login
Հոդվածներ
Խոստումնալից համագործակցություն Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ 02/28/2023

ՀԲԸՄ ՀՎՀ-ն և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը արդյունավետ հանդիպում ունեցան ՀԲԸՄ ՀՎՀ գրասենյակում: Հանդիպման նպատակն էր բացահայտել երկու կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր ոլորտները, և նիստի ընթացքում երկու կողմերը ներկայացրին իրենց գործունեությունն ու աշխատանքը: ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչները և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մասնագետները քննարկեցին համագործակցության շրջանակն ու հնարավորությունները։

 

Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժին հերթական այցելության ժամանակ ՀԲԸՄ ՀՎՀ ներկայացուցիչները հանդիպեցին ինստիտուտի տնօրեն դոկտ․ Վիկտոր Կատվալյանի հետ։ Քանի որ Արևմտահայերենի բաժինը տոնում է իր հիմնադրման 10-րդ տարելիցը, ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց իմանալ այս տարիների ընթացքում բաժնի գործունեության և նվաճումների մասին։

 

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև համագործակցության հնարավորությունների մասին, որոնք կարող են ներառել համատեղ վեբինարներ, աշխատաժողովներ և համաժողովներ՝ ուղղված արևմտահայերենի կիրառման խթանմանը և զարգացմանը: Համագործակցության արդյունքում կարող են լինել նաև համատեղ հետազոտություններ և հրապարակումներ՝ կապված լեզվի, դրա պատմության և կիրառման հետ:

 

Ե՛վ ՀԲԸՄ ՀՎՀ-ն, և՛ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն ունեն հայոց լեզվի և մշակույթի տարածման և պահպանման ընդհանուր նպատակ: