login
Հայացք ներսից
Մարդկության Հրաշալի Գանձը 03/06/2022

Արգենտինայից ՀՎՀ-ի ուսանող Մարիանո Իգնասիոն կիսվում է հայոց լեզուն սովորելու իր փորձառությամբ, որը նա նկարագրում է որպես «մարդկության հրաշալի գանձ»:

Լեզուն սովորելու մատչելի ու հասանելի հնարավորությունից բացի, Իգնասիոն մատնանշում է Հայկական վիրտուալ համալսարանի ուսուցման տպավորիչ մեթոդաբանությունը, որն առաջարկում է ժամանակի ճկունություն՝ խրախուսելով իր ուսանողներին սովորել իրենց հարմար ռիթմով և տրամադրել անհրաժեշտ ժամանակը նոր բառերը, երկխոսություններն ու արտահայտությունները սովորելու և ընկալելու համար: «Եվ այդ ամենը շատ ջերմ, բարի, ընկերասեր մարդկանց օգնությամբ, ովքեր միշտ պատրաստ էին օգնել ինձ», - մտաբերում է Իգնասիոն՝ իր ամփոփիչ խոսքում կոչ անելով բոլորին ՀՎՀ-ի օգնությամբ սովորել և պահպանել հայոց լեզուն: