Հայկական երաժշտության ներածություն - մաս 1
Ուսումնական շրջան | Գրանցում | Դասընթացներ |
---|---|---|
Ձմեռ 2021 | նոյեմբեր 27 (ուրբաթ) – դեկտեմբեր 20 (կիրակի) 2020թ. | հունվար 11 (երկուշաբթի) – մարտ 16 (երեքշաբթի) |
Գարուն 2021 | մարտ 12 (ուրբաթ) – մարտ 28 (կիրակի) | ապրիլ 12 (երկուշաբթի) – հունիս 15 (երեքշաբթի) |
Ամառ 2021 | հունիս 11 (ուրբաթ) – հունիս 27 (կիրակի) | hուլիս 19 (երկուշաբթի) – սեպտեմբեր 21 (երեքշաբթի) |
Աշուն 2021 | սեպտեմբեր 17 (ուրբաթ) – հոկտեմբեր 3 (կիրակի) | հոկտեմբեր 11 (երկուշաբթի) – դեկտեմբեր 14 (երեքշաբթի) |
Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)
Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) | 1 - 2 ժամ |
Քննարկումներ | 2 - 3 ժամ |
Հարցումներ, առաջադրանքներ | 1 - 2 ժամ |
Շաբաթական ակնկալվող մասնակցություն | 4 - 7 ժամ |
- նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
- ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
- աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարq:
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողներին ներկայացնել հայ երաժշտության պատմության ներածությունը և այդ մշակույթի հիմնական բաղադրիչներն իրենց բնութագրերով: Դասի ընթացքում ներկայացվում են հայ երաժշտության երկու խոշոր բաժանումները` մոնոդիկ երաժշտությունն ու կոմպոզիտորական արվեստը: Ներկայացվում են մոնոդիկ երաժշտության երեք հիմնական ենթաճյուղերը` հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը կամ երաժշտական ֆոլկլորը, հայ ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտական ստեղծագործությունը, որը հին և միջնադարյան Հայաստանում հայտնի էր գուսանների արվեստով, ապա` աշուղների և, վերջապես, հայ միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտաբանաստեղծական արվեստը, որը մեզ է հասել որպես հայ հոգևոր կամ եկեղեցական երգարվեստ: Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, հայ և օտարազգի հեղինակների ուսումնասիրությունների, բազմալեզու աշխատանքների և հրապարակումների հիման վրա:
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն հայկական մշակույթի մի բաղադրիչի` երաժշտության հետ: Ձեռք բերած գիտելիքների շնորհիվ ուսանողը կկարողանա ճիշտ դասակարգել և բնութագրել հայկական երաժշտական մշակույթի բաղկացուցիչ մասերը, ինչպես նաև նկարագրել այդ մշակույթի ձևավորումը, գոյատևումը և զարգացումը:
- Ներածություն (հայ երաժշտության հիմնական ճյուղերի դասակարգումն ու ընդհանուր բնութագրերը):
- Հայ ժողովրդական ստեղծագործություն, հայ ժողովրդական երաժշտական բանահյուսություն կամ հայ երաժշտական ֆոլկլոր:
- Հայ երաժշտական ֆոլկլորի չորս տեսակների ուսումնասիրությունը:
- Աշխատանքային երգեր:
- Ծիսական երգեր:
- Պատմական և վիպական երգեր:
- Հայ հոգևոր երաժշտության ձևավորումն ու զարգացումը. պատմական ակնարկ:
- Հայ հոգևոր երաժշտության ժանրերը:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման, ինչպես նաև լսարանի համար մատչելի սկզբունքով: Օնլայն ուսուցիչների կողմից անցկացվող առաջադրանքներն ու օնլայն քննարկումները ուսանողներին կօգնեն ներգրավվել հայկական երաժշտության պատմության իրադարձություններն ուսումնասիրելու և մանրամասն վերլուծություն կատարելու գործընթացի մեջ: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, և նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 5 օրերի ընթացքում:
Շաբաթ 0 |
Ծանոթացման շաբաթ Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, լրացնում են ուսման ոճերի հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորում - քննարկմանը, գտնում են այն ժամային գոտին, որտեղ աշխատելու են: Ուսանողները ծանոթանում են նաև հաղորդակցման և ուսումնական այն օնլայն գործիքների հետ, որոնք կիրառելու են դասընթացի ընթացքում: |
Շաբաթ 1-8 | Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում) Անհատական և խմբային աշխատանքներ Հարցումներ |
Շաբաթ 3 | Անհատական աշխատանքի հանձնում |
Շաբաթ 7 | Խմբային աշխատանքի հանձնում |
Շաբաթ 8 | Ավարտական քննություն |
Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, մասնակցեն անհատական և խմբային աշխատանքներին, ինչպես նաև հանձնեն բոլոր առաջադրանքները սահմանված ժամկետներում:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Անհատական նախագծի նկարագրությունը. յուրաքանչյուր ուսանող աշխատում է իր անհատական նախագծի վրա և ներկայացնում այն սահմանված ժամկետում: Նախագիծը պետք է հիմնված լինի դասընթացի ընթացքում ուսումնասիրված նյութի վրա: Ուսանողները նախապես պետք է օնլայն ուսուցչի հետ խորհրդակցեն ընտրած թեմայի և բովանդակության շուրջ: Այն ուսանողները, ովքեր թեման կընտրեն նախօրոք, հնարավորություն կունենան դասընթացի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկումներն օգտագործել իրենց նախագծում:
Խմբային նախագծի նկարագրությունը. խմբային նախագիծը հիմնված է համեմատական մեթոդի վրա: Ուսանողների խումբը թեմայի շրջանակներում նյութեր է հավաքում և համեմատական զուգահեռներ է անցկացնում հայոց պատմության դասընթացի տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում և իրենց երկրներում կատարված իրադարձությունների միջև: Խմբի անդամները միասին կորոշեն իրենց աշխատանքի ձևը, Word կամ PowerPoint կամ այլ թվային ծրագրերի օգնությամբ կստեղծեն աշխատանքը` ներկայացնելով կատարված համեմատությունները և ուսումնասիրությունների զուգահեռները:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
- 20% - մասնակցություն
- 25% - անհատական աշխատանք
- 25% - խմբային աշխատանք
- 30% - ավարտական քննություն
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունենա հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով (եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել օնլայն ուսուցչի համաձայնությունը): Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն, կստուգվեն, բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել արձանագրման հայտը:
Վերադառնալ դասընթացների ցանկ