ՀՎՀ-ի նոր սոցիալ-մշակութային միջոցառումը 2016թ. աշնանային ուսումնական շրջանին
11/20/2016
2016 թվականի աշնանային ուսումնական շրջանին ՀՎՀ-ն կազմակերպեց սոցիալ-մշակութային մի նոր միջոցառում` մշակութային այցելություն և վարպետաց դասընթաց ՀՎՀ-ի հետ։
Նոր սոցիալ-մշակութային միջոցառումը ներառում էր մշակութային այց «Մաչանենց» կենտրոն` ազգագրական թանգարան և հյուրատուն Էջմիածնում։ Այստեղ այցելուները կարող են տեսնել հայկական արվեստի նմուշներ, ինչպես նաև հետևել և մասնակցել խեցեգործության/կավագործության, գորգագործության, նկարչության և խոհարարության վարպետաց դասընթացների։ Օնլայն ուսուցիչների հետ միասին ՀՎՀ կանոնավոր դասընթացների և հիբրիդ ծրագրի ուսանողները անմոռանալի «օնլայն փորձառություն» ունեցան։ Նրանք հետևեցին, թե ինչպես են իրենց օնլայն ուսուցիչները մասնակցում խեցեգործության վարպետաց դասին և ապա ծանոթանում տղամարդկանց և կանանց ազգային տարազների գույնզգույն և բազմազան տարրերին և հայկական յուրօրինակ զարդերին։
Քանի որ հայկական խոհանոցը հայկական մշակույթի մաս է կազմում, ցանկություն կար նաև այցելության ժամանակ բացահայտելու հայկակա խոհանոցի գաղտնիքները։ Ուսանողները մեծագույն հաճույքով հետևեցին հայկական ավանդական թխվածքաբլիթի` շաքար չորակիի (գաթայի) պատրաստման վարպետաց դասընթացին։ ՀՎՀ օնլայն ուսուցիչները հայկական ավանդական շաքար չորակիի բաղադրատոմսը տրամադրեցին ուսանողներին, ինչպես նաև ցուցադրեցին պատրաստման եղանակը։
Մշակութային այցի և վարպետաց դասընթացի շնորհիվ ՀՎՀ ուսանողները հնարավորություն ունեցան հայկական ավանդույթների և արվեստի մասին գիտելիքներ ստանալու, ինչպես նաև տեսնելու և շփվելու մնացած մասնակիցների հետ։ ՀՎՀ-ի հետ մշակութային այցն ու վարպետաց դասընթացը կարող եք տեսնել այստեղ: