login
Հոդվածներ
ՀՎՀ-ն ներկայացվեց սփյուռքի հայ ուսուցիչներին 07/07/2016
2016 թվականի ամառը ՀՎՀ-ի համար նույնքան լեցուն էր իրադարձություններով, որքան նախորդ տարիներին։ ՀՎՀ այցելեցին բազմաթիվ հյուրեր և ծանոթացան առցանց կրթության հնարավորություններին։ Նշանակալից էր հանդիպումը սփյուռքի հայ ուսուցիչների հետ, որոնք Հայաստան էին ժամանել` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Ամառային դպրոց» ծրագրին։ Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանում կազմակերպեց էքսպո-ցուցահանդես` այցելուներին ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը։ ՀՎՀ-ի ներկայացուցիչները նույնպես ներկա էին ցուցահանդեսին` ներկայացնելով համալսարանի ընձեռած առցանց կրթության հնարավորությունների բազմազանությունը ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։ ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը ուսուցիչներին ներկայացրեց ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագրի առանձնահատկությունները։ Ցուցահանդեսը ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում ՀՎՀ-ի և սփյուռքի ուսուցիչների միջև համագործակցության նոր եզրեր ստեղծեց։