Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել հեռավար դասախոսների հետ:
Կապ հեռավար դասախոսների հետ
Եթե ունեք հարցեր ՀՎՀ-ի գործունեության կամ որևէ առցանց դասընթացի վերաբերյալ, կարող եք կապ հաստատել հեռավար դասախոսների հետ երկուշաբթիից ուրբաթ՝ ըստ ստորև նշված ժամանակացույցի (Երևանի ժամանակով/GMT + 4).
Գոհար Գևորգյան (իսպաներեն, ռուսերեն)
gohar.gevorgyan@avc-agbu.org gohar.gevorgyan.avc
11:00 - 12:00
16:00 - 17:00
Զեփյուռ Խպլիկյան (արևմտահայերեն, արևելահայերեն)
zepur.kheblikian@avc-agbu.org zepur.kheblikian.avc
11:00 - 12:00
16:00 - 17:00
Օվսաննա Ճորոխյան (ֆրանսերեն, արևելահայերեն)
ovsanna.tshorokhyan@avc-agbu.org ovsanna.tshorokhyan.avc
12:00 - 13:00
16:00 - 17:00
Մարինա Խաչատուրյան (անգլերեն, արևելահայերեն)
marina.khachaturyan@avc-agbu.org marina.khachaturyan.avc
09:00 - 10:00
17:00 - 18:00
Անի Դեկիրմենչյան (անգլերեն, թուրքերեն)
ani.dekirmenchyan@avc-agbu.org ani.dekirmenchyan.avc
09:00 - 10:00
16:00 - 17:00
Մանե Ադամյան (անգլերեն, արևելահայերեն)
mane.adamyan@avc-agbu.org live:.cid.e08284512b39a348
09:00 - 10:00
17:00 - 18:00
Կարո՞ղ եմ օգտագործել պլանշետ (tablet) կամ սմարթֆոն ՀՎՀ-ի դասընթացների համար:
ՀՎՀ-ի դասընթացներին կարելի է հետևել պլանշետով (tablet) կամ սմարթֆոնով՝ Google Play-ում և Apple Store-ում հասանելի բրաուզերների միջոցով: Մանրամասների համար տե՛ս նաև «Տեխնիկական պահանջներ» բաժինը:
Ի՞նչ պետք է անեմ, եթե չեմ կարողանում տեսնել իմ դասերի հայերեն գրությունները:
Այս կամ ցանկացած այլ տեխնիկական դժվարությունների դեպքում, խնդրում ենք այցելել «Տեխնիկական պահանջներ» բաժինը կամ կապ հաստատել ՏՏ աջակցության մասնագետի հետ itsupport@avc-agbu.org էլ․ հասցեով:
Ինչպե՞ս կարող եմ արձանագրվել դասընթացին:
Հետևեք ստորև նշված քայլերին, կամ դիտեք «Ինչպե՞ս արձանագրվել ՀՎՀ-ի դասընթացներին» ուղեցույցը մեր youtube ալիքում։
• այցելել avc-agbu.org
• ստեղծել նոր հաշիվ կամ մուտք գործել Ձեր հաշիվ
• ընտրել բաժինը՝ վերևի ընտրացանկից
• ընտրել դասընթացը, որին ցանկանում եք արձանագրվել
• ընտրել ուսուցման նախընտրելի լեզուն և ուսանողի մասնակցության տեսակը
• սեղմել «Արձանագրվել հիմա»
• սեղմել «Ավարտել արձանագրումը»
• սեղմել «Գնալ գլխավոր էջ»՝ Ձեր դասընթացը տեսնելու համար
Մոռացել եմ իմ մուտքանունը/գաղտնաբառը: Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել իմ հաշիվ։
Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, ապա կայքի վերևի աջ մասում սեղմեք «ՄՈՒՏՔ», բացված պատուհանում՝ «Մոռացե՞լ եք գաղտնաբառը», և հետևեք հրահանգներին:
Ինչպե՞ս են դասավանդվում ՀՎՀ-ի դասընթացները:
ՀՎՀ-ի ուսանողները շաբաթ առ շաբաթ նոր դաս են սովորում։ Դասերը հագեցած են հարուստ մուլտիմեդիա բովանդակությամբ, նկարներով, ձայնա- և տեսանյութերով։ Ուսանողները մշտապես հաղորդակցվում են իրենց հեռավար դասախոսի և դասընկերների հետ։
ՀՎՀ-ի կրթական հարթակում ուսանողների համար հասանելի են էլ․ ուսուցման գործիքները, առաջադրանքները, դասընթացի օրացույցը, ուս․ ծրագրերը, միջանկյալ և ավարտական քննական հարցաշարերը։ Ավելին, ֆորում-քննարկումները, էլ. նամակագրությունը, չաթը, ձայնա- և տեսահաղորդակցության միջոցներն ուսանողներին հնարավորություն են տալիս կապ հաստատել իրենց հեռավար դասախոսների և դասընկերների հետ՝ դառնալով ՀՎՀ-ի աշխարհասփյուռ հայկական վիրտուալ համայնքի մի մասնիկը։
Ո՞վքեր են դասավանդում ՀՎՀ-ի դասընթացները
ՀՎՀ-ի մուլտիմեդիա դասընթացների բովանդակությունը մշակել են Հայաստանի անվանի մասնագետները, և էլ․ ուսուցման չափանիշներին են համապատասխանեցվել ոլորտի միջազգային մանկավարժ-փորձագետների կողմից: Սովորողներին ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում աջակցում են հեռավար դասախոսները, որոնք պատասխանում են նրանց հարցերին, վարում են ֆորում-քննարկումները, առցանց հանդիպումները, տրամադրում են անհրաժեշտ ուղեցույցները, ստուգում և գնահատում են առաջադրանքները, միջանկյալ և ավարտական հարցաշարերը:
Որո՞նք են ՀՎՀ-ի ուսանողների մասնակցության տեսակները:
1. Համաժամանակյա ուսուցում
Մասնակից ուսանողները դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանում են 5 կրեդիտ։ Նրանք պետք է դասընթացին մասնակցեն՝ հետևելով ուսումնական ծրագրին, ժամանակացույցին, հեռավար դասախոսի կողմից տրված ուղեցույցներին: Մասնակից ուսանողների շաբաթական ակնկալվող ծանրաբեռնվածությունը կազմում է 5-8 ժամ՝ կախված դասընթացից:
Ունկնդիր ուսանողները նույնպես հետևում են դասընթացի ուսումնական ծրագրին և ժամանակացույցին։ Խրախուսելի է նրանց ակտիվ մասնակցությունը ֆորում-քննարկումներին, առաջադրանքների կատարմանը, հեռավար դասախոսների հետ հանդիպմանը։ Նրանք կարող են չհանձնել քննություններ։ Ունկնդիրները ստանում են անցողիկ (բավարար)/անբավարար գնահատական:
2. «Ազատ դասընթացներ» ծրագիրը տալիս է մասնակցության երկու հնարավորություն։ Ուսանողները կարող են մասնակցել դասընթացին կրեդիտ ստանալու համար, կամ պարզապես որպես ունկնդիր։ «Ազատ դասընթացներ» ծրագրի գրանցումների շրջանը բաց է մշտապես։ Դասընթացը, որը հասանելի է լինում արձանագրությունից 1-2 օրվա ընթացքում, ուսանողները պետք է ավարտեն 16 շաբաթում։ Կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հանձնել միջանկյալ և/կամ ավարտական քննություն։
Ո՞վ կարող է սովորել ՀՎՀ-ում:
ՀՎՀ-ի դասընթացները հասանելի են բոլորի համար՝ անկախ տարիքից։ Ցանկացած ոք, ով հետաքրքրված է հայկական կրթությամբ, կարող է արձանագրվել: Մանրամասների համար տե՛ս «Առցանց կրթություն» և «Ծրագրային առաջարկներ» բաժինները
Ի՞նչ է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը:
Հիբրիդ դասարանի ուսանողը մասնակցում է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին՝ ըստ ՀՎՀ-ի և համապատասխան դպրոցի/համայնքի միջև առկա համաձայնության: Ուսանողն իր դպրոցի ուսուցչի օգնությամբ հետևում է առցանց դասերին, կատարում է առաջադրանքները, մասնակցում է առցանց սոցիալ-մշակութային միջոցառումներին՝ ՀՎՀ-ի հեռավար դասախոսի և իր դասընկերների հետ: Մանրամասների համար տե՛ս «Հիբրիդ կրթություն» բաժինը: Լրացուցիչ տեղեկությունների և/կամ մասնակցության համար գրեք մեզ hybrideducation@avc-agbu.org էլ․ հասցեով: