login
Հոդվածներ
ՀՎՀ-ի և «Անի» նախագծի համագործակցությունը 06/30/2016
«Անի» նախագիծը, որը մեկնարկել է 2015 թվականին, նպատակ է հետապնդում զարգացնելու հայկական միջնակարգ դպրոցների աշակերտների անգլերենի հմտությունները։ Հայաստանի դպրոցներում իր գործունեության իրազեկումն իրականացնելու համար նախագիծը աջակցության կարիք ուներ Հայաստանում։ Հենց այդ նպատակով էլ «Անի» նախագիծը սկսեց համագործակցել ՀՎՀ-ի հետ` ակնկալելով, որ ՀՎՀ-ն կնպաստի նախագծի հաջողությանը։ 2016 թվականի մարտից ՀՎՀ համագործակցության զարգացման մասնագետ նաիրա Գասպարյանը սկսեց ակտիվորեն համագործակցել հայկական մի շարք դպրոցների հետ և այցելել դպրոցներ` ներկայացնելով ծրագիրը դպրոցի աշխատակիցներին, աշակերտներին և ծնողներին։ «Անի» նախագծի գաղափարը խանդավառությամբ ընդունվեց։ 2015-2016 թթ. ուսումնական տարվա ավարտին ծրագրին միացավ հինգ դպրոց։ «Անի» նախագծի և ՀՎՀ-ի համագործակցությունը շարունակվելու է 2016-2017 թթ. ուսումնական տարվա ընթացքում` նպատակ ունենալով նախագիծը ներկայացնելու բազմաթիվ այլ դպրոցներում և ուսումնական հաստատություններում։