avc_logo

Սփյուռքի նախարարությունը և ՀՎՀ-ն տոնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Մայրենի լեզվի միջազգային օրը

1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է մայրենի լեզվի իրավունքները` հովանավորելով բազմալեզու կրթությունը Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակներում: Օրվա գլխավոր նպատակն է խթանել լեզվական գլոբալ կրթությունը և միջմշակութային հաղորդակցությունը: Այս տարի ևս փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին ...


ՀՎՀ հիմնադիր դոկտ. Զորյանի այցը Ժնևի հայկական դպրոց և գրադարան

Հետամուտ լինելով հայկական համայնքներում ՀՎՀ-ի մասին իրազեկվածության բարձրացմանը՝ ՀՎՀ հիմնադիր դոկտ. Երվանդ Զորյանը սույն թվականի մարտին այցելեց Ժնև, որտեղ հանդիպումներ ունեցավ հայ համայնքի անդամների և հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:
ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ և Ժնևի ականավոր հայ պարոն Վահե Գաբրաշին ...


Համայն հայության կապը ՀՎՀ-ի լեզվի էլ. ակումբի շրջանակներում

ՀՎՀ-ի շրջանավարտների հարցերի գրասենյակը շարունակում է հաղորդակցվելու և ստեղծված կապերը պահպանելու հնարավորություն տալ իր շրջանավարտներին՝ կազմակերպելով լեզվի էլ. ակումբ-զրուցարաններ:
Որպես հայոց լեզու դասավանդող հաստատություն՝ ՀՎՀ-ն բացառիկ է լեզվի կիրառման համար տրամադրվող միջոցների բազմազանությամբ, ...




 

ՀԲԸՄ եվրոպական գագաթաժողովն ուսումնասիրում է հեռավար ուսուցման հնարավորությունների ընդլայնման հարցը ՀՎՀ-ի հետ

2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարության շուրջ 40 անդամները ՀԲԸՄ եվրոպական գագաթաժողովի շրջանակներում հավաքվեցին Բրյուսելում՝ մշակելու տարածաշրջանի առաջիկա հինգ տարիների ռազմավարության իրագործման ծրագիրը:
Լեզու և ժառանգություն. սա էր ՀԲԸՄ Եվրոպայի ռազմավարության չորս հիմնասյուներից մեկը, ...


ՀՎՀ էլ. գրքերը շարունակում են մուտք գործել երևանյան հիմնական դպրոցներ

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերը շարունակում են օգտագործվել աշակերտների կողմից և՛ կրթական, և՛ ժամանցային ընթերցանության նպատակով: Այս գարնանը ՀՎՀ-ն մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որի շրջանակներում Երևանի թիվ 136 և 108 հիմնական դպրոցների աշակերտները ծանոթացան նորարարական էլ. գրքերին և դարձան դրանց ակտիվ ընթերցողները:
2017 թվականի մարտի 22-ին ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերի հիանալի աշխարհը բացվեց Երևանի թիվ 108 հիմնական դպրոցի ...


Սիդնեյի «Լույս» հայկական վարժարանը միանում է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին

Հայկական դպրոցների թիվն աճում է ՀՎՀ-ի յուրաքանչյուր ուսումնական շրջանի ընթացքում՝ արձանագրելով նոր հաջողություններ: Վերջերս Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ կրթության ծրագրին միացավ նաև Սիդնեյի «Լույս» հայկական դպրոցը՝ իր ավանդական ուսումնական ծրագիրը հարստացնելով հեռավար (օնլայն) կրթության մուլտիմեդիա միջոցներով:
Ավստրալիայում ՀՎՀ-ի ներկայացուցիչ Միհրան Լեփեջյանի և վարժարանի ուսուցչուհի Իրինա Ղուկասյանի ...


Կապվածության հիանալի զգացում

Ստամբուլաբնակ Արման Կոջայանը խոսելիս անմիջապես նշում է, թե ինչպես է Հայկական վիրտուալ համալսարանը միավորում մարդկանց՝ ողջ աշխարհից. «Այնքան հետաքրքիր է, երբ լսում ես, որ ինչ-որ մեկի մայրը Ստամբուլից է, իսկ նա՝ Կանադայից, և մեզ միավորել է ՀՎՀ-ն Երևանից: Սա իմ մեջ կապվածության և միասնության մի հիանալի զգացողություն է առաջացնում»:
Արմանն աշխատում է շքեղ ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունում՝ որպես կազմակերպության ռեսուրսների պլանավորման համակարգի մասնագետ: Նա ողջ կյանքում ապրել է Ստամբուլում, ...


Դոկտ. Զորյանի հանդիպումը ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի և «Երիտասարդ արհեստավարժներ» խմբի ներկայացուցիչների հետ

ՀՎՀ-ն շարունակում է իր աշխարհագրական ընդլայնումը Եվրոպայում՝ համալսարանի գործունեության մասին իրազեկելով մեծ թվով հայկական բնակչություն ունեցող քաղաքներում: 2016 թվականի նոյեմբերի 29-ին ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղը և ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» խումբը հանդիպում կազմակերպեցին ՀՎՀ-ի հիմնադիր դոկտ. Երվանդ Զորյանի հետ:
Միջոցառումը մեկնարկեց ՀԲԸՄ «Երիտասարդ արհեստավարժներ» ...


ՀՎՀ-ն շախմատի վարպետաց դասընթաց է անցկացնում Երևանի հանրակրթական դպրոցներում

Այլընտրանքային կրթությունը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քանի որ օրեցօր աճում է կրթական այն հաստատությունների թիվը, որոնք օգտվում են ոչ միայն ավանդական, այլ նաև հեռավար կրթության մեթոդներից` երբեմն միաժամանակ կիրառելով երկու մեթոդները։
2017 թվականի մարտի 17-ին ՀՎՀ շախմատի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանը շախմատի վարպետաց դասընթաց էր կազմակերպել Երևանի Արտեմ Միկոյանի անվան N. 166 ...


Թե ինչպես Գրանադայի նշանավոր համալսարանը սկսեց իր ուսումնական գործընթացում ներառել նաև հայոց լեզվի դասընթացներ

ՀՎՀ-ն շարունակում է ակտիվորեն համագործակցել օտարերկրյա տարբեր ուսումնական հաստատությունների հետ։ Գրանադայի համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է 4 տարի առաջ։ Երվանդ Զորյանի` Գրանադա կատարած վերջին այցելության ժամանակ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցային ծրագրերը։
Առաջին համագործակցությունը եղավ համալսարանի թարգմանչական բաժնի հետ համալսարանում սովորող ...


«Nouvelles d’Arménie» ամսագիրը ներկայացնում է ՀՎՀ-ն. տեխնոլոգիական ռեսուրս կրթության համար

Իր 8 տարվա հաջող գործունեության ընթացքում ՀՎՀ-ն ներկայացվել է բազմաթիվ տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից։ Վերջին անդրադարձը կատարել է Ֆրանսիայում հրատարակվող «Nouvelles d’Arménie» ամսագիրը։
«Nouvelles d’Arménie» ամսագիրը հանրության ուշադրություն է հրավիրել ՀՎՀ-ի գործունեությանը դեռևս 2016 թվականին։ Ամսագիրը ՀՎՀ-ի գործունեությանը ...


ՀՎՀ-ն մասնակցեց առցանց կրթության առանձնահատկություններին նվիրված գիտաժողովին Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայկական վիրտուալ համալսարանը, ինչպես նաև հեռավար ուսուցման այլ մասնագետներ և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ ապրիլի 14-ին ներկա էին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած առցանց (հեռավար) կրթության առանձնահատկություններին նվիրված գիտաժողոին` փոխանակելու օնլայն կրթության ոլորտում ունեցած իրենց փորձառությունը։
ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն պրոֆ. Հասմիկ Խալափյանը...


Երուսաղեմի Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցը նախատեսում է համագործակցել ՀՎՀ հիբրիդ ծրագրի հետ

ՀՎՀ հիբրիդ ծրագիրը շարունակում է նորանոր հաջողություններ արձանագրել և իր ուսուցման նորարարական մեթոդներով մեծ հետաքրքրություն առաջացնել։ Երուսաղեմ կատարած իր վերջին այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը հանդիպեց Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցի տնօրենի հետ։ Դպրոցը վաղուց արդեն նախատեսում էր ընդգրկել ՀՎՀ հայոց պատմության դասընթացը իր ուսումնական ծրագրում։
Դպրոցի տնօրեն Տ. Նորայր Վրդ. Կազազյանի ...


Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը համագործակցում է ՀՎՀ-ի հետ

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ համագործակցության հիմքը դրվել է 2016-2017 ուսումնական տարվա սկզբում (2016 թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունիս)։ Դասընթացին մասնակցում են կառավարման և միջազգային հարաբերություններ բաժնի 16 ուսանող։ Դասընթացը անցկացվում է ռուսերենով: Ուսանողները կարող են հաջորդաբար անցնել ՀՎՀ արևելահայերեն դասընթացի 3 ` սկսնակ, տարրական և նախամիջին մակարդակները։
Լավագույն արդյունքներին հասնելու համար ՀՎՀ-ն կիրառեց ...


Բեյրութի հայ ավետարանչական դպրոցը միանում է ՀՎՀ հիբրիդ կրթության ցանցին

Բեյրութի հայ ավետարանչական դպրոցի և Հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության հիմքը դրվել է 2017 թվականի գարնանային ուսումնական շրջանի սկզբում` ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերի շնորհիվ։
Դպրոցների համար նախատեսված ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրի նպատակն է ուսուցման նորարարական մեթոդների ներառումը դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ։ Դպրոցի տնօրինության կարծիքով` հիբրիդ ծրագիրը հրաշալի միջոց է Բեյրութի հայ ավետարանչական ...

 

Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) առաջին առցանց ուսումնական հաստատությունն է, որի նպատակն է՝ վերափոխել հայկական կրթությունը հեռավար ուսուցման արդի տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ն տրամադրում է հավատարմագրված և համապարփակ հեռավար կրթություն՝ առաջարկելով մուլտիմեդիա բովանդակություն, վիրտուալ և/կամ հիբրիդ ուսուցման հարթակ: Հեռավար ուսուցումը կյանքի է կոչվում օնլայն ուսուցիչների, վիրտուալ դասարանների և չաթ-սենյակների օգնությամբ: ՀՎՀ-ն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ հայկական ժառանգության ու ինքնության վերաբերյալ և օնլայն կապ հաստատել հայ ուսանողների հետ ամբողջ աշխարհում: