login
Էլ. գրքեր

ՀՎՀ-ն վերաիմաստավորում է հայկական փորձը` ներկայացնելով մուլտիմեդիա էլեկտրոնային գրքեր, որոնք կարելի է կարդալ սմարթֆոնների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգնությամբ: Էլ. գրքերը նվիրված են Հայաստանի պատմությանը, մշակույթին, զբոսաշրջությանը, ինչպես նաև տնտեսությանը, քաղաքականությանը, փոփ մշակույթին և այլ արդի թեմաներին:

Էլ. գրքերը հարուստ են բովանդակությամբ, փոխներգործուն (ինտերակտիվ) միջոցներով և ներկայացված են մատչելի լեզվով: Ընթերցողները հնարավորություն ունեն տեսնել լուսանկարներ և տեսանյութեր, հետևել իրադարձությունների ժամանակագրությանը, օգտվել տեղեկատվական հարուստ շտեմարանից, որը մշակվել է մասնավորապես այս էլ. գրքերի համար:  

 

Ներբեռնեք անվճար՝ 7 լեզուներով

Հայկական լեռնաշխարհ e_book play_colored Վիդեո
Բացահայտենք Երևանը. Հայացք դեպի քաղաքի անցյալը և ներկան e_book play_colored Վիդեո
Մեկդարյա պատմություն. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն e_book play_colored Վիդեո
Վայոց ձոր e_book play_colored Վիդեո
Կումայրիից մինչև Գյումրի e_book play_colored Վիդեո

Այս պահին մենք ունենք
38,027
առցանց դիտում/ներբեռնում

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մեր ուսանողները և շրջանավարտները՝ իրենց փորձառության մասին:
Ծովինար Սարգսյան Հիբրիդ ծրագրի դասախոս, ՀԴՀ, Դոնի Ռոստով, ՌԴ

Ես սիրում եմ աշխատել ՀՎՀ-ի հետ, և որպես ուսուցման տարբերակ օգտագործում եմ առցանց լեզվի դասընթացը:

Դասընթացի բովանդակությունը և մեթոդաբանությունը լիովին համապատասխանում են տարիքային տարբեր խմբերի պահանջներին: Դասընթացի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսուցման տարբեր գործիքները ուսուցումն է՛լ ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում:

Հալի Բաթվին Սմիթսոնյան ինստիտուտ, ԱՄՆ

«Վայոց ձոր» էլ. գրքի շնորհիվ պատմական, մշակութային և պարզապես գործնական տեղեկությունների մի մեծ շտեմարան արդեն հասանելի է բոլորի համար:

Հաջորդ անգամ, երբ լինեմ Հայաստանում, կօգտվեմ մատչելի ձևաչափով ներկայացված այս էլ. գրքից և ինքնուրույն կշրջեմ մարզի քիչ հայտնի վայրերով:

Ռիկարդո Տորես ՀՎՀ-ի ուսանող, Արգենտինա

Ես հայկական արմատներ չունեմ։ Ես իսպանական և իտալական ծագում ունեմ, բայց մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Սովորում եմ արևմտահայերեն։ Ուրախ կլինեմ խորհուրդ տալ մասնակցելու ՀՎՀ դասընթացներին, քանի որ դրանք շատ պրոֆեսիոնալ և շատ լավ են կազմակերպված, և այն շատ լավ միջոց է հայերենն առցանց սովորելու համար:

Ժյուլիեն Լեկուտուրիե ՀՎՀ-ի ուսանող, ֆրանսիա

Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը, ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը:

Ջենիս Ծովինար Օքումյան ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Ես հայերեն եմ սովորում, որովհետև ցանկանում եմ աշխարհը տեսնել նոր անկյունից, զգալ հայերեն բառերի համը։ Ուզում եմ սովորել այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները, և հիմա, հայերեն նոր բառեր, արտահայտություններ և նախադասություններ սովորելով` ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց։

Ժոզեֆ Սիրեն ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Հայկական վիրտուալ համալսարանն ինձ համար փրկություն էր, քանի որ հայերեն սովորելու աղբյուրները քիչ էին: ՀՎՀ-ն ինձ նաև հնարավորություն տվեց լեզուն սովորել ուսուցչի օգնությամբ, ում համար հայերենը մայրենի լեզու էր:

Նիմա Սադաթ-Թեհրանի ՀՎՀ-ի ուսանող, Կանադա

Ես վստահորեն խորհուրդ եմ տալիս Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) բոլորին, ովքեր ցանկանում են սովորել այս գեղեցիկ լեզուն։ Արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ առցանց հայերեն եմ սովորում ՀՎՀ-ում և գնահատում եմ բարձրորակ կրթությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի ուսուցիչներ Մարինային և Մանեին։

Արամ Շրեստինյան ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀՎՀ-ն ինձ համար հայերեն սովորելու և իմ ժառանգությունը բացահայտելու լավագույն միջոցն է եղել: Այս դասընթացների շնորհիվ այժմ կարող եմ զրուցել Հայաստանում ապրող իմ խնամիների հետ: Մանեն և Մարինան հիանալի ուսուցիչներ են և շատ լավ մարդիկ։ Ես անհամբեր սպասում եմ ուսումս շարունակելուն և լեզվի իմ գիտելիքներով օգնելու հայ ազգին:

Էրիկ Գրիգորյան ՀՎՀ-ի ուսանող Վրաստանից

ՀՎՀ-ն յուրաքանչյուր հայի համար ստեղծել է մեր լեզուն և մշակույթը սովորելու հիանալի հնարավորություններ: Հիմա ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ եմ, քանի որ ես կարող եմ կարդալ, գրել և խոսել իմ մայրենի լեզվով:

Մայք Քանինգհեմ ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀԲԸՄ ՀՎՀ-ն փոխեց կյանքիս ընթացքը: Եթե ցանկանում եք սովորել և հանդիպել աշխարհի լավագույն հեռավար ուսուցիչներին՝  անպայման հետևե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ-ին. վստահ եմ՝ շատ գոհ կմնաք:

Վիոլետ Խաչատուրյան Արարատ դպրոցի տնօրեն, Տորոնտո, Կանադա

Ես շատ եմ սիրում այս հաջողված ծրագիրը: Այն շատ հարմար է օգտագործողի համար: Նկարներն ու վարժությունները հատկապես գրավիչ և հետաքրքիր են երեխաների համար: Երկխոսություններն ու բառապաշարը իսկապես օգնում են երեխաներին լսել և արտասանել, ինչի արդյունքում հայերեն են սովորում։ Ուսուցիչները, երեխաները և ես շատ գոհ ենք ՀՎՀ-ից։


Տես նաև

43,168
Առցանց կրթություն
Օգտվեք հայագիտական լավագույն կրթական ծրագրից և սկսեք Ձեր անհատական դասընթացը ՀՎՀ-ի հետ
Տեսնել ավելին
67
Հիբրիդ դպրոցներ
Միացեք հիբրիդ կրթության ծրագրին և ավանդական ուսուցումը հարստացրեք արդի տեխնոլոգիաների վրա հիմնված ինտերակտիվ ռեսուրսներով:
Տեսնել ավելին