Առաջարկներ
Ընդունելութիւն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ | ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ | ԴԱՍԸՆԹԱՑՔ |
---|---|---|
Ձմեռ 2025 | Դեկտեմբեր 6 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 22 (Կիրակի) 2024 | Յունուար 6 (Երկուշաբթի) - Մարտ 11 (Երեքշաբթի) |
Գարուն 2025 | Մարտ 7 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի) | Ապրիլ 7 (Երկուշաբթի) – Յունիս 10 (Երեքշաբթի) |
Ամառ 2025 | Յունիս 6 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի) | Յուլիս 7 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 9 (Երեքշաբթի) |
Աշուն 2025 | Սեպտեմբեր 5 (Ուրբաթ) - Սեպտեմբեր 21 (Կիրակի) | Հոկտեմբեր 6 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 9 (Երեքշաբթի) |
Արևմտահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան կիրառել թեմատիկ բառերը, բառակապակցությունները, արտահայտությունները և նախադասությունները։ Կկարողանան վարժ տիրապետել անձնական, որոշյալ, անորոշ և ժխտական դերանուններին, ինչպես նաև հատուկ գոյականներին, երկհնչյուններին, բարդ բառերի բառակազմությանը։ Դասընթացի շրջանակում կանդրադառնան տարբեր ժամանակաձևերի, ներառյալ բաղադրյալ ապառնի և բաղադրյալ ապառնին անցյալում ժամանակաձևերը և դրանց դրական և ժխտական խոնարհումները։ Երկխոսությունների, տեքստերի և վարժությունների միջոցով կամրապնդեն գիտելիքները և կընդլայնեն բառապաշարը։ Դասընթացի համապարփակ մոտեցման շնորհիվ ուսանողները կտիրապետեն հայերենի միջանկյալ մակարդակին։
Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա մեկ շաբաթում կուսումնասիրեք մեկ դաս, ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:
Ծանոթացման շաբաթ Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:
Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ
Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)
Միջանկյալ քննություն
Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ավարտական քննություն
Ավարտական քննություն (երկարատև ծրագիր/slow mode)
Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.
20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:
Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: