Մագիստրոսի գիտական աստիճան
ՀՎՀ-ն իրականացնում է «Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիրը և շնորհում է մագիստրոսի գիտական աստիճան՝ հետևյալ մասնագիտացումներով:
- Հայոց լեզու և պատմություն
- Հայոց լեզու և արվեստի պատմություն
- Հայոց լեզու և մշակույթ
Ծրագիրը ուսանողին հնարավորություն է տալիս հետազոտել հայկական անցյալի և ներկայի լեզվաբանական, պատմական և մշակութային տեսույթները: Միջառարկայական կապերը կիրառելով՝ ուսանողը կզարգացնի հայկական ժառանգության վերաբերյալ իր գիտելիքները, հայագիտության բնագավառում հետազոտություններ կատարելու հմտությունները:
Ընդունելության կարգ
ՀՎՀ-ի մագիստրոսական ծրագրին կարող են դիմել գիտական ցանկացած բնագավառի բակալավրի աստիճան ունեցող ուսանողները: Մագիստրոսական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- համալսարանական դիպլոմ(ներ)ի պատճենը,
- համալսարանական դիպլոմ(ներ)ի ներդիրի (միջուկի) պատճենը,
- երկու նամակ-երաշխավորագիր (երաշխավորագրերից առնվազն մեկը պետք է ներկայացնի այն անձը, ով ծանոթ է դիմորդի կրթական հմտություններին և ունակություններին),
- հիմնավորում 500 բառի սահմաններում, որտեղ դիմորդը պետք է նկարագրի հայագիտության բնագավառի իր հետաքրքրությունը, փորձառությունը (ակադեմիական, մասնագիտական և/կամ անհատական), ինչպես նաև մասնագիտական ակնկալիքները:
Եթե ունեք հարցեր ընդունելության կարգի վերաբերյալ կամ ցանկանում եք հայտ ներկայացնել, ապա կապ հաստատեք ՀԲԸՄ ՀՎՀ-ի Կրթական հարցերով գլխավոր պատասխանատու Մարինե Խաչատուրյանի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ marina.khachaturyan@avc-agbu.org :
Ուսումնառություն և հետազոտական աշխատանք
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ ուսումնական մաս և հետազոտական աշխատանք: Մագիստրոսի գիտական աստիճան ստանալու համար ուսանողը պետք է կուտակի 120 կրեդիտ` ըստ Համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգի:
Ուսումնառություն. Ա խմբի և Բ խմբի դասընթացներ (72 կրեդիտ)
Ուսանողն առնվազն 48 կրեդիտ պետք է կուտակի Ա խմբի դասընթացներից՝ հիմնական մասնագիտացում (major): Եթե ուսանողը որպես երկրորդական մասնագիտացում (minor) ընտրել է պատմություն և մշակույթ առարկան, ապա կրեդիտների ընդհանուր թիվը պետք է լինի 24 (Բ խմբի դասընթացներ)՝ հետևյալ հարաբերակցությամբ՝ առնվազն 18 կրեդիտ երկրորդական մասնագիտացման առարկայից + կամընտրական դասընթացներ: Եթե ուսանողը որպես երկրորդական մասնագիտացում ընտրել է արվեստի պատմություն առարկան, ապա կրեդիտների ընդհանուր թիվը պետք է լինի 30 (Բ խմբի դասընթացներ) Դասընթացների ընտրությունը պայմանավորված է ուսանողի մասնագիտացումից: Կրթական խորհրդատուն ուսանողին կուղղորդի դասընթացների ընտրության հարցում:
Հետազոտական աշխատանք. Հ խմբի դասընթացներ և մագիստրոսական թեզ (48 կրեդիտ) Հետազոտական և դասախոսական գործունեության համար (research and teaching assistantship) ուսանողը կկուտակի 36, իսկ մագիստրոսական թեզի համար՝ 12 կրեդիտ:
Ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածության ծավալը առնվազն 160 ժամ է: Այն ներառում է հանդիպումներ դասախոսների և ղեկավարի հետ՝ առցանց կամ անձամբ:
Կրեդիտներ/Մասնագիտացումների ուսումնական պլան
Հայոց լեզու և պատմություն
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 48 կրեդիտ (Ա խումբ)
Հայոց պատմություն (որպես երկրորդական մասնագիտացում – 18 կրեդիտ) և կամընտրական դասընթացներ (6 կրեդիտ) – 24 կրեդիտ (Բ խումբ)
Հետազոտական աշխատանք և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (Հ խումբ)
Հայոց լեզու և արվեստի պատմություն
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 42 կրեդիտ (Ա խումբ)
Հայկական մշակույթ (12 կրեդիտ) և հայոց պատմություն (դասընթացը պետք է ընդգրկի երկրորդական մասնագիտացման առարկայի հետազոտության ժամանակաշրջանը – 12 կրեդիտ) և կամընտրական դասընթացներ (6 կրեդիտ) – 30 կրեդիտ (Բ խումբ)
Հետազոտական աշխատանք և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (Հ խումբ)
Հայոց լեզու և մշակույթ
Հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն կամ արևմտահայերեն) – 42 կրեդիտ (Ա խումբ)
Հայկական մշակույթ (12 կրեդիտ) և հայոց պատմություն (դասընթացը պետք է ընդգրկի երկրորդական մասնագիտացման առարկայի հետազոտության ժամանակաշրջանը – 12 կրեդիտ) և կամընտրական դասընթացներ (6 կրեդիտ) – 30 կրեդիտ (Բ խումբ)
Հետազոտական աշխատանք և մագիստրոսական թեզ – 48 կրեդիտ (Հ խումբ)
Եթե ուսանողի ուսումնառության և հետազոտական աշխատանքի հանրագումարային միջին որակական գնահատականը առնվազն «B»/«լավ» է, ապա նրան շնորհվում է մագիստրոսի գիտական աստիճան:
Մագիստրոսական ծրագրի խորհրդատվություն
Կրթական հարցերով գլխավոր պատասխանատուն մագիստրոսական ծրագրի խորհրդատուն է: Նա պատասխանում է ուսանողի հարցերին և տրամադրում է խորհրդատվություն՝ ըստ անհրաժեշտության: Ուսանողը կունենա ընթերակա-խորհրդատու, ով կհետևի ուսանողի ուսումնառությանը, կուղղորդի նրան թեզի թեմայի, դասընթացների ընտրության հարցում: Թեման ներկայացվում է Ուսանողների գնահատման հանձնաժողովի հաստատմանը:
Մագիստրոսական թեզ
Ուսանողը մագիստրոսական թեզը գրում է երկու անդամից կազմված հանձնախմբի ղեկավարության ներքո: Մագիստրոսական թեզի թեման ընտրվում է ուսանողի հիմնական մասնագիտացման բնագավառից և ներկայացվում է Ուսանողների գնահատման հանձնաժողովի հաստատմանը: Թեզի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 40 էջ: Այն պետք է համապատասխանի գիտական աշխատանքների չափանիշներին և սկզբունքներին: Մագիստրոսի գիտական աստիճան շնորհվում է ուսումնառությունը և մագիստրոսական թեզը հաջողությամբ ավարտելու/պաշտպանելու դեպքում: