ՀՎՀ ուսանողներն իմաստավորում են իրենց ժառանգությունը գլոբալ նախաձեռնությունների միջոցով
05/26/2018
2018 թվականի մայիսի 26-ին ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ ծրագրի ուսանողները վիրտուալ միացան Գրենոբլի Հայ մշակույթի տան նախաձեռնած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին՝ միասնաբար տոնելու Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՎՀ հիբրիդ դպրոցների աշակերտները պարեցին հայկական քոչարին, այնուհետև ՀՎՀ տեխնիկական անձնակազմը ձայնագրված տեսանյութերից պատրաստեց մեկ ամբողջական տեսահոլովակ: Ֆլեշմոբին մասնակցեցին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի (Կանոգա Պարկ, ԱՄՆ), ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցի (Դեթրոյթ, ԱՄՆ), ՀԲԸՄ ՀԵԸ Անդրանիկ պարախմբի (Հալեպ, Սիրիա), ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցի (Բունեոս Այրես, Արգենտինա) և «Աստղեր» պարախմբի (Ռոստով, Ռուսաստան) սաները:
«Ես ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հղել ՀՎՀ-ին այս կարևոր առաքելության համար, այն է՝ նպաստել հայ մշակույթի պահպանմանը և տարածմանը: Մեր պարախմբի երիտասարդ սաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին նախաձեռնությանը»,- ասաց ՀԲԸՄ Հալեպի գործադիր քարտուղար Թամար Խապայանը:
Տեսանյութ՝
https://youtu.be/HuyI1m2vW2A
Սա ՀՎՀ-ի նախաձեռնած երկրորդ գլոբալ միջոցառումն էր, որի շնորհիվ համալսարանի ուսանողները ցուցադրեցին իրենց տաղանդը, վիրտուալ կապ ստեղծեցին տարբեր երկրներում ապրող իրենց տարեկիցների հետ և, ինչն առավել կարևոր է, իմաստավորեցին իրենց ժառանգությունը: Առաջին նախաձեռնությունը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան: Այս անգամ, 2018 թվականի փետրվարի 21-ին, ՀՎՀ հիբրիդ դպրոցների աշակերտները ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Սիրիայից, Բուլղարիայից, Նոր Զելանդիայից, Հայաստանից և Արցախից միասին արտասանեցին Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը:
Տեսանյութ՝
https://youtu.be/7dTsruPwn8M