Հայ գրականության ամբողջովին նոր դասընթացի մշակումը
12/22/2022
ՀԲԸՄ ՀՎՀ-ի կրթական թիմը մշակում է հայ գրականության այդքան սպասված նոր դասընթացը։
Դասընթացը մշակվում է երկու մասով․ մաս Ա, որտեղ ներկայացված է Մեսրոպ Մաշտոցի՝ հայոց այբուբենը ստեղծելուց առաջվանից մինչև 1850-ական թվականների հայ գրականության ժամանակաշրջանը, մաս Բ, որտեղ ներկայացված է 1850 թվականից մինչև նորագույն գրականությունն ընկած ժամանակաշրջանը։
Դասընթացի շրջանակում ուսանողները կսովորեն հայկական առասպելների, բանահյուսության, գրական այլ ժանրերի, ոճերի և գրական ուղղությունների մասին։ Այս ամենի հետ մեկտեղ ուսանողները նաև կունենան խմբային քննարկումներ և վերլուծություններ՝ գրական տարբեր գործերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ այս դասընթացը մշակված է ուսանողներին հայ գրականությանը և դրա հարուստ մշակույթին մանրամասնորեն ծանոթացնելու նպատակով։
Դասընթացը կմատուցվի և՛ արևելահայերենով, և՛ արևմտահայերենով։
Դասընթացի գաղափարը առաջ է քաշվել ՀԲԸՄ ՀՎՀ-ի բազմաթիվ ուսանողների կողմից, որոնք արդեն վարժ տիրապետում են հայերենին և ցանկանում են ավելին իմանալ հայ գրական գործերի մասին։
Դասընթացի երկու մասերի մշակման սկզբնական աշխատանքներն արդեն ակտիվ ընթացքի մեջ են։