Արևմտահայերենի սկսնակներ
Ուսումնական շրջան | Գրանցում | Դասընթացներ |
---|---|---|
Ձմեռ 2018 | Դեկտեմբեր 1 (ուրբաթ) – դեկտեմբեր 17 (կիրակի) 2017 | Հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 13 (երեքշաբթի) |
Գարուն 2018 | Մարտ 16 (ուրբաթ) – ապրիլ 1 (կիրակի) | Ապրիլ 16 (երկուշաբթի) – հունիս 19 (երեքշաբթի) |
Ամառ 2018 | Հունիս 15 (ուրբաթ) – հուլիս 1 (կիրակի) | Հուլիս 23 (երկուշաբթի) – սեպտեմբեր 25 (երեքշաբթի) |
Աշուն 2018 | Սեպտեմբեր 14 (ուրբաթ) – Սեպտեմբեր 30 (կիրակի) | Հոկտեմբեր 15 (երկուշաբթի) – դեկտեմբեր 18 (երեքշաբթի) |
Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)
Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) | 1 - 2 ժամ |
Քննարկումներ | 2 - 3 ժամ |
Հարցումներ, առաջադրանքներ | 2 - 3 ժամ |
Շաբաթական ակնկալվող մասնակցություն | 5 - 8 ժամ |
- նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
- ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
- աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարq:
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Ուսանողը կճանաչի հայոց տառերը, կսովորի կարդալ և գրել արևմտահայերեն: Սահմանափակ բառապաշարի օգնությամբ կկարողանա կազմել հաստատական և ժխտական նախադասություններ, կսվորի բայի ներկա, անցյալ կատարյալ և ապառնի ժամանակաձևերը, նաև կկարդա տարբեր թեմաներով երկխոսություններ և տեքստեր: Յուրաքանչյուր դասի վերջում ուսանողը կկատարի ուսուցողական վարժություններ:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:
- Զ. Մելքոնյան, «Գործնական քերականություն արդի հայերեն լեզվի». (Պեյրութ, 2007)
- Կ. Առաքելյան, «Դյուրին Հայերեն 1,2,3». (Բեյրութ, 2007)
- Հ. Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ գրական լեզվի ուսումնական ձեռնարկ». (Երևան, 2009)
- Կ. Սոնիկյան, «Հայոց լեզվի նոր բառարան». (Բեյրութ, 1992)
Դասընթացի ավարտին ուսանողը կճանաչի հայոց այբուբենի տառերը, ճիշտ կհամադրի հնչյուններն ու տառերը, կիմանա բազմաթիվ բառեր, կկարողանա կարդալ, գրել և արտասանել այդ բառերը և այդ բառերով կազմված նախադասությունները: Ուսանողը նաև կկարողանա բայը խոնարհել երեք ժամանակաձևերով և կազմել գոյականի հոգնակին:
- Հնչյուն-տառ-բառ, բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ;
- Հնչյուն-տառ-բառ, ուղղախոսություն, բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ;
- Հնչյուն-տառ-բառ, ուղղախոսություն, բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ;
- Հայոց այբուբենը, ձայնավոր և բաղաձայն տառեր, բառեր, անձնական դերանուն, օժանդակ բայ, երկխոսություն;
- Բառեր, եզակի և հոգնակի թիվ, բայեր, թվայի կապակցություններ, հատկանշային կապակցություններ, երկխոսություն;
- Բառեր, բայի խոնարհում- ներկա ժամանակ, առարկայ ցույց տվող նախադասություններ, հարց- պատասխան արտահայտող նախադասություններ, երկխոսություն;
- Բառեր, բայի խոնարհում- անյալ կատարյալ ժամանակ, հարց և պատասխան արտահայտող նախադասություններ, մակբայով կազմված նախադասություններ, երկխոսություն;
- Բառեր, բայի խոնարհում- ապառնի ժամանակ, կապեր, նախադասություններ, երկխոսություն:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, և նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 5 օրերի ընթացքում:
Շաբաթ 0 |
Ծանոթացման շաբաթ Ուսանողները ծանոթանում են Ուսանողի Ուղեցույցի հետ, լրացնում են ուսման ոճերի հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց, մասնակցում են ֆորում-քննարկմանը, գտնում են այն ժամային գոտին, որտեղ աշխատելու են:ՙ Ուսանողները ծանոթանում են նաև հաղորդակցման և ուսումնական այն օնլայն գործիքների հետ, որոնք կիրառելու են դասընթացի ընթացքում: |
Շաբաթ 1-8 | Դաս 1-8 Հարցումներ և առաջադրանքներ |
Շաբաթ 4 | Միջանկյալ քննություն |
Շաբաթ 8 | Ավարտական քննություն |
Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
- 20% - մասնակցություն
- 20% - առաջադրանքներ
- 30% - միջանկյալ քննություն
- 30% - ավարտական քննություն
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունենա հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն, կստուգվեն, բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար լրացրեք գրանցման հայտը:
Վերադառնալ դասընթացների ցանկ