login

ԳՐԱՆՑՎԵ՛Ք ԱՅՍՕՐ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍ. ՇՐՋԱՆ 2025՝ ԱՆՎՃԱՐ

Հայագիտական հիմնական առարկաներ

ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐԵՔ ԱՌՑԱՆՑ

Դասընթացներ՝ դասավանդման ութ լեզուներով

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵԶ ՇԱՏ ՄՈՏ

Մուլտիմեդիա էլ. գրքեր` հարուստ բովանդակությամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական կրթություն՝ միշտ և ամենուր

ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

43,168 Ուսանող

ՀՎՀ-ն ընձեռնում է հայագիտական առարկաներն առցանց սովորելու հնարավորություն: Մեր դասընթացները հասանելի են դասավանդման ութ լեզուներով: Ուսումնական ծրագրերը և դասընթացների ժամանակացույցը մշակելիս մենք հաշվի ենք առել Ձեր կրթական պահանջները և զբաղվածությունը: 

individual-img
individual-img
individual-img
individual-img
Իմանալ ավելին

ՀԻԲՐԻԴ (ԽԱՌԸ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

67 Դպրոց

Հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը:

Դպրոցները և համայնքները կարող են որդեգրել ինտերակտիվ ուսուցման

այս մեթոդը և/կամ հարստացնել առկա ծրագրերը նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա ռեսուրսներով: 

hybrid_map
hybrid
hybrid hybrid
Ուսումնասիրել ծրագիրը

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԷԼ. ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔ

38,027 Ընթերցող

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերի միջոցով բացահայտեք Հայաստանը նորովի:

Դիտեք տեսանյութեր, եռաչափ և համայնապատկերային նկարներ,

հետևեք փաստերի ժամանակագրությանը, ընթերցեք և լսեք յոթ լեզուներով հասանելի բովանդակությունը:  

Բոլոր էլ. գրքերը

ՄԵՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ

Մասնակցեք ՀՎՀ-ի առցանց դասընթացներին և սովորեք հայոց լեզու, ճանաչեք հայոց պատմությունն ու մշակույթը, ձեռք բերեք շախմատային գիտելիքներ:  

Հայոց լեզու ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայոց պատմություն ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայկական մշակույթ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

yellow_note

ՀՎՀ-ն արտոնագիր է ստացել է ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարության կողմից:


ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մեր ուսանողները և շրջանավարտները՝ իրենց փորձառության մասին:
Ծովինար Սարգսյան Հիբրիդ ծրագրի դասախոս, ՀԴՀ, Դոնի Ռոստով, ՌԴ

Ես սիրում եմ աշխատել ՀՎՀ-ի հետ, և որպես ուսուցման տարբերակ օգտագործում եմ առցանց լեզվի դասընթացը:

Դասընթացի բովանդակությունը և մեթոդաբանությունը լիովին համապատասխանում են տարիքային տարբեր խմբերի պահանջներին: Դասընթացի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսուցման տարբեր գործիքները ուսուցումն է՛լ ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում:

Հալի Բաթվին Սմիթսոնյան ինստիտուտ, ԱՄՆ

«Վայոց ձոր» էլ. գրքի շնորհիվ պատմական, մշակութային և պարզապես գործնական տեղեկությունների մի մեծ շտեմարան արդեն հասանելի է բոլորի համար:

Հաջորդ անգամ, երբ լինեմ Հայաստանում, կօգտվեմ մատչելի ձևաչափով ներկայացված այս էլ. գրքից և ինքնուրույն կշրջեմ մարզի քիչ հայտնի վայրերով:

Ռիկարդո Տորես ՀՎՀ-ի ուսանող, Արգենտինա

Ես հայկական արմատներ չունեմ։ Ես իսպանական և իտալական ծագում ունեմ, բայց մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Սովորում եմ արևմտահայերեն։ Ուրախ կլինեմ խորհուրդ տալ մասնակցելու ՀՎՀ դասընթացներին, քանի որ դրանք շատ պրոֆեսիոնալ և շատ լավ են կազմակերպված, և այն շատ լավ միջոց է հայերենն առցանց սովորելու համար:

Ժյուլիեն Լեկուտուրիե ՀՎՀ-ի ուսանող, ֆրանսիա

Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը, ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը:

Ջենիս Ծովինար Օքումյան ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Ես հայերեն եմ սովորում, որովհետև ցանկանում եմ աշխարհը տեսնել նոր անկյունից, զգալ հայերեն բառերի համը։ Ուզում եմ սովորել այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները, և հիմա, հայերեն նոր բառեր, արտահայտություններ և նախադասություններ սովորելով` ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց։

Ժոզեֆ Սիրեն ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Հայկական վիրտուալ համալսարանն ինձ համար փրկություն էր, քանի որ հայերեն սովորելու աղբյուրները քիչ էին: ՀՎՀ-ն ինձ նաև հնարավորություն տվեց լեզուն սովորել ուսուցչի օգնությամբ, ում համար հայերենը մայրենի լեզու էր:

Նիմա Սադաթ-Թեհրանի ՀՎՀ-ի ուսանող, Կանադա

Ես վստահորեն խորհուրդ եմ տալիս Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) բոլորին, ովքեր ցանկանում են սովորել այս գեղեցիկ լեզուն։ Արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ առցանց հայերեն եմ սովորում ՀՎՀ-ում և գնահատում եմ բարձրորակ կրթությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի ուսուցիչներ Մարինային և Մանեին։

Արամ Շրեստինյան ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀՎՀ-ն ինձ համար հայերեն սովորելու և իմ ժառանգությունը բացահայտելու լավագույն միջոցն է եղել: Այս դասընթացների շնորհիվ այժմ կարող եմ զրուցել Հայաստանում ապրող իմ խնամիների հետ: Մանեն և Մարինան հիանալի ուսուցիչներ են և շատ լավ մարդիկ։ Ես անհամբեր սպասում եմ ուսումս շարունակելուն և լեզվի իմ գիտելիքներով օգնելու հայ ազգին:

Էրիկ Գրիգորյան ՀՎՀ-ի ուսանող Վրաստանից

ՀՎՀ-ն յուրաքանչյուր հայի համար ստեղծել է մեր լեզուն և մշակույթը սովորելու հիանալի հնարավորություններ: Հիմա ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ եմ, քանի որ ես կարող եմ կարդալ, գրել և խոսել իմ մայրենի լեզվով:

Մայք Քանինգհեմ ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀԲԸՄ ՀՎՀ-ն փոխեց կյանքիս ընթացքը: Եթե ցանկանում եք սովորել և հանդիպել աշխարհի լավագույն հեռավար ուսուցիչներին՝  անպայման հետևե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ-ին. վստահ եմ՝ շատ գոհ կմնաք:

Վիոլետ Խաչատուրյան Արարատ դպրոցի տնօրեն, Տորոնտո, Կանադա

Ես շատ եմ սիրում այս հաջողված ծրագիրը: Այն շատ հարմար է օգտագործողի համար: Նկարներն ու վարժությունները հատկապես գրավիչ և հետաքրքիր են երեխաների համար: Երկխոսություններն ու բառապաշարը իսկապես օգնում են երեխաներին լսել և արտասանել, ինչի արդյունքում հայերեն են սովորում։ Ուսուցիչները, երեխաները և ես շատ գոհ ենք ՀՎՀ-ից։



ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ

Մեր Հատուկ ծրագրերը կրթական հետաքրքիր և եզակի հնարավորություններ են տալիս անհատներին ու համայնքներին ամբողջ աշխարհում, իսկ գիտական տարբեր ոլորտների մասնագիտական ցանցերին առաջարկում են առցանց հարթակ՝ կրթության և հաղորդակցության համար։
«Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագիր

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը և հենվելով սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա:

Շախմատային համահայկական համայնք

2020թ. հունիսի 8-26-ը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շախմատի համահայկական առաջին առցանց մրցաշարը:

Ռազմական պլանավորում՝ հիմնված սցենարների վրա

44-օրյա պատերազմից հետո ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ստեղծեց «Ռազմական պլանավորում՝ հիմնված սցենարների վրա» հատուկ դասընթացը, որի հեղինակներն են համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետները։ Դասընթացը հասանելի է ՀՎՀ էլեկտրոնային ուսուցման հարթակում՝ ռազմավարական պլանավորման փորձը հայրենիքի և Սփյուռքի որոշում կայացնողների մեջ տարածելու նպատակով:

ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ

«ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ» նախագիծը մեկնարկեց 2020թ.մարտի 26-ին՝ ի արձագանք ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին`կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները:

Համահայկական կրթական խորհրդաժողով

2020թ. օգոստոսի 22-24-ը Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով առաջին անգամ առցանց կազմակերպվեց երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Համահայկական կրթական խորհրդաժողովը։

ՀԲԸՄ. Տոկունության (դիմակայունության) գագաթնաժողով

Ի արձագանք այն կորուստների, որ հայերն ամենուրեք կրեցին գլոբալ համավարակի և Արցախյանպատերազմի հետևանքով, ՀԲԸՄ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (ՀԱՀՆ) հետ մեկտեղ կազմակերպեց վիրտուալ գագաթնաժողով՝ հոգեսոցիալական ազդեցության և դրա հաղթահարման թեմայով։

Վերապրումի իմ պատմությունը

Հայոց ցեղասպանության տարելիցի`ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը սկսում է նոր նախագիծ մեր կայքում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից մեր ուսանողները կարող են կիսվել 20-րդ դարասկզբի սարսափելի ջարդերը վերապրածիրենց նախնիների կյանքի պատմություններով ։

Հեռուստադպրոց

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ներկայացրեց «ՀՎՀ հեռուստադպրոց» նախագիծը, որը հեռարձակվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով:

ՕՐԱՑՈՒՅՑ




ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


Հետադարձ կապ

Ալեք Մանուկյան 9, Երեւան 0070