Հայոց ցեղասպանության հիշատակումը ՀՎՀ-ում
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի համար ապրիլն ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին միավորելու և Հայոց ցեղասպանությունը հիշատակելու ամիսն է: ՀՎՀ-ն իր աշխարհասփյուռ և ընդարձակ լսարանի համար կազմակերպեց «Ոգեկոչում և երախտագիտություն» խորագիրը կրող սոցիալ-մշակութային հանդիպումը՝ մասնակիցներին ներկայացնելով ցեղասպանությունը վերապրածների պատմությունները և ականատեսների վկայությունները, ինչպես նաև հայերի կյանքը ցեղասպանությունից առաջ և հետո:...
|
|
|
|
|
ՀՎՀ-ն գիտելիքների հարստացման աղբյուր
Մինչև Հայկական վիրտուալ համալսարանի մասին տեղեկանալը Վալերի Նովոսելսկին գիտեր միայն հայերեն որոշ խոսակցական նախադասություններ, որոշ սիրային արտահայտություններ, որ սովորել էր իր հայ ընկերներից: Այսօր Վալերին զարգացրել է հայոց պատմության, ճարտարապետության, լեզվի, ինչպես նաև երաժշտության բնագավառների իր ունեցած գիտելիքները` մասնակցելով ՀՎՀ-ի օնլայն դասընթացներին և ավարտելով այդ դասընթացների մեծ մասի բարձր մակարդակները: ...
|
|
|
Եվրոպայի խորհուրդը. ՀՎՀ-ն Բրյուսելում կայացած ‹‹Սփյուռքերի Եվրոպա›› կոնֆերանսին
2016 թվականի մայիսի 2-ին հայ, ասորի, հրեա և գնչու սփյուռքի համայնքների ներկայացուցիչները հանդիպեցին Բրյուսելում, որպեսզի վերաբացահայտեն և արժևորեն սփյուռքերի առկայությունը Եվրոպայում և խթանեն նրանց միջև փորձի փոխանակումը, համագործակցությունը և համատեղ շահերի պաշտպանությունը:
ՀԲԸՄ Եվրոպան մեծ դերակատարություն ունեցավ այս եզակի կոնֆերանսում բազմաթիվ ակտիվիստների, գիտնականների և կազմակերպությունների հետ միասին:...
|
|
|
|
|
ՀՎՀ ուսումնական ծրագիրը շարունակում է հարստանալ վիրտուալ սոցիալ-մշակութային միջոցառումներով
2016 թվականի ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանը իր ուսանողների համար կազմակերպեց երկու վիրտուալ միջոցառում` Բարեկենդանի տոնը և Սուրբ Սարգսի տոնն ու Տյառնընդառաջը:
Մեծ պահքին նախորդող Բարեկենդանի տոնը լի է հետաքրքիր ծեսերով և տոնակատարություններով: Միջոցառման ընթացքում ՀՎՀ օնլայն ուսուցիչները մասնակիցներին ներկայացրեցին հետաքրքիր ավանդույթներ և նրանց փոխանցեցին տոնի խանդավառ և զվարճալի մթնոլորտը:...
|
|
|
ԱՄԷ-ՀՎՀ՝ երկարամյա համագործակցություն
ՀՎՀ-ի և Շարժայի Օհանեսյան հայկական դպրոցի միջև համագործակցությունը սկսվեց 2009 թվականից՝ ՀՎՀ-ի հիմնադրումից ի վեր: Առաջին անգամն էր, որ ՀՎՀ-ն իր ծրագիրն ընդարձակեց՝ ներգրավելով դպրոցներին ևս: Այդ օրվանից սկսած՝ Օհանեսյան դպրոցը հիրավի դարձավ ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի օրինակելի մասնակիցներից մեկը:
Դպրոցի կրթական կոմիտեի նախկին ղեկավար Հրաչ Բրունսուզյանի և նախկին տնօրեն Նշան Բասմաջյանի նախաձեռնությամբ դպրոցը սկսեց համագործակցել ՀՎՀ-ի հետ՝ ՀՎՀ-ի պատմության դասընթացն ավելացնելով դպրոցի երկրորդական բաժնի ուսումնական ծրագրում:...
|
|
|
|
|
Աննա Դոլաբջյան` լեզվաբան, խորհրդատու և ՀՎՀ դեսպանը Եգիպտոսում
2013 թվականին Աննա Դոլաբջյանը նշանակվեց Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչը Եգիպտոսում և իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՎՀ-ի առաքելության իրականացման հարցում: Աննայի անսահման նվիրվածությունը և ջանքերը գնահատվեցին համալսարանի կողմից, և 2015թ. դեկտեմբերին Եգիպտոս կատարած այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը նրան շնորհեց շնորհակալագիր, ինչպես նաև ՀՎՀ դեսպանի պատվավոր տիտղոսը` առ ի գնահատանք: ...
|
|
|
Պրահա. Հայերը հյուրընկալեցին ՀՎՀ հիմադիր նախագահին
2016 թվականի մարտի 17-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հյուրընկալվեց Չեխիայի հանրապետությունում Հայաստանի հանրապետության դեսպանությունում: Դեսպանության կողմից հրավիրված հատուկ ընդունելության ժամանակ դոկտոր Զորյանը հանդիպել է հայ համայնքի ղեկավարներին և մանկավարժներին, դեսպան Տիգրան Սեյրանյանին, ‹‹Օրեր›› ամսագրի և կայքի խմբագիրներին, Պրահայում հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցիչներին և համայնքի այլ անդամներին:...
|
|
|
|
|
Լոս Անջելես. թե ինչպես է ՀՎՀ-ն օգնում հայերին հաղորդակցվել
Լոս Անջելեսի Սուրբ Ջեյմս եկեղեցուն կից գործող հայկական դպրոցի և Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցությունը սկսվեց 2014 թվականին, երբ դպրոցի տնօրինությունը դիմեց ՀՎՀ-ին՝ վերջինիս օնլայն դասընթացները դպրոցի ուսումնական ծրագրում ներառելու նպատակով: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրն իր նորարարական և գրավիչ մեթոդներով ամբողջովին համապատասխանում էր կիրակնօրյա դպրոցի պահանջներին:...
|
|
|
Բելառուսի պատվիրակությունը բացահայտեց ՀՎՀ շախմատի օնլայն ծրագիրը
2016 թվականի մարտի 23-ին Հայաստանի շախմատի ակադեմիան հրավիրեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանին` Բելառուսի պատվիրակությանը ներկայացնելու շախմատի իր օնլայն ծրագիրը: Հյուրերը Հայաստան էին այցելել ավանդական և օնլայն շախմատի դասավանդման հայկական փորձառությանը ծանոթանալու համար:
ՀՎՀ շախմատի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանը և ՀՎՀ կրթական ծրագրի համակարգող Մարինա խաչատուրյանը ներկայացրեցին ՀՎՀ շախմատի օնլայն ծրագիրը:...
|
|
|