login
Հայկական երաժշտության ներածություն – մաս 2
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողներին ներկայացնել հայկական երաժշտության պատմությունը, վերջինիս հիմնական բաղադրիչները և առանձնահատկությունները: Ուսանողները կծանոթանան հայկական միջնադարյան երաժշտածիսական մատյանների, նոտագրության համակարգի և դրանց զարգացումների, 19-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի, ինչպես նաև հայկական ազգային դասական երաժշտության և հայազգի անվանի երաժիշտների կոմպոզիտորական աշխատանքների հետ: Ուսանողները կիմանան նաև կոմպոզիտորական արվեստի նոր միտումների մասին:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար և հարուստ է հայկական երաժշտական մշակույթի բացառիկ նմուշներով` հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչների կատարմամբ:

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Թեմաները

  • Հայ միջնադարյան երաժշտածիսական մատյաններ
  • Հայ հոգևոր երաժշտության գրանցման համակարգերը
  • Հայ կոմպոզիտորական արվեստ: Հայ երաժշտական մշակույթը 19-րդ դարի II կեսին (մաս 1):
  • Հայ կոմպոզիտորական արվեստ: Հայ երաժշտական մշակույթը 19-րդ դարի II կեսին (մաս 2):
  • Կոմիտաս
  • Հայ մասնագիտական կոմպոզիտորական արվեստ
  • Արամ Խաչատրյան, նրա ժամանակակիցները և հետևորդները
  • 60-70 – ական թվականների հայ կոմպոզիտորական արվեստի նոր միտումները:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն միջնադարյան Հայաստանի երաժշտածիսական մատյանների, հայ հոգևոր երաժշտության և գրանցման համակարգերի հետ: Նրանք գիտելիքներ կունենան հայ նշանավոր կոմպոզիտորներ Կոմիտասի, Տ. Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի և այլոց ստեղծագործական ուղու և կյանքի մասին:

Դասացուցակը

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ

Շաբաթ 3

Անհատական աշխատանքի հանձնում

Շաբաթ 7

 

Խմբային աշխատանքի հանձնում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
25% -անհատական աշխատանք
25% -խմբային աշխատանք
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Օվսաննա Ճորոխյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, հայ և օտարազգի հեղինակների ուսումնասիրությունների, բազմալեզու աշխատանքների և հրապարակումների հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

Հայկական երաժշտություն դասընթացի հիմնական նյութը հիմնված է հետևյալ անվանի գիտնականների աշխատությունների վրա.

  • Դոկտոր Մհեր Նավոյան (պրոֆեսոր, Երևանի պետական կոնսերվատորիա, Երևան, Հայաստան),
  • Դոկտոր Ալինա Փահլևանյան (պրոֆեսոր, Երևանի պետական կոնսերվատորիա, Երևան, Հայաստան),
  • Դոկտոր Արաքսյա Սարյան (պրոֆեսոր, Երևանի պետական կոնսերվատորիա, Երևան, Հայաստան),
  • Դոկտոր Տաթևիկ Շախկուլյան (պրոֆեսոր, Երևանի պետական կոնսերվատորիա, Երևան, Հայաստան):