login
Օգտագործման պայմաններ և կարգ

Հայկական վիրտուալ համալսարանը հանդիսանում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) սեփականությունը: Հայկական վիրտուալ համալսարանի կայքի`www.avc-agbu.org, պարունակությունը, ներառյալ չսահմանափակված Հայկական վիրտուալ համալսարանի լոգոն, էսքիզները, տեքստերը, գրաֆիկները, նկարները, տեղեկատվությունը, տվյալները, ծրագրակազմը, ուսուցման ծրագրակազմը, փաստաթղթերը, տեխնոլոգիաները և այլ թղթապանակները պատկանում են ՀԲԸՄ –ին հեղինակային իրավունքով ու հանդիսանում են նրա սեփականությունը և պաշտպանվում են միջազգային հեղինակային իրավունքով և այլ օրենքներով:

Դառնալով Հայկական վիրտուալ համալսարանի ուսանող` Դուք ձեռք եք բերում հնարավորություն և իրավունք մուտք գործել և օգտվել Հայկական Վիրտուալ Համալսարանի ուսուցման ծրագրակազմից, սովորելու կառավարման համակարգից և ուսուցման ծառայություններից (հետագայում միասին` Դասընթացի նյութեր և ծառայություններ), որը հասնելի կլինի www.avc-agbu.org կայքում: Կայքից օգտվելու պայմանները կիրառվում են Հայկական Վիրտուալ Համալսարանի Դասընթացի նյութեր և ծառայություններ մուտք գործելու և դրանցից օգտվելու համար:

yellow_note Խնդրում ենք ուշադիր կարդալ օգտվելու սույն պայմանները եվ կարգը, քանի որ դրանք կարեվոր տեղեկատվություն են պարունակում ձեր օրինական իրավունքների, իրավունքի պաշտպանության միջոցների եվ պարտականությունների վերաբերյալ: Դառնալով ուսանող դուք օրինական պայմանագիր եք կնքում Հայկական Վիրտուալ Համալսարանի հետ եվ համաձայնում եք հետեվել ու պահպանել սույնով նախատեսված պայմաններիը եվ կարգը, ինչպես նաեվ վկայակոչված բոլոր լրացուցիչ պայմանները: Եթե դուք համաձայն չեք բոլոր այս պայմաններին, ապա մի գրանցվեք Հայկական Վիրտուալ Համալսարանի դասընթացներին:
ՀՎՀ-ի հեղինակային իրավունքը և սահմանափակ լիցենզիա

Որպես ՀՎՀ-ի ուսանող Դուք ձեռք եք բերում սահմանափակ լիցենզիա, առանց ենթալիցենզավորման իրավունքի, մուտք գործել և օգտվել Դասընթացի նյութերից ու ծառայություններից միայն Ձեր կրթական, ոչ առևտրային և անձնական օգտագործման համար: Դառնալով ՀՎՀ-ի ուսանող Դուք հատկապես համաձայնում եք:

  • չվերարտադրել, չվերավաճառել, չվարձակալել, չփոխանցել կամ կոմերցիոն նպատակներով չօգտագործել Դասընթացի նյութերը և ծառայությունները,
  • չբաշխել Դասընթացի նյութերը և ծառայությունները
  • հրապարակայնորեն չցուցադրել Դասընթացի նյութերը և ծառայությունները,
  • չստեղծել ածանցյալ ստեղծագործություններ` ուսուցման ծրագակազմի հիման վրա, ներառյալ, բայց չսահմանափակված` Դասընթացի նյութերի և ծառայությունների փոփոխություն, վերամշակում և թարգմանություն,
  • չստեղծել կամ չփորձել ստեղծել փոխարինող նյութ կամ նման արտադրանք կամ ծառայություն` Դասընթացի նյութերի և ծառայությունների միջոցով:

Դասընթացի նյութերի և ծառայությունների սույնով չթույլատրված ցանկացած օգագործման կամ օգագործման փորձի դեպքում ՀՎՀ-ն իր սեփական հայեցողությամբ կդադարեցնի ուսանողի մուտքը և օգտվելը Դասընթացի նյութերից և ծառայություններից: Տույժերի և պատժի այլ ձևերը կկիրառվեն ՀՎՀի սեփական հայեցողությամբ:

Ինտերակտիվ գործիքներ, ուսման բովանդակություն և վարքագիծ

Դառնալով ՀՎՀ ուսանող` Դուք ձեռք եք բերում ինտերակտիվ գործիքներից, ներառյալ` ֆորումներ, չաթի սենյակներ և հաղորդագրությունների վահանակ (այսուհետ` Ինտերակտիվ գործիքներ) անսահմանափակ օգտվելու հնարավորություն: Դուք նաև անսահմանափակ մուտք կարող եք ունենալ Ձեր և այլ ուսանողների կողմից ստեղծված տարածքներ, բեռնավորել և կուտակել հաղորդագրություններ, տեքստեր, տվյալներ, տեղեկատվություն, գրաֆիկներ, նկարներ, ձայնագրություններ/տեսագրություններ (հետագայում միասին` Ուսման բովանդակություն): Բացառապես Դուք եք պատասխանատու Ինտերակտիվ գործիքներից օգտվելու համար և հասկանում եք, որ Ձեր կողմից բեռնավորված և տեղադրված Ուսման բովանդակությունը կարող է հասանելի լինել նաև ուրիշների համար: ՀՎՀ-ն պատասխանատվություն չի կրում Ձեր կամ այլ ուսանողների կողմից Ինտերակտիվ գործիքների միջոցով Ուսման բովանդակությունը հասանելի դարձնելու համար: ՀՎՀ-ն պարտավորություն չի կրում Ուսման բովանդակությունը ստուգելու և վերահսկելու համար: Այնուամենայնիվ, ՀՎՀ-ն իրավասու է ցանկացած ժամանակ Ուսման բովանդակությունը որևէ պատճառով կամ առանց պատճառի արգելափակել կամ հանել կայքից` նախապես ծանուցելով և բացատրություն տալով կամ առանց նախապես ծանուցման և բացատրության: Տեղադրելով կամ բեռնավորելով Ուսման բովանդակությունը Ինտերակտիվ գործիքների միջոցով Դուք ՀՎՀ-ին տալիս եք ոչ բացառիկ և հեղինակային վարձատրություն չպահանջող իրավունք օգտագործել, վերարտադրել, հրապարակել, թարգմանել, փոփոխել և ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ դրանից: Դուք համաձայն եք, որ Ձեր կողմից Ինտերակտիվ գործիքների միջոցով հասանելի դարձրած ցանկացած Ուսման բովանդակություն գաղտնի չէ: ՀՎՀ-ն իրավասու կլինի ցանկացած նպատակով Ուսման բովանդակության անսահմանափակ օգտագործման և տարածման համար, ներառյալ առևտրային, առանց Ձեզ տեղեկացնելու կամ փոխհատուցելու: 


Դուք համաձայն չեք օգտագործել ինտերակտիվ գործիքները ստորև նշված նպատակներով`

  • Առևտրային, ներառյալ առանց սահմանափակման` քաղաքական քարոզարշավների, գովազդների և միջնորդությունների կամ այլ ուսանողների էլեկտրոնային հասցեների` ոչ ցանկալի էլեկտրոնային նամակներ ուղարկելու նպատակով ձեռք բերման;
  • Բեռնավորելու, տեղադրելու կամ տարածելու ցանկացած Ուսման բովանդակություն, որը կարող է խախտել ցանկացած կողմի հեղինակային իրավունքները, արտոնագրային իրավունքները, ապրանքային նշանի կամ այլ մտավոր սեփականության կամ գույքային իրավունքը;
  • Բեռնավորելու, տեղադրելու կամ տարածելու անօրինական, անպարկեշտ, պորնոգրաֆիկ, անվայել, սպառնական, վիրավորական և անձնական կյանք ներխուժող Ուսման բովանդակություն;
  • &Բեռնավորելու, տեղադրելու կամ տարածելու վիրուսներ, վնասակար և կործանարար թղթապանակներ (files)
  • Բեռնավորելու, տեղադրելու կամ տարածելու Ուսման բովանդակություն, որը կառաջարկի, կառաջացնի կամ կդրդի քրեորեն պատժելի արարքի:


Ի լրումն, որպես ուսանող Դուք պատասխանատու եք Ձեր հավասարակիցների և օնլայն ուսուցիչների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ինչպես նշված է Ուսանողների ուղեցույցում:


Վերոնշյալ քաղաքականությունների խախտումները կամ խախտում ենթադրող վարքագծերը կարող են առաջացնել պատժամիջոցներ ՀՎՀ-ի սեփական հայեցողությամբ, ինչպես նաև կարող են առաջացնել նման զանցանքից բխող ցանկացած այլ հետևանք, պատասխանատվություններ և տույժեր:

Ինքնություն և անձնական տվյալներ

Օգտվելով Դասընթացի նյութերից և ծառայություններից Դուք համաձայն եք`

  • Տրամադրել ճշգրիտ և լիարժեք տեղեկատվություն Ձեր և Ձեր ինքնության մասին թե գրանցման դիմումը լրացնելիս, և թե ՀՎՀ-ի և Ձեր դասընկերների հետ շփման մեջ;
  • Արագորեն նորացնել Ձեր և Ձեր ինքնության մասին ցանկացած տեղեկատվություն;
  • Բացառապես պատասխանատու լինել Ձեր հաշվի, ներառյալ կայք մուտք գործելու և ծածկագրի անվտանգության համար:

Դասընթացի նյութերից և ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է լինեք չափահաս պայմանագիր կնքելու համար: Դուք հասկանում եք, որ եթե անչափահաս եք, ապա պայմանագիր կնքելու համար Ձեր ծնողն է լրացնում գրանցման դիմումը և ստորագրում այն Ձեր փոխարեն: