login
Արևմտահայերենի տարրական մակարդակ
Հասանելի է տարբեր լեզուներով՝
infoՈւսանողի մասնակցութեան տեսակները

Արևմտահայերենի դասընթացը հնարավորություն է տալիս ուսանողին կարդալ և գրել բազմաթիվ բառեր, կազմել հաստատական և ժխտական նախադասություններ։ Ուսանողը կսովորի խոնարհել կանոնավոր բայը ներկա, անցյալ կատարյալ և ապառնի ժամանակաձևերի հաստատական և ժխտական ձևերով և կարդալ տարբեր թեմաներով երկխոսություններ և տեքստեր: Յուրաքանչյուր դասի վերջում ուսանողը կկատարի ուսուցողական վարժություններ:

Ուսումնական շրջանի օրացոյց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԴԱՍԸՆԹԱՑՔ
Ձմեռ 2025Դեկտեմբեր 6 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 22 (Կիրակի) 2024Յունուար 6 (Երկուշաբթի) - Մարտ 11 (Երեքշաբթի)
Գարուն 2025Մարտ 7 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի)Ապրիլ 7 (Երկուշաբթի) – Յունիս 10 (Երեքշաբթի)
Ամառ 2025Յունիս 6 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի)Յուլիս 7 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 9 (Երեքշաբթի)
Աշուն 2025Սեպտեմբեր 5 (Ուրբաթ) - Սեպտեմբեր  21 (Կիրակի)Հոկտեմբեր 6 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 9 (Երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • հաղորդակցվեն իրենց դասընկերների հետ և քննարկումներ ունենան ֆորումների, չաթ-հաղորդագրությունների միջոցով, մասնակցեն աուդիո/վիդեո կոնֆերանսներին,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, ածականի համեմատական ​​աստիճաններ, հոմանիշներ, հականիշներ, երկխոսություններ, տեքստեր, բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, կետադրական նշաններ, հատուկ/հասարակ գոյականներ, նախդիրներ, երկխոսություններ, տեքստեր, բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, հրամայական եղանակ, ժխտական ​​հոլովում, նաղդիրներ, երկխոսություններ, տեքստեր, բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, ժխտական ​​հոլովում, նախդիրներ, երկխոսություններ, տեքստեր, բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, ցուցական դերանուններ, օժանդակ բայի դրական ​​և ժխտական ​​խոնարհում , ներկա և անցյալ ժամանակի օժանդակ բայեր, երկխոսություններ, տեքստեր,բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, ձևի մակբայ,  անդրադարձ բայեր, հավաքական գոյականների եզակի և հոգնակի թվեր, երկխոսություններ, տեքստեր, բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, տեղի մակբայ, բայի խոնարհում, երկխոսություններ, տեքստեր, բառապաշար;
  • Թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, սահմանական եղանակի  դրական ​​և ժխտական ​​խոնարհում, ժամանակի մակբայ,  պակասավոր բայերի ներկա և անցյալ ժամանակ երկխոսություններ, տեքստեր, բառապաշար:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կտիրապետեն  թեմատիկ հիմնական բառապաշարին և կունենան քերականական տարրական գիտելիքներ։ Ուսանողները կկարողանան հաղորդակցվել շրջապատի հետ՝  լսելով մարդկանց, ովքեր խոսում են  առօրեական թեմաների շուրջ: Նրանք կհասկանան և կխոսեն իրենց անձնական և ընտանեկան կյանքի, նախասիրությունների, գնումների, բնակության վայրի, աշխատանքի և ժամանցի, ինչպես նաև տոների և միջոցառումների մասին՝ օգտագործելով բառապաշարը։ Ուսանողները կկարողանան կարդալ պարզ տեքստեր և հայտարարություններ, ինչպես նաև գրել կարճ շարադրություններ, պարզ հաղորդագրություններ՝ օգտագործելով դասերում ներառված  ակտիվ բառապաշարը և քերականական կառուցվածքը:

Դասացուցակը

Կանոնավոր ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի շաբաթական մեկ դաս ձևաչափով և դասընթացը կավարտվի 9 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։ Երկարատև ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի հետևյալ ձևաչափով՝ մեկ դաս երկու շաբաթում և դասընթացը կավարտվի 16 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։

 

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ. 
Ծանոթացման շաբաթ.ուսանողները ծանոթանում են դասընթացի կրթական առցանց տիրույթին և պահանջներին, լրացնում են իրենց անձնական էջը (profile), ներկայանում միմյանց, մասնակցում են ծանոթացման ֆորում -քննարկմանը և առցանց հանդիպմանը, ինչպես նաև որոշում են իրենց ճիշտ ժամային գոտին։ Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

 

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ

Շաբաթ 1-16

Դաս 1-16
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)

 

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

 

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Շաբաթ 16

Ավարտական քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Զ. Մելքոնյան, «Գործնական քերականություն արդի հայերեն լեզվի». (Պեյրութ, 2007)
  • Կ. Առաքելյան, «Դյուրին Հայերեն 1,2,3». (Բեյրութ, 2007)
  • Հ. Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ գրական լեզվի ուսումնական ձեռնարկ». (Երևան, 2009)
  • Կ. Սոնիկյան, «Հայոց լեզվի նոր բառարան». (Բեյրութ, 1992)