login
Շախմատի ռազմավարություն. միջանկյալ մակարդակ - մաս 1
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը շարունակում է տրամադրել շախմատի համապարփակ գիտելիքներ, որոնք ուսանողին թույլ են տալիս շախմատ խաղալ գիտելիքների ավելի ընդլայնված պաշարով: Դասընթացը բաղկացած է 8 դասից, որոնք հաջորդաբար ներկայացնում են խաղի հիմնական տարրերի նկարագրությունը, տեղեկություններ են տալիս խաղի կանոնների մասին, սովորեցնում են շախմատային պարտիայի գրանցումը, մատից պաշտպանությունը, պատից խուսափումը, ինչպես նաև շախմատային մի շարք այլ հնարքներ: Դասընթացը մշակված է լայն շրջանակ ընդգրկող լսարանի համար:

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ, գլուխկոտրուկներ, վարժություններ-1-2 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 1-2 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 4-6 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Շախմատային պարտիայի գրանցում, նյութական առավելություն և որակ
  • Սկզբնախաղ
  • Բաց հարձակման նախապատրաստում
  • Խուսափում պատից
  • Պաշտպանություն մատից
  • Կատաղած նավակ
  • Թագուհին կենտրոնական զինվորի դեմ
  • Թագուհին եզրային զինվորի դեմ

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան ավելի լավ շախմատ խաղալ, հարուստ գիտելիքներ կունենան խաղի հիմնական սկզբունքների և վերջիններիս ճիշտ կիրառման մասին, ինչպես նաև կկարողանան գնահատել շախմատային տարբեր իրավիճակները և խաղային կոմբինացիաները:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օգտագործել օնլայն նյութեր և թվային միջոցներ)
առաջադրանքներ, գլուխկոտրուկներ, հարցումներ

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Մանե Ադամյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են մինչհամալսարանական և համալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների շախմատի ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Հ. Տ. Թումանյան, Շախմատ 2, (Երևան, 2011թ.)