avc_logo

Նոր նախագիծ․ հայոց պատմության ուսուցումը միջազգային ավագ դպրոցներում

Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայոց պատմության դասընթացը ներառվել է Օստինի համաշխարհային գործերի խորհրդի «Global Scholars Diploma» ծրագրի միջազգային 3 ավագ դպրոցներում։ Նախաձեռնության նպատակն այս դպրոցներում հայոց պատմության դասավանդումն է և, գլխավորապես, աշակերտներին Հայաստանը ներկայացնելը ...


Ժյուլիեն Լեկուտուրիե․ «Ես ցանկանում եմ շարունակել հայերեն սովորել ՀՎՀ-ի հետ»

30-ամյա Ժյուլիեն Լեկուտուրիեն պատմում է իր պատմությունը․ մի երիտասարդ, ով, ծնվելով և ապրելով նախնիների հայրենիքից հեռու, կյանքի որոշակի փուլում սկսում է փնտրել իր հայկական արմատները։
Նա առաջին անգամ Հայաստան եկավ 2015 թվականին և, իմանալով ՀՎՀ-ի մասին, որոշեց գրանցվել սկսնակների դասընթացին ու արևելահայերեն սովորել ֆրանսերենով։ ...


Շախմատի համահայկական 2-րդ ճամբարը և մրցաշարն ավարտվեց մեծ հաջողությամբ

Շախմատի համահայկական 2-րդ ճամբարը և մրցաշարը մեծ հաջողությամբ անցկացվեց առցանց 2021թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը։
Այս տարի մրցաշարին նախորդեց մեկշաբաթյա ճամբարը, որի ընթացքում վարպետաց դասեր և համաժամանակյա առցանց խաղեր կազմակերպվեցին ՀՎՀ-ի շախմատային համահայկական համայնքի ավելի քան 850 անդամների համար ...




 

«NEHAS» դպրոցը բացեց իր դռները

«HEHAS» դպրոցն աշակերտների առջև իր դռները բացեց 2021թ․ սեպտեմբերին ՀԲԸՄ Նոր Անգլիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Այն կլրացնի տարածաշրջանում հայկական կրթության բացը։
Նոր Անգլիայի հայկական դպրոցը որդեգրել է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը, արևմտահայերենի նոր (v 2.0) դասընթացն իր վերամշակված ծրագրով և մեթոդաբանությամբ։


«Քայլ դեպի տուն» 2021թ․ ծրագիրը

Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՎՀ -ն համագործակցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների համար կազմակերպելով արևմտահայերենի, հայոց պատմության և մշակույթի դասընթացներ։
Այս տարի շուրջ 360 հայ երիտասարդ 25 երկրից մասնակցեց ՀՎՀ-ի ծրագրերի մասին պատմող հանդիպումներին։ Նրանցից շատերը՝ ավելի քան150 մասնակից, ցանկություն հայտնեցին շարունակել տեղեկություններ ստանալ ՀՎՀ-ի գործունեության, ծրագրերի, կրթական նոր նախագծերի մասին։
Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական միության անդամներն այցելեցին ՀՎՀ-ի գրասենյակ՝ հակիրճ տեսանյութ պատրաստելու համայնքի մյուս անդամների համար։ ...


2021թ․ ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության-վիրտուալ մենթորության ծրագիրը

ՀՎՀ-ի արևմտահայերենի (v 2.0) դասընթացներին այս տարի մասնակցեցին նաև ՀԲԸՄ-ի Գլոբալ առաջնորդության ծրագրի 60 մասնակիցները։
Ի լրումն շաբաթական դասերի՝ ՀՎՀ-ն կազմակերպեց մշակութային առցանց երկու հանդիպում՝ ինտերակտիվ մուլտիմեդիա միջոցներով ներկայացնելով հայկական հարուստ ժառանգությունը։

Բոլոր մասնակիցները ՀՎՀ-ի կողմից ստացան վկայականներ՝ ակտիվ մասնակցության համար։ Ծրագրի ողջ ընթացքն ամփոփվեց տեսանյութում։


ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ․ «Հայկական ժառանգության հետքերով»

ՀՎՀ-ի առցանց կրթահարթակի շրջանակներում հայտարարված «Հայկական ժառանգության հետքերով» մրցույթ-նախագիծը հաջողությամբ ամփոփվեց 2021թ․ հունիսի 5-ին, որի ընթացքում հայտնի դարձան երեք անվանակարգերում հաղթողների անունները։ Մասնակիցները՝ Բրազիլիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իտալիայից և Ռուսաստանից, ջանք չէին խնայել լավագույնս ներկայացնելու իրենց համայնքների հայկական ժառանգությունը։

Ներկայացված բոլոր նախագծերը տեսնելու համար կարող եք մուտք գործել կամ գրանցվել այս հղումով․
ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ

Դիտե՛ք մրցանակաբաշխության միջոցառումը։


Հայ մանկավարժները շարունակում են կապեր հաստատել ՀՎՀ-ի հարթակում

Հայ մանկավարժների առցանց համայնքը ձևավորվեց 2020թ․ օգոստոսին՝ Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովի ընթացքում։ Այսօր համայնքն ունի ավելի քան 1360 անդամ Հայաստանից և սփյուռքից։
2021թ․ օգոստոսի 28-ին կազմակերպվեց առցանց հանդիպում-քննարկում «Հայերենի դասավանդման հարցեր» խորագրով։ Հանդիպման բանախոսը դոկտ. Հակոբ Չոլակյանն էր՝ բանասեր, ազգագրագետ, հայերենի դասագրքերի հեղինակ, գրքերի խմբագիր և կրթական գործիչ։ Հաշվի առնելով վիրտուալ հաղորդակցության արագ աճը՝ նման առցանց համայնքը մասնակիցներին էական հնարավորություններ է ընձեռում մասնագիտական ​​կապերի հաստատման և փորձի փոխանակման համար ...


Սիամանթո լսարանը շարունակում է համագործակցել ՀՎՀ-ի հետ

Սիամանթո լսարանի (Նյու Յորք) 45 աշակերտները հայոց լեզու և մշակույթ էին սովորում ՀՎՀ-ի մուլտիմեդիա դասընթացների միջոցով։

  Տարեվերջյան միջոցառումը տեղի ունեցավ առցանց 2021թ. մայիսի 29-ին։ Հայ ազգային ուսումնական խորհրդի (ANEC) տնօրեն Մարի Գյուլումյանը շնորհակալություն հայտնեց ՀՎՀ-ին և հեռավար դասախոսներին՝ աշակերտների առցանց կրթության հաջողված փորձառության համար։ ...


ՀՎՀ-ի հիբրիդ դպրոցների ևս մեկ հաջողված ուսումնական տարին Կանադայում

2021թ․ հունիս 12-ին ՀԲԸՄ Մոնրեալի «Հայորդյաց օր» շաբաթօրյա ծրագրի 30 աշակերտները և ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի 12 անդամները ստացան իրենց վկայականները, առ այն, որ նրանք հաջողությամբ ավարտել են ՀՎՀ-ի արևմտահայերենի (v 2.0) և շախմատի դասընթացները։
ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը, հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը, ինչպես նաև հեռավար դասախոսներ Միքայել Անդրիասյանը և Զեփյուռ Խբլիկյանը մասնակցեցին առցանց միջոցառմանը։ Նրանք շնորհավորեցին ուսանողներին ու ՀԲԸՄ Կանադայի երկու մասնաճյուղերի ներկայացուցիչներին գերազանց արդյունքների համար։ ...

 

Եղե´ք կապի մեջ

ՀՎՀ-ի մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) առաջին առցանց ուսումնական հաստատությունն է, որի նպատակն է՝ վերափոխել հայկական կրթությունը հեռավար ուսուցման արդի տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ն տրամադրում է հավատարմագրված և համապարփակ հեռավար կրթություն՝ առաջարկելով մուլտիմեդիա բովանդակություն, վիրտուալ և/կամ հիբրիդ ուսուցման հարթակ: Հեռավար ուսուցումը կյանքի է կոչվում օնլայն ուսուցիչների, վիրտուալ դասարանների և չաթ-սենյակների օգնությամբ: ՀՎՀ-ն հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ հայկական ժառանգության ու ինքնության վերաբերյալ և օնլայն կապ հաստատել հայ ուսանողների հետ ամբողջ աշխարհում: