Հայկական ճարտարապետության ներածություն - մաս 2
Ուսումնական շրջան | Գրանցում | Դասընթացներ |
---|---|---|
Ձմեռ 2018 | Դեկտեմբեր 1 (ուրբաթ) – դեկտեմբեր 17 (կիրակի) 2017 | Հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 13 (երեքշաբթի) |
Գարուն 2018 | Մարտ 16 (ուրբաթ) – ապրիլ 1 (կիրակի) | Ապրիլ 16 (երկուշաբթի) – հունիս 19 (երեքշաբթի) |
Ամառ 2018 | Հունիս 15 (ուրբաթ) – հուլիս 1 (կիրակի) | Հուլիս 23 (երկուշաբթի) – սեպտեմբեր 25 (երեքշաբթի) |
Աշուն 2018 | Սեպտեմբեր 14 (ուրբաթ) – Սեպտեմբեր 30 (կիրակի) | Հոկտեմբեր 15 (երկուշաբթի) – դեկտեմբեր 18 (երեքշաբթի) |
Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)
Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) | 1 - 2 ժամ |
Քննարկումներ | 2 - 3 ժամ |
Հարցումներ, առաջադրանքներ | 1 - 2 ժամ |
Շաբաթական ակնկալվող մասնակցություն | 4 - 7 ժամ |
- նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
- ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
- աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարq:
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Հայկական ճարտարապետությունը համաշխարհային մշակույթի բաղկացուցիչն է ոչ միայն իր հուշարձաններով, այլև համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ ունեցած դարաստեղծ նշանակությամբ: Դասընթացը բաղկացած է 8 դասից և ներկայացնում է միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության մանրամասն նկարագրությունը: Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Դասընթացը իր դրույթներով հիմնվում և զարգացնում է Թորոս Թորամանյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված աշխատությունների, ինչպես նաև Վ. Մ. Հարությունյանի մշակած հայկական ճարտարապետության առաջին դասագրքի տեսակետները:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, հայ և օտարազգի հեղինակների ուսումնասիրությունների, բազմալեզու աշխատությունների և հրապարակումների հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:
- Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմություն, հտ. 1 և 2, Երևան, 1942 և 1948
- Թ. Թորամանյան, Զվարթնոց, Գագկաշեն, Երևան, 1984
- Հ. Խալփախչյան, Հայկական ճարտարապետության համընդհանուր պատմություն 12 հատորով, հտ. 3, Լենինգրադ-Մոսկվա, 1966, էջ 197-299 (ռուսերեն)
- Հ. Խալփախչյան, Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետությունը, Երևան, 1971 (ռուսերեն)
- Հայկական ճարտարապետության պատմություն 6 հատորով, հտ. 1, 2 և 3, Երևան, 1996, 2002 և 2004
- Մ. Հասրաթյան, Վաղքրիստոնեական հայկական ճարատարապետություն, Մոսկվա, 2000 (ռուսերեն և անգլերեն)
- Ն. Տոկարսկի, Հայկական ճարտարապետություն (IV-XIV դ.դ.), Երևան, 1961 (ռուսերեն)
- Վ.Մ. Հարությունյան, Հայկական հուշարձաններ, Բեյրութ, 1975 (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն)
- Վ.Մ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն , Երևան, 1992
- Ս.Խ. Մնացականյան, Հայկական գավիթների ճարտարապետությունը, Երևան, 1952 (ռուսերեն)
- Ս.Խ. Մնացականյան, Հայաստանի և Բյուզանդիայի խաչագմբեթ հորինվածքները V-VIIդ.դ.,Երևան, 1989 (ռուսերեն)
- Ս.Ս. Մնացականյան, Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձանները, Երևան, 1982
- Ա. Սահինյան, Գառնիի անտիկ կառույցները, Երևան, 1988 (հայերեն և ռուսերեն)
- Ա. Սահինյան, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955
- Պ. Կունեո, Հայկական ճարտարապետություն, հտ. 1 և 2, Հռոմ, 1988 (իտալերեն)
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության և ճարտարապետական հուշարձանների հետ: Հայկական ճարտարապետության պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությունը կօգնի ուսանողներին գիտելիքներ ձեռքբերել յուրաքանչյուր պատմական շրջանի ճարտարապետական զարգացումների վերաբերյալ:
- Հայկական ճարտարապետության միջնադարյան դպրոցներ;
- Հայկական ճարտարապետությունը ուշ միջնադարում;
- Քաղաքաշինությունը և ճարտարապետությունը նոր ժամանակաշրջանում (19-րդ դ.);
- Խորհրդահայ ճարտարապետությունը հիմնադրման փուլում և երկրորդ աշխարհամարտի տարիներին (1920-1945 թթ.);
- Հայկական ճարտարապետությունը երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև անկախության հռչակումը;
- Հայկական ճարտարապետությունը անկախության տարիներին;
- Հայկական գաղթավայրերի ճարտարապետությունը:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման, ինչպես նաև լսարանի համար մատչելի սկզբունքով: Օնլայն ուսուցիչների կողմից անցկացվող առաջադրանքներն ու օնլայն քննարկումները ուսանողներին կօգնեն ներգրավվել հայկական ճարտարապետության պատմությունը ուսումնասիրելու և մանրամասն վերլուծություն կատարելու գործընթացի մեջ: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և հնարավորություն կունենան համատեղ աշխատել, ինչպես նաև տեղեկատվությունը փոխանակել իրենց համադասարանցիների հետ:
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, և նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 5 օրերի ընթացքում:
Շաբաթ 0 |
Ծանոթացման շաբաթ Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, լրացնում են ուսման ոճերի հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորում - քննարկմանը, գտնում են այն ժամային գոտին, որտեղ աշխատելու են: Ուսանողները ծանոթանում են նաև հաղորդակցման և ուսումնական այն օնլայն գործիքների հետ, որոնք կիրառելու են դասընթացի ընթացքում: |
Շաբաթ 1-8 | Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում) Անհատական և խմբային աշխատանքներ Հարցումներ |
Շաբաթ 3 | Անհատական աշխատանքի հանձնում |
Շաբաթ 7 | Խմբային աշխատանքի հանձնում |
Շաբաթ 8 | Ավարտական քննություն |
Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, մասնակցեն անհատական և խմբային աշխատանքներին, ինչպես նաև հանձնեն բոլոր առաջադրանքները սահմանված ժամկետներում:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Անհատական նախագծի նկարագրությունը. յուրաքանչյուր ուսանող աշխատում է իր անհատական նախագծի վրա և ներկայացնում այն սահմանված ժամկետում: Նախագիծը պետք է հիմնված լինի դասընթացի ընթացքում ուսումնասիրված նյութի վրա: Ուսանողները նախապես պետք է օնլայն ուսուցչի հետ խորհրդակցեն ընտրած թեմայի և բովանդակության շուրջ: Այն ուսանողները, ովքեր թեման կընտրեն նախօրոք, հնարավորություն կունենան դասընթացի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկումներն օգտագործել իրենց նախագծում:
Խմբային նախագծի նկարագրությունը. խմբային նախագիծը հիմնված է համեմատական մեթոդի վրա: Ուսանողների խումբը թեմայի շրջանակներում նյութեր է հավաքում և համեմատական զուգահեռներ է անցկացնում հայոց պատմության դասընթացի տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում և իրենց երկրներում կատարված իրադարձությունների միջև: Խմբի անդամները միասին կորոշեն իրենց աշխատանքի ձևը, Word կամ PowerPoint կամ այլ թվային ծրագրերի օգնությամբ կստեղծեն աշխատանքը` ներկայացնելով կատարված համեմատությունները և ուսումնասիրությունների զուգահեռները:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
- 20% - մասնակցություն
- 25% - անհատական աշխատանք
- 25% - խմբային աշխատանք
- 30% - ավարտական քննություն
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունենա հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով (եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել օնլայն ուսուցչի համաձայնությունը): Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն, կստուգվեն, բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել արձանագրման հայտը:
Վերադառնալ դասընթացների ցանկ