login
Հոդվածներ
Համայն հայության կապը ՀՎՀ-ի լեզվի էլ. ակումբի շրջանակներում 04/10/2017

ՀՎՀ-ի շրջանավարտների հարցերի գրասենյակը շարունակում է հաղորդակցվելու և ստեղծված կապերը պահպանելու հնարավորություն տալ իր շրջանավարտներին՝ կազմակերպելով լեզվի էլ. ակումբ-զրուցարաններ:

Որպես հայոց լեզու դասավանդող հաստատություն՝ ՀՎՀ-ն բացառիկ է լեզվի կիրառման համար տրամադրվող միջոցների բազմազանությամբ, որոնցից մեկը ՀՎՀ-ի լեզվի էլ. ակումբն է: Միջին և բարձր մակարդակի հայերենի իմացությամբ շուրջ 50 շրջանավարտ ամիսը երկու անգամ հեռավար (վիրտուալ) հանդիպում են իրենց նախկին համակուրսեցիներին` հաղորդակցվելով տարբեր թեմաների շուրջ: Էլ. ակումբի հանդիպումների ընթացքում շրջանավարտները ոչ միայն կատարելագործում են իրենց հայերենը, այլև, ինչն ավելի կարևոր է, յուրաքանչյուրն իրեն զգում է հայկական ընդհանուր համայնքի մի մասնիկը։

Այս հանդիպումների շնորհիվ ՀՎՀ-ն նպաստում է հայերենի և մշակութային արժեքների պահպանմանը, ինչպես նաև իր շրջանավարտներին տրամադրում է հարթակ, որտեղ նրանք կարող են շարունակաբար զարգացնել իրենց լեզվական գիտելիքները: