login
Հոդվածներ
ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանի ոգեշնչող դասախոսությունը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կրթական համայնքի համար 10/15/2021

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին հայկական կրթական ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ, համայնքի ղեկավարներ` Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, միացան Թարգմանչաց տոնին և Ուսուցիչների օրվան նվիրված առցանց միջոցառմանը։ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ Երվանդ Զորյանը հանդես եկավ «Հայեցի կրթությունը և վիրտուալ աշխարհը» խորագիրը կրող դասախոսությամբ։

Միջոցառումը, որը նախաձեռնել էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի դիվանապետը, մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով և Տերունական աղոթքով, ապա շարունակվեց տեղեկատվական տեսանյութերով։

Հիմնական ելույթով հանդես եկավ դոկտ
Զորյանը՝ անդրադառնալով հայկական կրթությունը նորագույն տեխնոլոգիաներով ներկայացնելու կարևորությանը, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին։ Ելույթից հետո Կոլլետ Սերոբյանը մասնավորապես նշեց «Դոկտ Զորյա՛ն, անչափ շնորհակալ եմ, որ այսքան հանգամանալից խոսեցիք ՀՎՀ-ի (Հայկական վիրտուալ համալսարան) ծրագրերի մասին, ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է կիրառել դրանք»։ Շատերն իրենց երախտագիտությունը հայտնեցին նաև zoom-ի զրուցարանում:

Միջոցառումը ամփոփվեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարանի սաների գեղեցիկտեսահոլովակով՝ նվիրված իրենց ուսուցիչներին, մասնակիցների շնորհակալական խոսքերով ևարքեպիսկոպոս Նաջարյանի փակման աղոթքով։

Թարգմանչաց տոնը նվիրված է հայոց գրերի գյուտին և Սուրբ Գրքի թարգմանությանը։ Այն տոնում են աշխարհի բոլոր հայերը 5-րդ դարից՝ հայոց գրերի գյուտից ի վեր։