login
Հոդվածներ
Համագործակցության նոր հեռանկարներ Կանոգա Պարկի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հետ 01/11/2017

ՀՎՀ-ի ակադեմիական տնօրեն Դոկտոր Հասմիկ Խալափյանի այցը Կանոգա Պարկի (ԱՄՆ) ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց ընդարձակեց համագործակցության հնարավորությունները: Դպրոցը տարիներ շարունակ հաջողությամբ մասնակցել է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին:

2017 թվականի հունվարի 11-ին Դոկտոր Հասմիկ Խալափյանը ՀՎՀ-ի հիբրիդ կրթության մեթոդը ներկայացրեց դպրոցի ավագ և տարրական դասարանների ուսուցիչներին:

Դոկտոր Խալափյանը նախ խոսեց այն մասին, թե ՀՎՀ-ն առցանց (օնլայն) ուսուցման ինչպիսի հնարավորություններ է առաջարկում ուսուցիչներին և աշակերտներին: Այնուհետև նա շեշտադրեց ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը, ինչըհաջողությամբ ներառում է ավանդական և օնլայն կրթության առավելությունները: Որպես օրինակ` նշվեցին հայկական այն դպրոցներն ու համայնքային կենտրոնները, որտեղ մեթոդի կիրառումը դրական արդյունքներ է արձանագրել: ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը նշվածների շարքում էր՝ 2011 թվականի ձմեռային ուսումնական շրջանում ՀՎՀ-ի ճարտարապետության և երաժշտության դասընթացներին իր ակտիվ մասնակցությամբ: Ուսուցիչները տեղեկացան, թե ինչպես կարելի է մեթոդը ներառել դպրոցական ուսումնական ծրագրում՝ նոր սերնդի աշակերտների համար ստեղծելով նորարարական և գրավիչ ուսումնառություն:

Հանդիպումն ավարտվեց դրական նոտայով, քանզի ուսուցիչներից շատերը ցանկություն հայտնեցին միանալու ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին: