Ավստրալիայում բնակվող սինգապուրցի աղջիկը սովորում է հայերեն
Կարմուն Խուի համար տարբեր վայրերում բնակվելը և տարբեր լեզուներ սովորելը արտասովոր բան չէ: Կարմունը ծնվել և մեծացել է Սինգապուրում, իսկ դպրոցական տարիքում տեղափոխվել է Ավստրալիա: Ավստրալիայում նա սովորել է սահուն խոսել ֆրանսերեն և ինտենսիվորեն ուսումնասիրել է իսպաներեն և գերմաներեն լեզուները: Ներկայումս հետաքրքրվում է լատիներենով և պատրաստվում է տեղափոխվել Միացյալ Թագավորություն պատմություն ուսանելու նպատակով: ...
|
|
|
|
|
ՀՎՀ-ի և Դոնի Ռոստովի հայ համայնքի արդյունավետ համագործակցությունը
2016 թվականին լրացավ ՀՎՀ-ի և Դոնի Ռոստովի հայ համայնքի համագործակցության 5 տարին։
Համագործակցության հիմքը դրվել էր 2011 թվականին, երբ տեղի էր ունեցել ՀՎՀ լաբորատորիայի բացումը Ռոստովի համայնքային կենտրոնում։ Առաջին դասարանում սովորում էր 13 ուսանող։ Որոշ ժամանակ անց Նոր նախիջևանի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանի, գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի և հիբրիդ ծրագրի նվիրյալ ուսուցիչ Արմինե Վարդանյանի համատեղ ջանքերի շնորհիվ ծրագիրը ընդարձակվեց, և ուսանողների թիվը հասավ 250-ի։ ...
|
|
|
|
|
|
«Արի՛ տուն» ծրագրի մասնակիցների ամենամյա այցերը Հայկական վիրտուալ համալսարան
ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՎՀ-ի միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցության շրջանակներում ՀՎՀ-ն հերթական անգամ հյուրընկալեց «Արի՛ տուն» ծրագրի մասնակիցներին: 2016 թվականի ամռանը ծրագրի շուրջ 800 մասնակիցներն այցելեցին ՀՎՀ:
Կազմակերպված ութ այցերի ընթացքում երիտասարդները ծանոթացան ՀՎՀ-ում առկա կրթական այլընտրանքային ծրագրերին: ...
|
|
|
|
|
|
ՀՎՀ-ն ներկայացվեց սփյուռքի հայ ուսուցիչներին
2016 թվականի ամառը ՀՎՀ-ի համար նույնքան լեցուն էր իրադարձություններով, որքան նախորդ տարիներին։ ՀՎՀ այցելեցին բազմաթիվ հյուրեր և ծանոթացան առցանց կրթության հնարավորություններին։
Նշանակալից էր հանդիպումը սփյուռքի հայ ուսուցիչների հետ, որոնք Հայաստան էին ժամանել` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Ամառային դպրոց» ծրագրին։ ...
|
|
|
ՀՎՀ-ի և «Անի» նախագծի համագործակցությունը
«Անի» նախագիծը, որը մեկնարկել է 2015 թվականին, նպատակ է հետապնդում զարգացնելու հայկական միջնակարգ դպրոցների աշակերտների անգլերենի հմտությունները։
Հայաստանի դպրոցներում իր գործունեության իրազեկումն իրականացնելու համար նախագիծը աջակցության կարիք ուներ Հայաստանում։ Հենց այդ նպատակով էլ «Անի» նախագիծը սկսեց համագործակցել ՀՎՀ-ի հետ` ակնկալելով, որ ՀՎՀ-ն կնպաստի նախագծի հաջողությանը։...
|
|
|
|
|
ՀՎՀ-ն մասնակցեց «Ձեռներեցություն և նորարարություն» խորագրով գիտաժողովին
Հունիսի 3-ին ՀԱՀ-ի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների մասին առաջին գիտաժողովի շրջանակներում ՀՎՀ ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը ներկայացրեց ՀՎՀ նորարարական կրթական ծրագիրը։ Գիտաժողովը նվիրված էր ՀԱՀ-ի 25-րդ տարեդարձին և ՀԱՀ-ի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) բացմանը։
Գիտաժողովին մասնակցում էին ձեռնարկատիրական, ծրագրային ապահովման մշակում իրականացնող բազմաթիվ ընկերություններ։ ...
|
|
|
ՀԲԸՄ դպրոցների և ծրագրերի մասնակիցների այցը ՀՎՀ
Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՎՀ-ն հյուրընկալեց ՀԲԸՄ Կանոգա Պարկի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի շուրջ 30 և ՀԲԸՄ Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան ավագ դպրոցի շուրջ 40 սաներին և հյուրերին: Շնորհանդեսի ընթացքում ՀՎՀ-ի համագործակցության և զարգացման բաժնի մասնագետ Նաիրա Գասպարյանը խոսեց ՀՎՀ-ի առաքելության և առաջնային նպատակների մասին, ներկայացրեց համալսարանի գործունեությունը և հնարավորությունները: ...
|
|
|