login
Հոդվածներ
«Արի տուն» ծրագիրը եզրափակում է իր այցելությունները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան 09/10/2015
ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում ամռանը Հայաստան ժամանած շուրջ 800 երիտասարդ այցելեց ՀՎՀ: Այցելությունները, որոնք Սփյուռքի նախարարության և ՀՎՀ-ի երկարատև փոխգործակցության արդյունքն են, կազմակերպվեցին ամռան երեք ամիսների ընթացքում: Նպատակն է՝ տեղեկացնել ՀՎՀ-ի օնլայն դասընթացների և էլեկտրոնային գրքերի միջոցով տրամադրված կրթական այս եզակի հնարավորության մասին: Մասնակիցները ծանոթացան ՀՎՀ-ում առկա կրթական այլընտրանքային ծրագրերին, ՀՎՀ-ի առաքելությանը, նպատակներին, դասընթացներին և մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերին: Երիտասարդները մասնակցեցին նաև խմբային ինտերակտիվ խաղերի՝ խրախուսելով նրանց հարստացնել հայոց լեզվի, պատմության և մշակույթի իրենց գիտելիքները: