login
Հայկական ճարտարապետության ներածություն– մաս 1
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Հայկական ճարտարապետությունը համաշխարհային մշակույթի բաղկացուցիչն է ոչ միայն իր հուշարձաններով, այլև համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ իր ունեցած դերով: Հայկական ճարտարապետության դասընթացի առաջին մասը ներկայացնում է պատմական կամ մինչխորհրդային շրջանի հայոց ճարտարապետության համառոտ նկարագրությունը: Շեշտը դրված է հայոց ճարտարապետության, ճարտարապետական դետալների ու զարդարվեստի կամ հարդարանքի արվեստի վրա: Դասընթացը իր դրույթներով հիմնվում և զարգացնում է Թորոս Թորամանյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված աշխատությունների, ինչպես նաև Վ. Մ. Հարությունյանի մշակած հայկական ճարտարապետության առաջին դասագրքի տեսակետները:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Դասընթացը բաղկացած է 8 դասից և ներառում է հնագույն ժամանակներից մինչև Զաքարյանների թագավորության ժամանակաշրջանը (12-14-րդ դարեր):

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Թեմաները

  • Նախնական համայնատիրական ժառանգությունը հայկական լեռնաշխարհում;
  • Ուրարտական կամ Վանի թագավորության ժամանակաշրջանի ճարտարապետութունը;
  • Հին կամ Անտիկ Հայաստանի ճարտարապետութունը;
  • Հայկական ճարտարապետության տաճարային տիպերն ու դրանց կազմավորումը;
  • Հայկական ճարտարապետությունը վաղ միջնադարում;
  • Հայկական ճարտարապետությունը զարգացած միջնադարում;
  • Զաքարյանների շրջանի ճարտարապետությունը (12-14-րդ դարեր);
  • Կիլիկյան Հայաստանի ճարտարապետությունը:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն հայոց ճարտարապետության պատմական շրջանի և վերջինիս պատմական ժառանգության հետ: Հայկական ճարտարապետության պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությունը կօգնի ուսանողներին գիտելիքներ ունենալ յուրաքանչյուր պատմական շրջանի ճարտարապետական զարգացումների վերաբերյալ:

Դասացուցակը

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ

Շաբաթ 3

Անհատական աշխատանքի հանձնում

Շաբաթ 7

Խմբային աշխատանքի հանձնում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
25% -անհատական աշխատանք
25% -խմբային աշխատանք
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Օվսաննա Ճորոխյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, հայ և օտարազգի հեղինակների ուսումնասիրությունների, բազմալեզու աշխատությունների և հրապարակումների հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Ա. Սահինյան, Գառնիի անտիկ կառույցները, Երևան, 1988 (հայերեն և ռուսերեն)
  • Ա. Սահինյան, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955
  • Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմություն, հտ. 1 և 2, Երևան, 1942 և 1948
  • Թ. Թորամանյան, Զվարթնոց, Գագկաշեն, Երևան, 1984
  • Հ. Խալփախչյան, Հայկական ճարտարապետության համընդհանուր պատմություն 12 հատորով, հտ. 3, Լենինգրադ-Մոսկվա, 1966, էջ 197-299 (ռուսերեն)
  • Հ. Խալփախչյան, Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետությունը, Երևան, 1971 (ռուսերեն)
  • Հայկական ճարտարապետության պատմություն 6 հատորով, հտ. 1, 2 և 3, Երևան, 1996, 2002 և 2004
  • Մ. Հասրաթյան, Վաղքրիստոնեական հայկական ճարատարապետություն, Մոսկվա, 2000 (ռուսերեն և անգլերեն)
  • Ն. Տոկարսկի, Հայկական ճարտարապետություն (IV-XIV դ.դ.), Երևան, 1961 (ռուսերեն)
  • Պ. Կունեո, Հայկական ճարտարապետություն, հտ. 1 և 2, Հռոմ, 1988 (իտալերեն)
  • Ս.Խ. Մնացականյան, Հայկական գավիթների ճարտարապետությունը, Երևան, 1952 (ռուսերեն)
  • Ս.Խ. Մնացականյան, Հայաստանի և Բյուզանդիայի խաչագմբեթ հորինվածքները V-VIIդ.դ.,Երևան, 1989 (ռուսերեն)
  • Ս.Ս. Մնացականյան, Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձանները, Երևան, 1982
  • Վ.Մ. Հարությունյան, Հայկական հուշարձաններ, Բեյրութ, 1975 (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն)
  • Վ.Մ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն , Երևան, 1992