login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը 02/24/2024

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀԲԸՄ ՀՎՀ-ում մեկ ամբողջ շաբաթ կազմակերպվեցին հատուկ նախագծեր, և սոցցանցերում հրապարակվեցին գրառումներ՝ հայոց լեզվի մասին։

 

Շաբաթվա սկզբին՝ փետրվարի 19-ին, ՀԲԸՄ ՀՎՀ բարձր մակարդակի ուսանողները՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Արգենտինայից, Ռուսաստանից և Թուրքիայից, կարդացին հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը: Նախագիծը նվիրված  էր Թումանյանի ծննդյան 155-ամյակին։ Հայաստանում փետրվարի 19-ը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր։

 

Դիտե՛ք տեսանյութը այստեղ։
 

Փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, ՀԲԸՄ ՀՎՀ-ն պատրաստեց ևս մեկ տեսահոլովակ, որում մասնակցություն ունեցան սկսնակ և միջին մակարդակի ուսանողները՝ կիսվելով հայերեն սովորելու իրենց որոշման, ինչպես նաև ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար ուսուցիչների հետ հաղթահարած դժվարությունների մասին։

 

Դիտե՛ք տեսանյութը այստեղ։

 

ՀԲԸՄ ՀՎՀ-ն մեծ հպարտությամբ աշխարհի բոլոր անկյուններից համախմբում է մարդկանց հայկական կրթության և Հայաստանի հարուստ ժառանգության շուրջ: Շաբաթվա ընթացքում ներկայացվեցին նաև այլ նախաձեռնություններ հիմնականում ՀԲԸՄ ՀՎՀ սոցցանցերում: Հավատարիմ մնալով ՀԲԸՄ ՀՎՀ գլխավոր առաքելությանը՝ նման ծրագրերը նպատակ ունեն պահպանել, ամրապնդել և խթանել հայոց լեզվի, մշակույթի և պատմության նկատմամբ հետաքրքրությունը: