login
Արևմտահայերենի բարձրագույն մակարդակ – մաս 2
Հասանելի է տարբեր լեզուներով՝
infoՈւսանողի մասնակցութեան տեսակները

Դասընթացը բաղկացած է 8 դասից: Դասերը կազմված են տրամաբանական հաջորդականությամբ, բայց միևնույն ժամանակ՝ առանձին համակարգով և առանձնահատկություններով: Ուսուցման ամեն դասը հիմնված է ուսուցողական և ստուգողական-ամրապնդողական համակարգի վրա: Ընդ որում, ձեռք բերած գիտելիքները հիմնարար դարձնելու համար նախատեսված վարժությունները անմիջականորեն հաջորդում են ուսուցողական հատվածին: Յուրաքանչյուր դաս ներառում է ենթաբաժիններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակադրումը և միևնույն ժամանակ շաղկապված են իրար: Տեքստ կամ երկխոսություն, քերականություն և ոճագիտություն, ընթերցանություն ենթաբաժինները սովորողին հնարավորություն կտան ընթերցելու բազմազան տեքստեր, համալրելու իրենց գիտելիքները լեզվի տարբեր բաժիններից, մասնավորապես քերականությունից և ոճագիտությունից: Իսկ գործառնական տարբեր ոճերով կազմված տեքստերը, զանազան բանաստեղծությունները, երկխոսությունները իրենց հերթին կնպաստեն սովորողի խոսքի ու հաղորդակցական ունակությունների զարգացմանը:

Առաջին չորս դասերին հաջորդում է միջանկյալ քննությունը, իսկ ութերորդ դասից հետո ուսանողը կհանձնի ավարտական քննություն: Միջանկյալ և ավարտական քննությունների հարցաշարերը կազմված են ուսումնասիրված նյութի հիման վրա:

Այս փուլի նպատակն է լեզվի իմացությունը հասցնել գիտական աստիճանի` նպաստելով լեզուն կատարյալ տիրապետելուն և ազատորեն հաղորդակցվելուն: Նպատակն է նաև սովորեցնել բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը, բառերի միասին, գծիկով և անջատ գրությունը, ուղղակի և անուղղակի խոսքը, բնագրի տեսակները` հարցազրույց, մենախոսություն, տեղեկատվական տեքստ, բանավեճ, ինչպես նաև խոսքի կառուցման և զարգացման համար անհրաժեշտ գործառական ոճերը` գիտական, պաշտոնական, առօրյա–խոսակցական, հրապարակախոսական, գեղարվեստական: Խոսքի զարգացման համար ուսանողներին կտրվեն նաև որոշ միջոցներ` համեմատություն, փոխաբերություն: Այս փուլում ուսանողները կսովորեն շուրջ 150 շարահյուսական և ոճական կառույցներ, 80-100 բառեր (մասնավորապես նեղ մասնագիտական):

Ուսումնական շրջանի օրացոյց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԴԱՍԸՆԹԱՑՔ
Ձմեռ 2025Դեկտեմբեր 6 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 22 (Կիրակի) 2024Յունուար 6 (Երկուշաբթի) - Մարտ 11 (Երեքշաբթի)
Գարուն 2025Մարտ 7 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի)Ապրիլ 7 (Երկուշաբթի) – Յունիս 10 (Երեքշաբթի)
Ամառ 2025Յունիս 6 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի)Յուլիս 7 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 9 (Երեքշաբթի)
Աշուն 2025Սեպտեմբեր 5 (Ուրբաթ) - Սեպտեմբեր  21 (Կիրակի)Հոկտեմբեր 6 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 9 (Երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, մեծատառերի գործածությունը, գիտական ոճ, նախադասություններ, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, բառերի գրությունը, պաշտոնական ոճ, նախադասություններ, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, ուղղակի և անուղղակի խոսք, առօրյա-խոսակցական ոճ, նախադասություններ, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, հրապարակախոսական ոճ, բնագրի տեսակները, հարցազրույց, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, գեղարվեստական ոճ, մենախոսություն, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, հնչյունափոխություն, բանավեճ, տեղեկատվական տեքստ, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, համեմատություն, երկխոսություն, տեքստ;
  • Տեքստ, երկխոսություն, նոր բառեր և արտահայտություններ, փոխաբերություն, երկխոսություն, տեքստ:

Ուսուցման արդյունքները

Դասընթացի ավարտից հետո ուսանողն արդեն կկարողանա ազատ հաղորդակցվել ցանկացած ոլորտում և ցանկացած իրադրության մեջ: Նա կկարողանա առանց դժվարության խոսել և լսածն ու ընթերցածը ընկալել, վերլուծել, քննարկել և իր տեսակետն արտահայտել ցանկացած հարցի շուրջ: Սովորողը կկարողանա ընթերցել տարբեր թեմաներով ծավալուն ու բարդ տեքստեր և արտահայտել իր մտքերը, պատասխանել առաջադրված հարցերին: Նա կսովորի շարահյուսական, ոճական տարբեր կառույցներ, որոնց շնորհիվ կկարողանա ազատորեն կառուցել իր խոսքը: Տարբեր տեքստերի միջոցով կհարստացնի իր բառապաշարը գիտական, պաշտոնական, գեղարվեստական ոճին բնորոշ բառերով:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

 

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Զ. Մելքոնյան, «Գործնական քերականություն արդի հայերեն լեզվի». (Պեյրութ, 2007)
  • Կ. Առաքելյան, «Դյուրին Հայերեն 1,2,3». (Բեյրութ, 2007)
  • Հ. Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ գրական լեզվի ուսումնական ձեռնարկ». (Երևան, 2009)
  • Կ. Սոնիկյան, «Հայոց լեզվի նոր բառարան». (Բեյրութ, 1992)