ՀՎՀ-ի և Դոնի Ռոստովի հայ համայնքի արդյունավետ համագործակցությունը
07/25/2016
2016 թվականին լրացավ ՀՎՀ-ի և Դոնի Ռոստովի հայ համայնքի համագործակցության 5 տարին։
Համագործակցության հիմքը դրվել էր 2011 թվականին, երբ տեղի էր ունեցել ՀՎՀ լաբորատորիայի բացումը Ռոստովի համայնքային կենտրոնում։ Առաջին դասարանում սովորում էր 13 ուսանող։ Որոշ ժամանակ անց Նոր նախիջևանի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանի, գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի և հիբրիդ ծրագրի նվիրյալ ուսուցիչ Արմինե Վարդանյանի համատեղ ջանքերի շնորհիվ ծրագիրը ընդարձակվեց, և ուսանողների թիվը հասավ 250-ի։ Ուսանողների կարծիքով ՀՎՀ-ն շատ արդյունավետ միջոց է, որը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինելու իրենց արմատներին։ Սերգեյ Թամրազյանը, որն անցել է արևելահայերենի բոլոր դասընթացները և ստացել է ավարտական դիպլոմ, ասում է. «ՀՎՀ-ի դիպլոմն ինձ համար լրացուցիչ խթան էր, քանի որմայրենի լեզվի իմացությունն ամենակարևոր արժեքն է ինձ համար։ Ես իմ պարտքն եմ համարում սովորել իմ նախնիների և ծնողների լեզուն։ Մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին։ Եթե հայերը չխոսեն հայերեն, ո՞վ պետք է խոսի»։
ՀՎՀ հիբրիդ կրթության ծրագիրն իր բազմազան նորարարական առանձնահատկություններով, ինչպես նաև հասարակական-մշակութային միջոցառումներով և վիրտուալ այցելություններով կարողացավ գրավել ռուսախոս ուսանողներին։ Առցանց միջոցառումները, այդ թվում` վիրտուալ այցելությունները, խաղերը և մրցույթները, հնարավորություն են տալիս կապ հաստատելու ռուս-հայկական այլ համայնքների հետ` նման ձևով փոխարինելով հիմնական կրթական ծրագրին։