avc_logo

2015 թվականին ՀՎՀ էլեկտրոնային գրքերն ունեցան ավելի քան 12.000 օգտատեր

2015 թվականին ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը՝ իր երկու թողարկումով, ունեցավ շուրջ 12.000 ընթերցող: Ներբեռնումների օրեցօր աճող թվի շնորհիվ այս էլ. գրքերը դարձան հայագիտական ոլորտի առաջամարտիկներ...


Թուրքիայի ծպտյալ հայերի համագործակցությունը ՀՎՀ-ի հետ

2015թ. օգոստոսի 5-ին ՀՎՀ-ն հյուրընկալեց Թուրքիայից ժամանած 80 ծպտյալ հայերի խմբին, որ Հայաստան էին եկել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում: Նպատակ ունենալով վերակենդանացնել ազգային ինքնությունը` նրանք փնտրում էին իրենց նախնիների լեզվին, մշակույթին և պատմությանը վերադառնալու հնարավորություններ և միջոցներ: Այս համատեքստում այն, ինչ առաջարկում է ՀՎՀ-ն կատարյալ էր...


Արյան կանչը

‹‹1/8 չափ›› հայկական արմատներ ունենալով` Լինդսի Պեկհեմը, շնորհիվ իր հորական տատիկի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, միշտ հետաքրքրվել է այն ամենով, ինչը անմիջական կապ է ունեցել Հայաստանի և հայկական մշակույթի հետ: Լինդսիի հայրը իր և եղբայրների մեջ նույնպես սերմանել է հայ լինելու հպարտության զգացումը և նրանց շարունակ հետաքրքրաշարժ պատմություններ է պատմել ծագումով հայ իրենց մեծ պապի մասին...


ՀՎՀ հիմնադիրն այցելում է պատմական Արմենոպոլիս քաղաքը

Ռումինիա կատարած իր այցի ընթացքում ՀՎՀ հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը եղավ նաև պատմական Արմենոպոլիս (ներկայիս՝ Ղեռլա) քաղաքում, որը կազմավորվել է Տրանսիլվանիայում հայերի կողմից երեք դար առաջ: Նա Արմենոպոլիսի հոգևոր առաջնորդների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեց հայկական Սբ. Սողոմոն եկեղեցում ...


Հայկական Վիրտուալ Համալսարանը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և INALCO-ի համատեղ կազմակերպած համաժողովին

Հայկական Վիրտուալ Համալսարանի ակադեմիական տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը ներկայացրեց ՀՎՀ-ն միջազգային համաժողովին, որը կրում էր «Նորարարության խթանումը կրթության մեջ. արևմտահայերեն լեզվի ուսուցման առջև ծառացած մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը...


ՀՎՀ-ն մասնակցեց «Strada Armeneasca» խորագիրը կրող փառատոնին

Այս տարի ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հայկական այն ծրագրերի շարքում էր, որ ներկայացված էին Ռումինիայի հայերի կազմակերպած «Strada Armeneasca» («Հայկական փողոց») փառատոնին: 2015 թվականի օգոստոսի 7-9-ը Բուխարեստի հայկական փողոցում ՀՎՀ-ն ընդգրկված էր գեղագրության տաղավարում, որտեղ հայկական գրերը և հայկական հնագույն գեղագրական արվեստը ցուցադրված էին...


Օնլայն կրթության ոլորտի անվանի փորձագետներին հիացրել է ՀՎՀ-ի փորձը

2015 թվականի սեպտեմբերի 24-ին օնլայն կրթության բնագավառի նշանավոր փորձագետներն այցելեցին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան ծանոթանալու ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին, կիսվելու իրենց փորձառությամբ և քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները...


«Արի տուն» ծրագիրը եզրափակում է իր այցելությունները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում ամռանը Հայաստան ժամանած շուրջ 800 երիտասարդ այցելեց ՀՎՀ: Այցելությունները, որոնք Սփյուռքի նախարարության և ՀՎՀ-ի երկարատև փոխգործակցության արդյունքն են, կազմակերպվեցին ամռան երեք ամիսների ընթացքում...


‹‹ԿԳԻՏ›› գիտաժողովի հիմնական զեկույցը` նվիրված ՀՎՀ օնլայն ուսուցմանը

2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՎՀ հոգեբարձուների խորհրդի անդամ պրոֆ. Սամվել Շուքուրյանը և ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հիմնական զեկույցով հանդես եկան ‹‹Կոմպյուտերային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների›› 10-րդ միջազգային գիտաժողովին (ԿԳԻՏ-2015), որը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում ...


ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցները ավարտեցին ՀՎՀ հիբրիդ ծրագիրը

9-շաբաթյա ամառային ծրագրի ընթացքում, որը մեկնարկեց 2015 թվականի հուլիսի կեսերին և ավարտվեց օգօոստոսին, ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցները մասնակցեցին ՀՎՀ հիբրիդ ծրագրի արևմտահայերենի դասընթացին ...


Երուսաղեմի հայ համայնքը ողջունում է Հայկական Վիրտուալ Համալսարանին

Երուսաղեմ կատարած իր այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Երուսաղեմի հայկական համայնք`հանդիպելով համայնքի ներկայացուցիների հետ և նրանց ներկայացնելով ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը...


ՀՎՀ-ի համագործակցությունը Դալլասի Սուրբ Սագիս շաբաթօրյա վարժարանի հետ

ՀՎՀ-ի և Դալլասի Սուրբ Սագիս շաբաթօրյա վարժարանի համագործակցության հեռանկարների շուրջ ամիսներ տևած քննարկումներից հետո 2015 թվականի հուլիսի 23-ին վարժարանի տնօրեն Մարալ Ազնավուրը այցելեց ՀՎՀ: Հանդիպումն ավարտվեց հետագա համագործակցության ծրագրով ...


Թումոյի ամառային ճամբարի մասնակիցները ծանոթացան ՀՎՀ-ին

2015 թվականի հուլիսի 24-ին Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներին ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը, ինչպես նաև ծրագրերը...


ՀԲԸՄ Լոնդոնի ամառային փորձառության ծրագրի մասնակիցների հանդիպումը ՀՎՀ հիմնադիր նախագահի հետ

2015 թվականի հուլիսի 24-ին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց ՀԲԸՄ Լոնդոնի ամառային փորձառության ծրագրի մասնակիցներին: Դոկտոր Զորյանը մասնակիցների հետ կիսվեց իր մասնագիտական փորձառությամբ և իրենց ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը...


Բուլղարիան շարունակում է համագործակցել ՀՎՀ-ի հետ

2015 թվականի սեպտեմբերի 28-ին ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի ատենապետուհի Սոնյա Ավագյան- Բեդրոսյանը և Ֆրանսիայի Մարսել քաղաքից Ռիչարդ Մակինաջյանը այցելեցին ՀՎՀ: Նրանք քննարկեցին ՀԲԸՄ Սոֆիայի ‹‹Հայլեռ›› կիրակնօրյա դպրոցում ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագրի արձանագրած հաջողությունները...


 



 
 

Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որի նպատակն է հայկական կրթությունը հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009թ.-ից գործող ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ օժանդակ նյութեր տրամադրելով նաև նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Թվային գրքերի շարքի մեկնարկը փաստում է ՀՎՀ-ի աշխարհագրության ընդարձակումը նոր և հետաքրքիր ուղղությամբ: