avc_logo

2015թ. ավարտին ՀՎՀ էլեկտրոնային գրքերն ունեն ավելի քան 16,500 ընթերցող

Հայկական թեմաների վերաբերյալ էլեկտրոնային աղբյուրները զգալիորեն ավելացան ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնության շնորհիվ: ՀԲԸՄ ՀՎՀ-ն սկսեց մշակել իր էլեկտրոնային գրքերի շարքի անդրանիկ համարը 2014 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ անհրաժեշտություն կար բավարարել ընթերցողների պահանջները...


ՀՎՀ-ն մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2015-ին

2015թ. հոկտեմբերի 2-4-ը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2015-ին, որը տեղի ունեցավ «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: ՀՎՀ-ն ցուցադրեց օնլայն ուսուցման բնագավառի իր ձեռքբերումները` շեշտադրելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ մշակած օնլայն շախմատի ծրագիրը...


Դասախոսություն ՀՎՀ-ի մասին Ստամբուլի դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար

ՀԲԸՄ ՀՎՀ նախագահ Երվանդ Զորյանի այցելությունները Ստամբուլի հայկական համայնք կարծես ավանդույթ են դարձել: 2015թ. դեկտեմբերի 14-ին «Վադիպ» կրթական կոմիտեի նախաձեռնությամբ դոկտոր Զորյանը մեկօրյա այցով կրկին Ստամբուլում էր...




 

Ընտանիք և դպրոց. հայկական կրթություն «կառուցելու» լավագույն համադրությունը

Հայկական կրթություն «կառուցելու» լավագույն ճանապարհը սկսվում է ընտանիքից: Շատ կարևոր է, որ ավագ սերունդն իր վրա վերցնի կրտսեր սերնդին հայկական ավանդույթները, մշակույթը, հավատքն ու լեզուն փոխանցելու պատասխանատվությունը: Հայր Աբրահամ Հակոբյանն ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգից Հայկական վիրտուալ համալսարանին միացավ 2014թ. աշնանային ուսումնական շրջանից...


Փարիզի հայկական դպրոցների տնօրենները քննարկում են ՀՎՀ-ի հիբրիդ ծրագիրը

Նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ կատարած իր այցի ընթացքում Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը մասնակցեց ՀՎՀ-ին նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Փարիզի ՀԲԸՄ մշակութային կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում էին Փարիզի հայկական դպրոցների տնօրենները և ուսուցիչները:


ՀՎՀ հեռուստադպրոցն այսուհետ հասանելի է ռուսախոս լսարանի համար

2015 թվականը ՀՎՀ-ի պատմության համար նշանակալից էր մեկ այլ իրադարձությամբ. կյանքի կոչվեց հայոց լեզու սովորելու ևս մեկ միջոց: 2014 թվականին անգլախոսների համար նախագծված և իրականացված ՀՎՀ հեռուստադպրոցը 2015թ. հոկտեմբերին հասանելի էր արդեն ռուսախոս լսարանի համար: ՀՎՀ հեռուստադպրոցը, որի նախագիծը մշակվել էր ՀՀ սփյուռքի նախարարության հետ...


ՀԲԸՄ Կահիրեի համագործակցությունը ՀՎՀ-ի հետ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՎՀ հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանն այցելեց Կահիրե մասնակցելու երկու հանրային միջոցառման` հանդիպում ՀՎՀ ուսանողների հետ և դասախոսություն օնլայն կրթության ու ՀՎՀ-ի գործունեության մասին:
ՀՎՀ նախկին ու ներկա ուսանողների և ՀՎՀ հիմնադիր նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Կահիրեի Գալուստյան-Նուբարյան դպրոցում...


ՀՎՀ-ն Դեթրոյթի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցում

ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը (Դեթրոյթ, ԱՄՆ) ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի հավատարիմ մասնակիցներից մեկն է 2011թ. աշնանային ուսումնական շրջանից ի վեր:
Արևմտահայերենի դասընթացը հաջողությամբ է ներմուծվել դպրոցի ուսումնական ծրագրում: Բացի այդ, ուսանողները մասնակցում են հայկական մշակույթի (ճարտարապետություն և երաժշտություն) օնլայն դասընթացներին...


Հայկական վիրտուալ համալսարանը ԱրմԹեք համաժողով’15-ին

2015 թվականի հոկտեմբերի 12-ին և 14-ին Երևանում տեղի ունեցավ ԱրմԹեք համաժողով’15-ը, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Հայկական վիրտուալ համալսարանը:
ԱրմԹեք համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը...


Սեմինար Բուդապեշտում` նվիրված տարբեր սփյուռքերի մշակութային ժառանգությանը և հիշատակմանը

2015 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 18-ը Բուդապեշտում «Սփյուռքերի Եվրոպա» ծրագրի հովանու ներքո տեղի ունեցավ «Սփյուռքերի մշակութային ժառանգությունը և հիշատակումը» խորագրով սեմինար: ՀԲԸՄ Եվրոպայի, Phiren Amenca-ի և Հրեա ուսանողների եվրոպական միության (EUJS) համատեղ կազմակերպած սեմինարի 33 մասնակիցների նպատակն էր...


ՀՎՀ շախմատի դասընթացի հավաստագրման արարողությունը ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղում

2015 թվականի հոկտեմբերի 24-ին ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի Հելիոպոլիսի կենտրոնում տեղի ունեցավ ՀՎՀ շախմատի դասընթացի հավաստագրման արարողություն և մշակութային միջոցառում: Միջոցառման ժամանակ ՀԲԸՄ Եգիպտոսի ատենապետ դոկտոր Վիգեն Ճիզմեջյանը, Եգիպտոսում ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանը և ՀՎՀ շախմատի հիբրիդ ծրագրի ուսուցիչ Վարդան Շուշանյանը պատվոգրեր հանձնեցին...


ՀՎՀ-ի հանդիպումը «CPA» կազմակերպության հետ Փարիզում 20 նոյեմբեր, 2015

2015 թվականի նոյեմբերին Փարիզ կատարած այցի շրջանակներում ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հյուրընկալվեց «Հայ արհեստավարժ մասնագետների խումբ» (CPA) կազմակերպության հերթական հանդիպմանը: Հանդիպումը սկսվեց կազմակերպության հիմնադիր ղեկավար պարոն Էրիկ Դադյանի բացման խոսքով...


ՀՎՀ-ի բեղուն համագործակցությունը Սան Պաոլոյի «Դուրյան» ազգային վարժարանի հետ 16 դեկտեմբեր, 2015

ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի հիբրիդ կրթության ծրագիրը ևս մեկ հաջողություն արձանագրեց Սան Պաոլոյի «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանում:
Սան Պաոլոյի «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը ՀՎՀ հիբրիդ ծրագրին է միացել 2011 թվականի գարնանային ուսումնական շրջանից սկսած...


Պեկինում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՎՀ հիմնադիր նախագահին

Սեպտեմբերին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի Պեկին կատարած այցելությունից հետո 2015 թվականը շարունակեց Հայկական Վիրտուալ Համալսարանի համար նոր հորիզոններ բացել Ասիայում:
ՀՎՀ ծրագրերը նախկինում ներկայացվել էր Չինաստանի մեծ քաղաքներից մեկում` Հոնգ Կոնգում: Դոկտոր Երվանդ Զորյանի մայրաքաղաք Պեկին կատարած վերջին այցը...


ՀՎՀ-ի ցանցի ընդարձակումը տեղական և գլոբալ համատեքստում

ՀՎՀ-ն շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները հայկական դպրոցների հետ, և վերջերս դպրոցների շարքը համալրվել է ևս մեկով: Խոսքը Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մասին է: 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի թիմը հյուրընկալվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում...


Ամման, Հորդանան` մի նոր կետ ՀՎՀ-ի ընդարձակ քարտեզի վրա

2015 թվականի դեկտեմբերի 17-ին Ամմանի հայկական համայնքը հյուրընկալեց ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանին, ով հանդես եկավ հանրային ելույթով : Դոկտոր Երվանդ Զորյանը պատիվ ունեցավ համայնքի անդամներին ներկայացնելու ՀՎՀ-ի նպատակները և ձեռքբերումները, ինչպես նաև նոր հեռանկարները, որ ՀՎՀ-ն կկարողանար առաջարկել Ամմանի հայ համայնքին...

 

Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված հայկական օնլայն կրթություն տրամադրող առաջատար կառույցներից մեկն է, որի նպատակն է հայկական կրթությունը հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009թ.-ից գործող ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ դասավանդվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ օժանդակ նյութեր տրամադրելով նաև նրանց, ովքեր օգտվում են վերոնշյալ հնարավորություններից: Թվային գրքերի շարքի մեկնարկը փաստում է ՀՎՀ-ի աշխարհագրության ընդարձակումը նոր և հետաքրքիր ուղղությամբ: