Շախմատի ռազմավարություն. միջին մակարդակ – մաս 2
Ուսումնական շրջան | Գրանցում | Դասընթացներ |
---|---|---|
Ձմեռ 2021 | նոյեմբեր 27 (ուրբաթ) – դեկտեմբեր 20 (կիրակի) 2020թ. | հունվար 11 (երկուշաբթի) – մարտ 16 (երեքշաբթի) |
Գարուն 2021 | մարտ 12 (ուրբաթ) – մարտ 28 (կիրակի) | ապրիլ 12 (երկուշաբթի) – հունիս 15 (երեքշաբթի) |
Ամառ 2021 | հունիս 11 (ուրբաթ) – հունիս 27 (կիրակի) | hուլիս 19 (երկուշաբթի) – սեպտեմբեր 21 (երեքշաբթի) |
Աշուն 2021 | սեպտեմբեր 17 (ուրբաթ) – հոկտեմբեր 3 (կիրակի) | հոկտեմբեր 11 (երկուշաբթի) – դեկտեմբեր 14 (երեքշաբթի) |
Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)
Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային) | 1 - 2 ժամ |
Քննարկումներ, գլուխկոտրուկներ, վարժություններ | 1 - 2 ժամ |
Հարցումներ, առաջադրանքներ | 1 - 2 ժամ |
Շաբաթական ակնկալվող մասնակցություն | 4 - 6 ժամ |
- նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն քննարկումների, ֆորումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսի միջոցով,
- ընթերցեն և օնլայն քննարկեն տեքստերն ու նյութերը,
- աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարq:
Դասընթացի նկարագրությունը և նպատակները
Դասընթացը շարունակում է տրամադրել շախմատի համապարփակ գիտելիքներ, որոնք ուսանողին թույլ են տալիս շախմատ խաղալ գիտելիքների ավելի ընդլայնված պաշարով: Դասընթացը բաղկացած է 8 դասից, որոնք հաջորդաբար ներկայացնում են խաղի հիմնական տարրերի նկարագրությունը, տեղեկություններ են տալիս խաղի կանոնների մասին, սովորեցնում են զինվորային վերջնախաղեր, դրությունների համեմատում, նյութական առավելության իրացում, ինչպես նաև շախմատային մի շարք այլ հնարքներ: Դասընթացը մշակված է լայն շրջանակ ընդգրկող լսարանի համար:
Անհրաժեշտ չէ տպել օնլայն նյութերը: Դրանք դասերի բաղկացուցիչ մասն են: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և լրացնեն բոլոր առաջադրանքները:
Էլեկտրոնային նյութերը մշակված են համալսարանական և մինչհամալասարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների շախմատի ուսուցիչների և պատանիների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
- Հ. Տ. Թումանյան, Շախմատ 2, (Երևան, 2011թ.)
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան ավելի լավ շախմատ խաղալ, հարուստ գիտելիքներ կունենան խաղի հիմնական սկզբունքների և վերջիններիս ճիշտ կիրառման մասին, ինչպես նաև կկարողանան գնահատել շախմատային տարբեր իրավիճակները և խաղային կոմբինացիաները:
- Զինվորային վերջնախաղեր: «Քառակուսու կանոն»
- Զինվորային վերջնախաղեր: Սատարման դաշտեր
- Զինվորային վերջնախաղեր: Քայլի հերթականության կարևորությունը
- Զինվորային վերջնախաղեր: Կրկնակի սպառնալիք արքայով
- Զինվորային վերջնախաղեր: Զինվորների մրցավազք
- Դրությունների համեմատում
- Նյութական առավելության իրացում
- Թագուհին փղի (c, f) զինվորի դեմ
Էլեկտրոնային նյութերը մշակվել են լսարանի համար հասկանալի և մատչելի սկզբունքով: Օնլայն ուսուցչի առաջարկած բազմապիսի աշխատանքները և օնլայն քննարկումները ուսանողին կներգրավվեն շախմատային քննության և բուն խաղի մեջ: Անհատական և խմբային առաջադրանքներն ուսանողին կօգնեն կատարել համապատասխան հետազոտություններ և հարստացնել գիտելիքները:
Դասընթացը տևում է 9 շաբաթ, ներառյալ ծանոթացման շաբաթը, նախատեսում է ուսանողի մասնակցությունը յուրաքանչյուր շաբաթվա 5 օրերի ընթացքում:
Շաբաթ 0 |
Ծանոթացման շաբաթ Ուսանողները ծանոթանում են Ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում են ուսման ոճերի հարցաշարը, լրացնում են անձնական թերթիկը, ներկայանում են միմյանց՝ մասնակցելով ծանոթացման ֆորում-քննարկմանը և գտնում են այն ժամային գոտին, որի սահմաններում աշխատելու են: Ուսանողները ծանոթանում են նաև հաղորդակցման և տեխնիկական այն գործիքների հետ, որոնք կիրառելու են ողջ ուսումնական շրջանի ընթացքում: |
Շաբաթ 1-8 | Դաս 1-8 (օգտագործել օնլայն նյութեր և թվային միջոցներ) առաջադրանքներ, գլուխկոտրուկներ, հարցումներ |
Շաբաթ 4 | Միջանկյալ քննություն |
Շաբաթ 8 | Ավարտական քննություն |
Դասընթացի պահանջները և գնահատման կարգը
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև հանձնեն բոլոր առաջադրանքները սահմանված ժամկետներում:
Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
- 20% - մասնակցություն
- 20% - առաջադրանքներ
- 30% - միջանկյալ քննություն
- 30% - ավարտական քննություն
Առաջադրանքները պետք է հանձնել նախատեսված ժամկետներում: Այս կերպ ուսանողը հետ չի ընկնի դասերից, իսկ օնլայն ուսուցիչը հնարավորություն կունեն հետևողականորեն գնահատել աշխատանքը: Եթե աշխատանքը հանձնվում է սահմանված ժամկետից մեկ շաբաթ ուշ, ապա գնահատականը նվազում է 10%-ով, եթե իհարկե ուսանողը նախապես չի ստացել ուսուցչի համաձայնությունը: Սահմանված ժամկետից երկու շաբաթ ուշ հանձնված աշխատանքները կընդունվեն (միայն ստուգվելու են), բայց չեն գնահատվի: Բացառություններ կլինեն միայն որոշ հարգելի դեպքերում:
Գրանցվելու համար, խնդրում ենք լրացնել արձանագրման հայտը:
Վերադառնալ դասընթացների ցանկ