ՀՎՀ էլ. գրքերը շարունակում են մուտք գործել երևանյան հիմնական դպրոցներ
03/22/2017
ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերը շարունակում են օգտագործվել աշակերտների կողմից և՛ կրթական, և՛ ժամանցային ընթերցանության նպատակով: Այս գարնանը ՀՎՀ-ն մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որի շրջանակներում Երևանի թիվ 136 և 108 հիմնական դպրոցների աշակերտները ծանոթացան նորարարական էլ. գրքերին և դարձան դրանց ակտիվ ընթերցողները:
2017 թվականի մարտի 22-ին ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերի հիանալի աշխարհը բացվեց Երևանի թիվ 108 հիմնական դպրոցի աշակերտների առջև: Ուսուցիչները և աշակերտները ծանոթացան էլ. գրքերի գրավիչ գործառույթներին և դրանք դասարանում կիրառելու հնարավորություններին: 2017 թվականի մարտի 23-ին ՀՎՀ-ի էլ. գրքերի հնարավորությունները բացահայտեցին երևանյան մեկ այլ դպրոցի աշակերտները: Վերջիններիս փոխգործուն (ինտերակտիվ) բնույթը, կրկնապատկված մուլտիմեդիա միջոցներով, մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ ընթերցողների մոտ, իսկ ուսուցիչները դիտարկեցին այն առավելությունները, որոնցից հնարավոր կլինի օգտվել ինչպես դասարանում, այնպես էլ դպրոցից դուրս:
Էլեկտրոնային հրապարակումների նկատմամբ աճող հետաքրքրությունը վկայում է, որ նոր սերնդի ընթերցողներն այսօր նմանատիպ նորարարական գրքերի պահանջարկ ունեն: