login
Հոդվածներ
ՀԲԸՄ դպրոցների և ծրագրերի մասնակիցների այցը ՀՎՀ 08/10/2016
Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՎՀ-ն հյուրընկալեց ՀԲԸՄ Կանոգա Պարկի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի շուրջ 30 և ՀԲԸՄ Փասադենայի Վաչե և Թամար Մանուկյան ավագ դպրոցի շուրջ 40 սաներին և հյուրերին: Շնորհանդեսի ընթացքում ՀՎՀ-ի համագործակցության և զարգացման բաժնի մասնագետ Նաիրա Գասպարյանը խոսեց ՀՎՀ-ի առաքելության և առաջնային նպատակների մասին, ներկայացրեց համալսարանի գործունեությունը և հնարավորությունները: Օգոստոսի 9-ին Հայկական վիրտուալ համալսարանի հյուրընկալ սրահում էին ՀԲԸՄ-ի «Բացահայտի´ր Հայաստանը» երիտասարդական ծրագրի մասնակիցները՝ ծանոթանալու ՀՎՀ-ի առաքելությանը և ծրագրերին: ՀՎՀ-ի առցանց ուսուցիչ Անի Դեկիրմենչյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՎՀ-ի գաղափարը, օրինակներ ցուցադրեց առցանց դասընթացներից և մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերից: