login
Հայացք ներսից
Սովորել հայերեն և այն փոխանցել հաջորդ սերնդին   02/14/2023

Նիդեռլանդներից ՀՎՀ-ի ուսանող Բերենդ Բումսը և իր ծագումով հայ կինը միասին որոշել էին, որ իրենց երկու երեխաները կսովորեն և՛ հայերեն, և՛ հոլանդերեն։ Այսպես, կինը սկսեց նրանց հետ տանը հայերեն խոսել։ Դրա շնորհիվ Բերենդը նույնպես ձեռք բերեց հայոց լեզվի տարրական գիտելիքներ, բայց ցանկանում էր ավելի լավ տիրապետել, հատկապես, որ ավագ որդին սկսել էր գերազանցել հայրիկին իր գիտելիքներով:

 
Ահա, թե ինչ է պատմում Բերենդը՝ ՀՎՀ-ում ունեցած իր փորձառության մասին:


Արդեն մի քանի շաբաթ է,ինչ սիրով մասնակցում եմ սկսնակների համար նախատեսված արևմտահայերենի դասընթացին։ Ես բովանդակություն եմ ստեղծում ծրագրային ապահովման մի ընկերությունում և բարձր եմ գնահատում այս դասընթացի ստեղծմանն ուղղված ողջ աշխատանքը։


Լեզու սովորելը նախ և առաջ գրավիչ պետք է լինի, և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին իսկապես հաջողվել է ապահովել ուսուցման այս կողմը։ Ուսումնական նյութերը բազմազան են և որակյալ։ Ինձ դուր է գալիս հատկապես հայերեն այբուբենի ուսուցումը տառադարձության և թարգմանության օգնությամբ։ Ինչը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ծանոթ չեն այբուբենին և լեզուն սովորում են հենց սկզբից։


Այն փաստը, որ մենք կարող ենք ընկալել դասընթացի նյութերի մեծ մասը, ներառյալ երկխոսությունները (ինչպես անգլերեն լեզվով, այնպես էլ տառադարձությամբ), ապշեցուցիչ է։ Վարժությունները հնարավորություն են տալիս գնահատել ուսանողի լեզվական հմտությունները, ինչպիսիք են կարդալը, գրելը, խոսելը, հասկանալը։


Ես կարող եմ հետևել իմ ընթացիկ առաջադիմությանը յուրաքանչյուր դասի համար, ինչը ինձ շատ դուր է գալիս։


Ես նաև ունեմ նոթատետր, որտեղ գրում եմ բոլոր այն մեկնաբանությունները և հարցերը, որոնք այնուհետև քննարկում եմ հեռավար դասախոսիս հետ։


Նրա հետ շփումը ուղղակի հրաշալի է, և ես իսկապես շատ ոգևորված եմ, ակտիվ հետևում եմ ոչ միայն դասերին, այլև մասնակցում սոցիալ-մշակութային միջոցառումներին և սովորում հայոց լեզուն իմ դասընկերների հետ։ Ուսումս շարունակելու և այս հրաշալի լեզվի իմ գիտելիքները լավացնելու մեծ ցանկություն ունեմ։