2021Թ. ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍ. ՇՐՋԱՆ՝ ԱՆՎՃԱՐ
Գրանցվեք այժմ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ուրախությամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է 2021թ.-ի Ամառային ուսումնական շրջանի գրանցումը: Ներքոնշյալ դասընթացները ներկայացվում են բազմաթիվ լեզուներով (ներառյալ` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն) և տարբեր մակարդակներով. Դասերը կսկսվեն հուլիսի 19-ին և կավարտվեն սեպտեմբերի 21-ին:

Ուսանողները ստանում են իրենց ավարտած դասընթաց(ներ)ը մշտապես տեսնելու հնարավորություն:

Գրանցման ժամանակաշրջանը կավարտվի 2021թ. հունիսի 27-ին:

Գրանցվելու համար այցելեք ՀՎՀ-ի կայքը www.avc-agbu.org, ստեղծեք Ձեր մուտքանունը ու գաղտնաբառը(log-in) և լրացրեք գրանցման հայտը: