login
Արևմտահայերենի բարձրագույն մակարդակ – մաս 1
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան հիմնարար և խորը գիտելիքներ թվականների, հայերենի ձևամիաստային խմբերի` հոմանիշների, հականիշների, դարձվածքների, ինչպես նաև նախադասության գլխավոր և երկրորդական անդամների մասին: Նոր բառերի և հաղորդակցական արտահայտությունների շնորհիվ ուսանողները կհարստացնեն և կամրապնդեն իրենց բառապաշարը, կկարողանան ազատ հաղորդակցել՝ գործածելով ավելի շատ բառեր և արտահայտություններ, արտահայտել իրենց մտքերը լեզվական բարդ կառույցների միջոցով թե´ բանավոր, թե´ գրավոր տարբերակներով: ական գիտելիքները կատարելագործելն ու ամրապնդելն է: Ուսանողները կզարգացնեն իրենց գրելու, կարդալու, խոսելու և լսելով ըմբռնելու կարողությունները երկխոսությունների և բնագրերի միջոցով: Ուսանողները կհարստացնեն իրենց բառապաշարը, կկարողանան ազատ ձևով իրենց խոսքում գործածել թվականները՝ տեսակային տարբերակմամբ, հայերենի ձևաիմաստային խմբերը` հոմանիշները, հականիշները, դարձվածքները: Կկարողանան անսխալ գրել, տարբերակել նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, կարդալ և հասկանալ առավել բարդ կառուցվածք ունեցող նախադասությունները, ինչպես նաև դրանք ինքնուրույն կառուցել և գործածել իրենց խոսքում:

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Տեքստ, հոմանիշներ, բաշխական թվականներ, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, հականիշներ, կոտորակային թվականներ, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, դարձվածքներ, նախադասության գլխավոր անդամներ, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, դարձվածքներ, գոյականական անդամի լրացումներ, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, գոյականական անդամի լրացումներ, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, բայական անդամի լրացումներ, խնդրառություն, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, բայական անդամի լրացումներ, խնդրառություն, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն;
  • Տեքստ, բայական անդամի լրացումներ, նախադասություններ, երկխոսություն, ուղղագրություն:

Ուսուցման արդյունքները

Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան ընդլայնած գիտելիքներ գոյականների, ածականների, թվականների, բայերի և դերանունների մասին: Նոր բառերի և հաղորդակցական արտահայտությունների օգնությամբ ուսանողները կկարողանան առավել ճշգրիտ և պարզ ձևակերպել իրենց մտքերը, արտահայտել դրանք թե՛ բանավոր, թե՛ գրավոր տարբերակներով:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

 

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Զ. Մելքոնյան, «Գործնական քերականություն արդի հայերեն լեզվի». (Պեյրութ, 2007)
  • Կ. Առաքելյան, «Դյուրին Հայերեն 1,2,3». (Բեյրութ, 2007)
  • Հ. Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ գրական լեզվի ուսումնական ձեռնարկ». (Երևան, 2009)
  • Կ. Սոնիկյան, «Հայոց լեզվի նոր բառարան». (Բեյրութ, 1992)