login
Մեր մասին

Առաքելություն

ՀՎՀ-ի առաքելությունն է կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց հնարավորություն տալ ստանալ հայկական համապարփակ կրթություն` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից: Աշխարհում տեղի ունեցող օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ի առաքելությունն է նաև ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունը այն ուսանողների շրջանակներում, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը հայագիտության բնագավառում:

Տեսլական

Հայկական վիրտուալ համալսարանը ձգտում է դառնալ հայագիտության ոլորտի օնլայն կրթության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն` ունենալով համաշխարհային կրթական նշանակություն:
 

Հիմնարար արժեքներ

  • Ակադեմիական և տեխնոլոգիական կատարելություն
  • Օնլայն միջավայրի ապահովում
  • Ստեղծագործական միտք և նորամուծություն
  • Աշխատանքային և անձնական աճը խթանող ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում
  • Հայկական մշակույթի պահպանում և վերակենդանացում
  • Հայկական համայնքների հետ շարունակական համագործակցություն


Պատմություն

Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրը նախագծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոն Վելլի մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանի կողմից: Նա դեռ վաղուց էր նշում սփյուռքում և հայրենիքում հայ ժողովրդի ներկա պահանջները բավարարող կրթական մի ծրագրի անհրաժեշտության մասին: Այդ օրվանից ծրագրի տեխնոլոգիան բազմակողմանիորեն մշակվել է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի Կրթության և հետազոտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականների և ինժեներների համագործակցությամբ:

 

 





Մեկնարկելով երկու ֆակուլտետներով (հայոց լեզու և պատմություն) առաջարկվող սահմանափակ թվով դասընթացներով` ՀՎՀ-ն այսօր ավելացրել է դասընթացները, ունի նոր ֆակուլտետներ և դասավանդման նոր լեզուներ: Այս ամենի շնորհիվ այս միօրինակ ծրագրի կարևորությունն էլ ավելի բարձրացավ և նպաստեց ՀՎՀ-ի աշխարհագրության ընդլայնմանը:

Այսօր ՀՎՀ-ն ունի 43,168 օգտատեր աշխարհի շուրջ 135 երկրներից՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Վենեսուելլա, Արգենտինայից մինչև Արևադարձային Ռեյունյոն կղզի (Հնդկական օվկիանոս):


ՀՎՀ-ն իր առօրյա գործունեության մեջ կիրառում է ՀԲԸՄ-ի հայկական կրթության ոլորտում ունեցած փորձառությունը, ենթակառուցվածքը և դրական համբավը, ներառում է համաշխարհային օնլայն ուսուցման բնագավառի մանկավարժական փորձը և օրինակները:

 

Ներբեռնեք մեր տեղեկատվական թերթիկը

Ներբեռնեք մեր բրոշյուրը


ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Հայոց լեզուն, հայոց պատմությունը և հայկական մշակույթը ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու համար ՀՎՀ գործընկերները համագործակցում են աշխարհի կրթական հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ, ովքեր աննկարագրելի դերակատարություն են ունենում ՀՎՀ-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման և ուսուցման եղանակների իրազեկման գործում: Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ նպատակների ու համատեղ գործունեության վրա, որն ուղղված է ՀՎՀ-ի առաքելության իրականացմանը:

Երվանդ Զորյան, ճ.գ.դ.

ՀԲԸՄ  Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ

ՀԲԸՄ կենտրոնական վարչական խորհրդի անդամ



Հայկական վիրտուալ համալսարանի սիրելի ուսանողներ և ընկերներ,

Բարի գալուստ Հայկական վիրտուալ համալսարան: Համալսարանի առաքելությունն է՝ հայկական համապարփակ կրթություն ստանալու հնարավորություն տալ բոլորին ամբողջ աշխարհում` անկախ տարիքից, բնակության վայրից, գիտելիքների մակարդակից:

Հայկական վիրտուալ համալսարանը հիմնադրվեց 2004թ., իսկ առաջին ուսումնական շրջանը մեկնարկեց 2009թ. հունիսին: Համալսարանն իր գործունեությամբ կարևոր և ուրույն դեր ստանձնեց՝ պահպանելու մեր լեզուն, պատմությունը և մշակույթը:

Այսօր ՀՎՀ-ի ուսանողների թիվը հասնում է 42,068-ի, նրանք աշխարհի շուրջ 132 երկրներից են՝ Վրաստանից մինչև Չինաստան, Շվեդիայից մինչև Հարավային Աֆրիկա, Արգենտինայից մինչև Կանադա: Համալսարանը շարունակաբար հանդես է գալ նոր նախաձեռնություններով, համագործակցության նոր ծրագրերով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Նորարարություններից մեկը ՀՎՀ-ի կրթական տիրույթը մոբայլ համակարգերով (սմարթֆոն, պլանշետ) հասանելի դարձնելն է, մյուսը հայոց պատմությանը և մշակույթին նվիրված մուլտիմեդիա էլ. գրքերի ընդլայնված շարքն է, որն արդեն իսկ գրավել է ընթերցողների մեծ լսարան:

Անձամբ քաջալերում եմ յուրաքանչյուրիդ դառնալ ՀՎՀ-ի դեսպանը ձեր համայնքում, ձեր բնակության երկրում, ամբողջ աշխարհում՝ հետևելով մեր համալսարանի կարգախոսին. «Հայկական կրթություն՝ միշտ և ամենուր»:

Հոգաբարձուների խորհուրդ

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կանոնադրությամբ ստեղծված մարմին է և պատասխանատու է ծրագրերի կրթական և գործառնական զարգացման, համալսարանի ֆինանսական և ռազմավարական քաղաքականության համար:

  • Ասլանյան Կարոլ
  • Հենրի Արսլանյան
  • Բալոյան Նելսոն
  • Ֆրիման Մոլի
  • Գաբրիելյան Նատալի
  • Ղազարյան Աշոտ
  • Համալյան Արթուն
  • Կազանջյան Դալար
  • Մանուկյան Անի
  • Մասարաջյան Վարուժան
  • Շուքուրյան Սամվել
  • Տոկեր Բեն
  • Յակուբյան Վազգեն
  • Երկանյան Արա
  • Զորյան Երվանդ


Ղեկավար կազմի անդամներ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ղեկավար կազմն իրականացնում է ՀՎՀ-ի գործառնությունը՝ հավատարիմ որդեգրած առաքելությանը, պահպանելով ակադեմիական և տեխնոլոգիական կատարելության ուրույն արժեքները:




Երվանդ Զորյան

Հիմնադիր-նախագահ
Ճարտարագիտական գիտությունների դոկտոր

Մարինե Խաչատուրյան

Կրթական հարցերով գլխավոր պատասխանատու

Արթուր Ավագյան

Զարգացման բաժնի ավագ ղեկավար
Տեխնիկական գիտությունների դոկտոր

Արփինե Թավաքալյան

Համագործակցության  և գործառնական ղեկավար

ՀԲԸՄ-ի մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիրն ու հովանավորն է:

ՀԲԸՄ-ն ստեղծվել է 1906թ. և աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն պահպանում և տարածում է հայ ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝ իր աջակցությունը բերելով տարեկան 500.000 հայերի ողջ աշխարհում: ՀԲԸՄ-ի գործունեության և աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ՝ www.agbu.org.

ՀԲԸՄ ՀՎՀ-ն ներկայացուցիչներ ունի աշխարհի տարբեր երկրներում: Կամավորների միջազգային այս խումբը կազմված է ուսանողներից, համայնքային ակտիվ գործունեություն ծավալող անդամներից, կազմակերպությունների/միությունների ղեկավարներից և այլք: Նրանք մեծ դերակատարում ունեն Հայկական վիրտուալ համալսարանի առաքելության, ծրագրերի, դասընթացների մասին տեղեկատվությունն իրենց համայնքներում տարածելու գործում: Ցանկանու՞մ եք դառնալ ՀՎՀ-ի ներկայացուցիչ կամ դեսպան, գրեք մեզ partnership@avc-agbu.org էլ. հասցեով: