login
Հոդվածներ
ՀՎՀ ուսանողները վիրտուալ այցելում են Երևանի գինու և կոնյակի գործարան 06/04/2015
Սույն թվականի հունիսի 4-ին և 5-ին ՀՎՀ ուսանողները վիրտուալ այցելեցին Երևանի գինու և կոնյակի գործարան` ծանոթանալու Հայաստանում գինեգործության հնագույն ավանդույթներին: Վիրտուալ այցելությունը, որ պատրաստել էին ՀՎՀ օնլայն ուսուցիչները գինու գործարան կատարած իրենց անձնական այցից հետո, եկավ լրացնելու ՀՎՀ-ի կողմից իր ուսանողների համար կանոնավոր կերպով կազմակերպվող վիրտուալ տուրերի և միջոցառումների շարքը: Վիրտուալ այցելության ընթացքում ՀՎՀ օնլայն ուսուցիչներն իրենց ուսանողներին ներկայացրեցին հնագույն ժամանակներում հայկական գինեգործության մշակույթը, վերջինիս զարգացումը խորհրդային շրջանում և վերակենդանացումը հետխորհրդային Հայաստանում: Այցելությունը հարուստ էր օնլայն ուսուցիչների պատրաստած տեսանյութերով և լուսանկարներով, որոնք վիրտուալ այցն էլ ավելի իրական դարձրեցին: Վիրտուալ տուրերը և սոցիալ-մշակութային միջոցառումները ՀՎՀ-ի կրթական ծրագրերի անբաժան մասն են կազմում` նպատակ ունենալով հաղորդակցման հարթակ և դասարանում ֆիզիկապես ներկա լինելու զգացում ստեղծել ուսանողների համար, ովքեր այդուհանդերձ սահմանափակված են օնլայն կրթության միջավայրով: