login
Հոդվածներ
ՀՎՀ-ն մասնակցում է Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված համաժողովին 10/02/2013
Հայկական վիրտուալ համալսարանն իր ուսուցման եզակի մոտեցմամբ զգալի տեղ և դեր ունի հայկական կրթական հաստատությունների շարքում: Եվ պատահական չէ, որ ՀՎՀ-ն բոլոր կարևոր կրթական միջոցառումների սպասված հյուրն է: Հոկտեմբերի 2-3-ը Բրիտանական խորհուրդը համաժողով էր կազմակերպել ''Education: Journey or Destination?” թեմայով: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը կրթության ոլորտում գործող մի շարք այլ հայկական կազմակերպությունների հետ գրավեց իր տեղը համաժողովի սենյակում` միմյանց հետ իրենց ունեցած փորձը կիսելու: ՀՎՀ-ն ելույթի հնարավորություն ունեցավ համաժողովի բացման օրը: ՀՎՀ հիմնադիր նախագահ Դոկտոր Զորյանը ներկայացրեց Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը` ցուցադրելով առաջինը ՀՎՀ-ի կողմից մշակված կրթության նոր ձևը և մոտեցումը: Շատերը համաժողովի հյուրերից, կազմակերպիչներից և մասնակիցներից քաջածանոթ էին ՀՎՀ-ի գաղափարներին, այդուհանդերձ, հաճելիորեն անակնկալի եկան` իմանալով նոր մեկնարկած շախմատի դասընթացի և սպասվող ծրագրերի մասին: Կրթական նպատակներով օգտագործվող մուլտիմեդիա միջոցները հետաքրքիր և նորարարական էին շատ ուսուցիչների, դասախոսների և այդ ոլորտի փորձագետների համար: Երկօրյա համաժողովին և գործնական աշխատանքներին մասնակցեցին նաև ՀՎՀ օնլայն ուսուցիչները: Համաժողովի թիրախ թեմաներից էր անգլերենի ուսուցումը որպես օտար լեզու: Այս հարցում ՀՎՀ-ի մոտեցումը շատ հետաքրքիր էր, քանի որ հայերենը որպես երկրորդ լեզու սովորեցնում է դասավանդման 7 լեզուներով: Բացի այդ, մասնակիցները որոշ նոր գաղափարներ ներկայացրեցին քննության պատրաստման, դասարանի կառավարման և այլ կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ: ''Education: Journey or Destination?” … հարց, որի պատասխանը գտնելու համար մասնակիցները պետք է մտածեին ցանկալի արդյունքին հասնելու ՀՎՀ-ի 4 ամյա ճամփորդության մասին: