Միջնադարյան հայոց պատմություն - մաս 2
Ուսումնական շրջան | Գրանցում | Դասընթացներ |
---|---|---|
Ձմեռ 2021 | նոյեմբեր 27 (ուրբաթ) – դեկտեմբեր 20 (կիրակի) 2020թ. | հունվար 11 (երկուշաբթի) – մարտ 16 (երեքշաբթի) |
Գարուն 2021 | մարտ 12 (ուրբաթ) – մարտ 28 (կիրակի) | ապրիլ 12 (երկուշաբթի) – հունիս 15 (երեքշաբթի) |
Ամառ 2021 | հունիս 11 (ուրբաթ) – հունիս 27 (կիրակի) | hուլիս 19 (երկուշաբթի) – սեպտեմբեր 21 (երեքշաբթի) |
Աշուն 2021 | սեպտեմբեր 17 (ուրբաթ) – հոկտեմբեր 3 (կիրակի) | հոկտեմբեր 11 (երկուշաբթի) – դեկտեմբեր 14 (երեքշաբթի) |
Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)
Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) | 1 - 2 ժամ |
Քննարկումներ | 2 - 3 ժամ |
Հարցումներ, առաջադրանքներ | 1 - 2 ժամ |
Շաբաթական ակնկալվող մասնակցություն | 4 - 7 ժամ |
- նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
- ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
- աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարq:
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Դասընթացը ներկայացնում է միջնադարյան հայոց պատմությունը` ընդգրկելով XII դարի սկզբից մինչև XVII դար ընկած ժամանակահատվածը: Այն տեղեկություններ է տալիս Բագրատունյաց թագավորության տրոհման և անկման պատճառների,սելջուկ թուրքերի արշավանքների և հայկական ազատագրական ապստամբությունների մասին, ինչպես նաև Կիլիկյան Հայկական թագավորության մասին:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Շեշտը դրված է հայկական թագավորությունների, հայկական կառավարման կառույցների, Հայաստանի անկախության խնդիրների, սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման վրա:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում տպագրված վերջին հրապարակումների, դպրոցական ուսումնական ծրագրերի, պատմագիտական քննարկումների և բանավեճերի հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:
- Հայ ժողովրդի պատմություն, ՀԳԱ հրատ., հատոր 1-8 (Երևան 1967-1984)
- Է. Դանիելյան, Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 2008)
- Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 1998)
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն հայոց պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությանը, կունենան գիտելիքներ համաշխարհային պատմության մեջ հայոց պատմության դերի մասին, կունենան պատմական գործընթացները ուսումնասիրելու, վերլուծելու, մեկնաբանելու և խնդիրները լուծելու փորձ:
- Բագրատունյաց թագավորության տրոհումն ու անկումը: Պետական կարգը և սոցիալ-տնտեսական կյանքը;
- Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան: Հայ-վրացական զինակցությունը սելջուկների դեմ պայքարում 12-13-րդ դդ.;
- Կիլիկիայի հայկական պետությունը 11-րդ դարի վերջին և 12-րդ դարում;
- Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում;
- Հայաստանը 13-15-րդ դարերում;
- Հայաստանը թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում (16-17-րդ դդ.);
- Հայաստանի ազատագրության խնդիրը ուշ միջնադարում;
- Հայ մշակույթը 9-17-րդ դարերում:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման, ինչպես նաև լսարանի համար մատչելի սկզբունքով: Օնլայն ուսուցիչների կողմից անցկացվող առաջադրանքներն ու օնլայն քննարկումները ուսանողներին կօգնեն ներգրավվել պատմական իրադարձություններն ուսումնասիրելու և մանրամասն վերլուծություն կատարելու գործընթացի մեջ: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված կլինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, և նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 5 օրերի ընթացքում:
Շաբաթ 0 |
Ծանոթացման շաբաթ Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, լրացնում են ուսման ոճերի հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորում - քննարկմանը, գտնում են այն ժամային գոտին, որտեղ աշխատելու են: Ուսանողները ծանոթանում են նաև հաղորդակցման և ուսումնական այն օնլայն գործիքների հետ, որոնք կիրառելու են դասընթացի ընթացքում: |
Շաբաթ 1-8 | Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում) Անհատական և խմբային աշխատանքներ Հարցումներ |
Շաբաթ 3 | Անհատական աշխատանքի հանձնում |
Շաբաթ 7 | Խմբային աշխատանքի հանձնում |
Շաբաթ 8 | Ավարտական քննություն |
Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, մասնակցեն անհատական և խմբային աշխատանքներին, ինչպես նաև հանձնեն բոլոր առաջադրանքները սահմանված ժամկետներում:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Անհատական նախագծի նկարագրությունը. յուրաքանչյուր ուսանող աշխատում է իր անհատական նախագծի վրա և ներկայացնում այն սահմանված ժամկետում: Նախագիծը պետք է հիմնված լինի դասընթացի ընթացքում ուսումնասիրված նյութի վրա: Ուսանողները նախապես պետք է օնլայն ուսուցչի հետ խորհրդակցեն ընտրած թեմայի և բովանդակության շուրջ: Այն ուսանողները, ովքեր թեման կընտրեն նախօրոք, հնարավորություն կունենան դասընթացի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկումներն օգտագործել իրենց նախագծում:
Խմբային նախագծի նկարագրությունը. խմբային նախագիծը հիմնված է համեմատական մեթոդի վրա: Ուսանողների խումբը թեմայի շրջանակներում նյութեր է հավաքում և համեմատական զուգահեռներ է անցկացնում հայոց պատմության դասընթացի տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում և իրենց երկրներում կատարված իրադարձությունների միջև: Խմբի անդամները միասին կորոշեն իրենց աշխատանքի ձևը, Word կամ PowerPoint կամ այլ թվային ծրագրերի օգնությամբ կստեղծեն աշխատանքը` ներկայացնելով կատարված համեմատությունները և ուսումնասիրությունների զուգահեռները:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
- 20% - մասնակցություն
- 25% - անհատական աշխատանք
- 25% - խմբային աշխատանք
- 30% - ավարտական քննություն
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունենա հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով (եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել օնլայն ուսուցչի համաձայնությունը): Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն, կստուգվեն, բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել արձանագրման հայտը:
Վերադառնալ դասընթացների ցանկ