avc_logo

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ), Սմիթսոնյան ինստիտուտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) համատեղ հրատարակելու են մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված Վայոց ձորի մարզի զբոսաշրջությանը

Հոկտեմբերի 21-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) սկսեց պաշտոնապես համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հիմնված և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրագործված «Իմ Հայաստան» ծրագրի հետ՝ Հայաստանի Վայոց ձորի ...


ՀՎՀ-ի շախմատի առցանց ծրագիրը ներկայացվեց երկու միջազգային համաժողովների շրջանակներում

ՀՎՀ-ի համար 2016 թվականը նշանավորվեց շախմատային երկու միջազգային համաժողովների մասնակցությամբ: «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով համաժողովը տեղի ունեցավ Ծաղկաձորում, իսկ «Շախմատային կրթություն» համաժողովը՝ Վրաստանի Բաթում քաղաքում:
Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից ...


Հայկական վիրտուալ համալսարանը ՀԲԸՄ-ի մեկդարյա պատմությունը ներկայացնում է էլեկտրոնային ձևաչաձով Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն

2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀԲԸՄ-ի 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը պաշտոնապես ներկայացրեց իր երրորդ մուլտիմեդիա էլ. գիրքը՝ «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» երկհատորյակը: ...




 

Համագործակցության նոր հեռանկարներ Կանոգա Պարկի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հետ

ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Դոկտոր Հասմիկ Խալափյանի այցը Կանոգա Պարկի (ԱՄՆ) ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց ընդարձակեց համագործակցության հնարավորությունները: Դպրոցը տարիներ շարունակ հաջողությամբ մասնակցել է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին:
2017 թվականի հունվարի 11-ին Դոկտոր Հասմիկ Խալափյանը ՀՎՀ-ի հիբրիդ կրթության մեթոդը ներկայացրեց դպրոցի ավագ և տարրական դասարանների ուսուցիչներին: ...


ՀՎՀ-ն մասնակցեց «Ռուսաստանի հայկական սփյուռքը» խորագրով համաժողովին

Սույն թվականի հոկտեմբերի 13-14-ը ՀՎՀ-ն մասնակցեց «Ռուսաստանի հայկական սփյուռքը» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովին, որը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը, Պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնը և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժինը: ՀՎՀ-ի թիմը նույնպես մասնակցում էր համաժողովին՝ քննարկելու Ռուսաստանի հայկական համայնքի ներկա իրավիճակը, Ռուսաստանի հայերին բնորոշ առանձնահատկությունները, ...


ՀՎՀ-ի նոր սոցիալ-մշակութային միջոցառումը 2016թ. աշնանային ուսումնական շրջանին

2016 թվականի աշնանային ուսումնական շրջանին ՀՎՀ-ն կազմակերպեց սոցիալ-մշակութային մի նոր միջոցառում` մշակութային այցելություն և վարպետաց դասընթաց ՀՎՀ-ի հետ։
Նոր սոցիալ-մշակութային միջոցառումը ներառում էր մշակութային այց «Մաչանենց» կենտրոն` ազգագրական թանգարան և հյուրատուն Էջմիածնում։ Այստեղ այցելուները կարող են տեսնել հայկական արվեստի նմուշներ, ինչպես նաև հետևել և մասնակցել խեցեգործության/կավագործության, գորգագործության, նկարչության և ...


«Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի ցուցադրությունը «Բարի գալուստ Հայաստան. տուրիստական ֆորում 2016»-ին

2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՎՀ-ն ներկայացրեց իր «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը «Բարի գալուստ Հայաստան. տուրիստական ֆորում 2016»-ի շրջանակներում, որը կազմակերպվել էր «ԲԻ ՓԻ ԷՅ» («Հայաստանի բիզնես-գործընկերներ») ընկերության և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով։
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր հատկապես Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար, ներկա էին բազմաթիվ հայտնի և սկսնակ տուրօպերատորներ, ...


ՀՎՀ հիմնադիր նախագահի հանդիպումը Բրյուսելի երիտասարդ մասնագետների հետ

2016 թվականի նոյեմբերի 27-ին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Բրյուսել, որտեղ հանդիպեց ՀԲԸՄ Բրյուսելի երիտասարդ մասնագետների հետ:
Ոչ պաշտոնական հանդիպմանը ներկա էին շուրջ 20 երիտասարդներ` ՀԲԸՄ Բրյուսելի երիտասարդ մասնագետների նախագահ Սարգիս Պետրոսյանի և փոխնախագահ Սևակ Աբելյանի գլխավորությամբ։ Դոկտոր Զորյանը ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շուրջ բաց և անկեղծ զրույց ունեցավ երիտասարդների հետ` հատկապես շեշտը դնելով Հայկական ...


Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերները և հեռանկարները

2016 թվականի նոյեմբերի 26-ին ՀՎՀ-ն մասնակցեց «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերները և հեռանկարները» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր «Հալեպի երիտասարդական խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից` ՀՀ կրթության նախարարության և ՀԲԸՄ-ի աջակցությամբ։ Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում գտնել արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված լուծումներ ։ Գիտաժողովին ներկա էին հայտնի լեզվաբաններ, հայագետներ ...


ՀՎՀ շախմատի դասընթացը ներկայացվեց Կոտայքի մարզի և Երևանի շախմատի ուսուցիչներին

ՀՎՀ-ն շարունակում է ընդլայնել շախմատի իր առցանց (օնլայն) ծրագիրը ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս, այլ նաև երկրի ներսում։ Հայաստանի շախմատի ուսուցիչներին ծրագիրը ներկայացնելու համար ՀՎՀ-ն ունեցավ երկու կարևոր հանդիպում. առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի շախմատի ուսուցիչների հետ, երկրորդը` Երևան քաղաքի ուսուցիչների հետ։
2016 թվականի նոյեմբերի 12-ին ՀՎՀ թիմը հյուրընկալվեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ...


ՀՎՀ էլեկտրոնային դասագիրքը ներկայացվեց ԵԿՏԱ-ի և ԵՊՀ զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողներին

ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի նորարարական շարքը, հատկապես «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային ուղեցույցը, շարունակում է գրավել զբոսաշրջության զարգացմանը հետևող ավելի շատ լսարանների։ 2016 թվականի նոյեմբերին երկու դասախոսություն կազմակերպվեց` ՀՎՀ էլեկտրոնային գրքերի շարքը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) զբոսաշրջության ֆակուլտետի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) կայուն զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի ...


«ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» համայնքի ներկայացուցիչները բացահայտում են ՀՎՀ-ն

2016 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանի «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» ուսանողներին ներկայացվեցին ՀՎՀ-ի կոնցեպցիան և ծրագրերը:
«ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» համայնքի ներկայացուցիչները, հայաստանյան և արտերկրի ուսանողները և գիտաշխատողները, որոնք սովորում են Հայաստանի տարբեր համալսարաններում և մասնակցում են տարբեր տեսակի նախաձեռնություններին` հետաքրքիր միջոցառումներին ...


ՀՎՀ-ի տեղական նոր ընդլայնումը

ՀՎՀ-ն շարունակում է ընդարձակել տեղական դպրոցների շրջանակը: 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՎՀ-ի թիմն այցելեց Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց՝ աշակերտներին և ուսուցչական կազմին ներկայացնելու ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության մեթոդը և մյուս ծրագրերը:
ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, խոսեց այն մասին,...

 

Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) առաջին առցանց ուսումնական հաստատությունն է, որի նպատակն է՝ վերափոխել հայկական կրթությունը հեռավար ուսուցման արդի տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ն տրամադրում է հավատարմագրված և համապարփակ հեռավար կրթություն՝ առաջարկելով մուլտիմեդիա բովանդակություն, վիրտուալ և/կամ հիբրիդ ուսուցման հարթակ: Հեռավար ուսուցումը կյանքի է կոչվում օնլայն ուսուցիչների, վիրտուալ դասարանների և չաթ-սենյակների օգնությամբ: ՀՎՀ-ն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ հայկական ժառանգության ու ինքնության վերաբերյալ և օնլայն կապ հաստատել հայ ուսանողների հետ ամբողջ աշխարհում: