login
Հոդվածներ
ՀՎՀ-ն Ժնևի Գրքի և Մամուլի Միջազգային Ցուցահանդես Վաճառքում 08/31/2011
Ապրիլի 29-ից մինչև մայիսի 3-ը կայացավ Ժնևի 25-րդ գրքի ու մամուլի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Հայաստանը միջոցառմանը ներկայացված էր պատվավոր հյուրի կարգավիճակով: Գրքի ցուցահանդես- տոնավաճառին ներկայացված էին բազմաթիվ հրատարակչական տներ ամբողջ Եվրոպայից, և այն գրավեց ավելի քան 300 մասնակիցների և 125 000 այցելուների ուշադրությունը: ՀՎՀ-ն նույնպես ներկայացված էր այդ միջոցառմանը: Միջոցառման բացման արարողությանը ներկա էին Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Ժնևի քաղաքապետ Սանդրին Սոլերնոն և ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանը: Ապրիլի 23-ին ՀՎՀ-ի հիմանդիր և նախագահ պարոն Երվանդ Զորյանը այցելուներին ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը: ՀՎՀ-ի հեռավար կրթության դասախոս Օվսաննա Ճորոխյանը ցուցադրեց համալսարանի կողմից առաջարկվող մի շարք դասընթացներ և պատասխանեց հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին: ՀՎՀ-ի տաղավար այցելեցին շատ նշանավոր հյուրեր` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ եվրոպական վարչության նախագահ Ալեքսի Գովչյանը: Այս տարի, որպես պատվավոր հյուր, Հայաստանը հնարավորություն ունեցավ մեծ լսարանին ներկայացնելու իր մշակութային կյանքը, ինչպես նաև տոնելու հայ տպագրության 500-ամյակը: Պալեքսպոյի սրահում հայկական տաղավարը ներկայացնում էր հայոց պատմությունը, հայկական մշակույթն ու արվեստը: Հայկական տաղավարի լուսավոր առաստաղը դարձավ ցուցահանդեսի ամենատպավորիչ կետը: Առաստաղից ասիմետրիկ կախված 36 հայկական գեղեցիկ տառերը լուսավորում էին ամբողջ տաղավարը: Ժնևի գրքի ու մամուլի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը համարվում է Շվեյցարիայի ամենամեծ մշակութային և կրթական կենտրոնը, որտեղ 1987 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի կազմակերպվում են ցուցահանդեսներ: Ժնևի Պալեքսպո սրահում ներկայացվող միջազգային հրատարակչական տները արտացոլում էին քաղաքի աշխարհաքաղաքական և բազմալեզու մշակույթը: