվոգրեր։


ՀՎՀ-ն միջազգային միջոցառումներում

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր միջոցառումների՝ հայկական կրթությունը տարածելու և աշխարհասփյուռ հայերին համախմբելու նպատակով:

ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը եղել է տարբեր միջոցառումների, փոդքասթերի, հարցազրույցների և վեբինարների ակտիվ մասնակիցներից և պատվավոր հյուրերից մեկը:


 
Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

home   www.avc-agbu.org
info_agbu_org   info@avc-agbu.org
phone   (+374 60)61 22 61
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) առաջին առցանց ուսումնական հաստատությունն է, որի նպատակն է՝ վերափոխել հայկական կրթությունը հեռավար ուսուցման արդի տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ն տրամադրում է հավատարմագրված և համապարփակ հեռավար կրթություն՝ առաջարկելով մուլտիմեդիա բովանդակություն, վիրտուալ և/կամ հիբրիդ ուսուցման հարթակ: Հեռավար ուսուցումը կյանքի է կոչվում օնլայն ուսուցիչների, վիրտուալ դասարանների և չաթ-սենյակների օգնությամբ: ՀՎՀ-ն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ հայկական ժառանգության ու ինքնության վերաբերյալ և օնլայն կապ հաստատել հայ ուսանողների հետ ամբողջ աշխարհում: