Մասնակից ուսանող (8 շաբաթ)
Ուսանողը, դասընթաց(ներ)ին գրանցվելով որպես մասնակից ուսանող, հետևելով ծանոթացման շաբաթվա ընթացքում օնլայն ուսուցչի տրամադրած դասացուցակին և ցուցումներին, և դասընթաց(ներ)ը հաջողությամբ ավարտելով, յուրաքանչյուր դասընթացի համար կստանա 5 կրեդիտ:
Մասնակից ուսանող (16 շաբաթ )
Ուսանողը հաջողությամբ ավարտելով յուրաքանչյուր դասընթացը, որի տևողությունը կլինի 16 շաբաթ (2 ուսումնական շրջան) կստանա 5 կրեդիտ:
Ունկնդիր (8 շաբաթ)
Որպես ուկնդիր գրանցված ուսանողը կարող է սահմանափակ մասնակցություն ունենալ: Ակնկալվում է, որ ունկնդիրը պետք է դասախոսությունների նույն դասացուցակն ունենա, ինչ մասնակից ուսանողը և մասնակցի շաբաթական հարցումներին: Խմբային աշխատանքներին մասնակցելը խրախուսելի է: Այդուհանդերձ նա չի հանձնում քննություններ: Ունկնդիր ուսանողը կստանա ստուգված կամ չստուգված:
Ունկնդիր (16 շաբաթ)
Որպես ուկնդիր գրանցված ուսանողը կարող է սահմանափակ մասնակցություն ունենալ: Ակնկալվում է, որ ունկնդիրը պետք է դասախոսությունների նույն դասացուցակն ունենա, ինչ մասնակից ուսանողը և մասնակցի շաբաթական հարցումներին: Խմբային աշխատանքներին մասնակցելը խրախուսելի է: Այդուհանդերձ նա չի հանձնում քննություններ: Ունկնդիր ուսանողը կստանա ստուգված կամ չստուգված ավարտելով յուրաքանչյուր դասընթացը, որի տևողությունը կլինի 16 շաբաթ (2 ուսումնական շրջան):
‹‹Ազատ դասընթացներ›› ծրագրի ուսանող (կրեդիտով)
‹‹Ազատ դասընթացներ›› ծրագրին մշտապես կարելի է գրանցվել ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է 8 դասից: Դասընթացի տևողությունը չպետք է գերազանցի 16 շաբաթը: ՈՒսանողը դասընթաց(ներ)ը հաջողությամբ ավարտելով, յուրաքանչյուր դասընթացի համար կստանա 5 կրեդիտ:
‹‹Ազատ դասընթացներ›› ծրագրի ուսանող(առանց կրեդիտի)
‹‹Ազատ դասընթացներ›› ծրագրին մշտապես կարելի է գրանցվել ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է 8 դասից: Դասընթացի տևողությունը չպետք է գերազանցի 16 շաբաթը: ՈՒսանողը կստանա ստուգված կամ չստուգված: