login
Հոդվածներ
Կառուցելով հայկական կրթությունը ՀՎՀ-ի հետ ՀՎՀ օրինակելի ուսանող Մարիա Ինեսի պատմությունը 02/11/2011

Արգենտինայի քաղաքացի, հայազգի հոր և իսպանացի մոր զավակ Մարիա Ինեսը սկսել է հայոց լեզվի իր երկարատև ուսումը դեռ շատ վաղ հասակից: Այնուամենայնիվ ծնված լինելով Վենեսուելայում, մեծանալով Բուենոս Այրեսում նախքան կրթության համար Կալիֆորնիա տեղափոխվելը, ի վերջո ընտանիքի հետ միասին բնակություն է հաստատում Իտալիայում: Այդ ամենը չի նպաստում, որպեսզի նա հասնի իր նպատակին:

Դպրոցական տարիներին Մարիան միշտ ակտիվ է եղել սպորտի, թատրոնի, լեզուների և արվեստի բնագավառներում: Նա երգում էր հայկական երգչախմբում և պարում էր տեղի հայկական ազգային պարի խմբակում: Այնուհետև նա դառնում է ֆրանսերենի ուսուցիչ և ավելի ուշ ավարտում ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը:

Մարիան սիրում էր սովորել և տարբեր գործունեություններ ծավալել ժողովրդին օգնելու համար: Նա իր երկու որդիներին ունեցել է շատ երիտասարդ հասակում, սակայն դա իր համար արգելք չի հանդիսացել տեղափոխվելու Կալիֆորնիա, որտեղ նա սովորել է Կալիֆորնիայի, Լոս Անջելեսի համալսարանում, մինչ նրա որդիները նույնպես դպրոց էին հաճախում:

Ավելի ուշ, վերադառնալով Արգենտինա, նա հանդիպելու էր մի մարդու, որը հետագայում դառնալու էր իր ամուսինը և նա քաջություն էր ունենալու երեխաների հետ միասին նրա հետ գնալու Իտալիա: Նրա երրորդ որդին ծնվեց Սարդինիայում, որտեղ էլ նա այժմ բնակվում է:

Իր հայրական տանը նա խոսում էր միայն իսպաներեն լեզվով: Նրա տարրական դպրոցը հայտնի էր. ուսուցիչները կիրառում էին տեսալսողական մեթոդը, իսկ միջնակարգ դպրոցում նրանց դասերը մատուցվում էին իսպաներեն լեզվով: Անշուշտ հայերենի շատ քիչ ժամերը բավարար չէին զարգացնելու իր հայոց լեզվի իմացությունը: Բուենոս Այրեսի Մխիթարյան դպրոցը ավարտելուց հետո, նա առիթ չի ունեցել օգտագործելու հայերենը համալսարանի, երեխաների և առօրյա կյանքում ծանրաբեռնված լինելու պատճառով: Մյուս կողմից, բնակվելով Բուենոս Այրեսում, նա այլ կերպ է կարողացել զարգացնել իր մշակույթը`հաճախելով խոհարարական դասընթացների, պարի և երգչախմբի և հաղորդակցվելով հայ համաքաղաքացիների հետ: Հայկական համայնքի բացակայությունը իր ներկայիս քաղաքում այլ դժվարություն է ներկայացնում:

Այնուամենայնիվ ՀՎՀ-ն նրան նոր հնարավորություններ տվեց գտնելու մի մեթոդ իր հայերենի իմացության կատարելագործման համար: Մարիան նոր հնարավորություններ բացահայտեց հայերեն լեզուն կիրառելու, իր գրավոր, բանավոր խոսքը զարգացնելու համար: Նա ստիպված եղավ սկսել սկսնակների մակարդակից բացերը լրացնելու համար: Բայց նա արդեն անհավատալի արդյունքների է հասել իր ՀՎՀ օնլայն ուսուցիչների շնորհիվ: <<Ես վերականգնում եմ այդ բոլորը բացերը. դա նման է կառույցը վերականգնելուն>>,- ասում է նա,- <<ես կուզենայի, որ իմ հայերենը այնքան կատարելագործվեր, որ ես հնարավորություն ունենայի հաղորդակցվել ցանկացած հայ միջավայրում>>:

Մարիան այժմ աշխատում է որպես ճարտարապետ և հետաքրքրված է ճարտարապետությամբ, ինտերիեր դիզայնով և տարբեր քաղաքների մշակույթներով: Նա նաև օգնում է իր դպրոցին շրջագայություններ կազմակերպել Եվրոպայում: << Ուրախ եմ օգնելու Արգենտինայի Մխիթարյան իմ նախկին դպրոցին, մի հաստատություն, որը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել լավ կրթություն>>,-ասաց նա: Ունենալով բազմազան և բազմամշակութային կրթություն` Մարիան հիանալի փորձ ունեցավ ՀՎՀ-ում, ինչն էլ նրա մեջ ցանկություն առաջացրեց սովորելու իր նախնիների լեզուն և գիտակցելու իր ինքնության էությունը, որը նա այդքան երկար փափագել էր:

<< Ես պաշտում եմ Սարդինիան իր բնաշխարհի համար, Արգենտինան` կրքի համար, Միացյալ Նահանգները`էներգիայի, Իտալիան`աշխատելու ուժ տալու և Հայաստանը` իր խորիմաստության համար>>,-ասաց նա: